ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում բացվեց ՙՙՈսկե Ծիրան՚՚ 13-րդ միջազգային կինոփառատոնը

11 հուլիսի, 2016 | 07:20

golden apricot2016 batsum«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է: Փառատոնային առաջին օրն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնց ընթացքում իրենց ֆիլմերը ներկայացրին «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթի մասնակիցներ Գարեգին Պապոյանը («Սխտորաշեն»), Լուսինե Պապոյանը («Ռադիոլա») և Էվելինա Բարսեղյանը («Բրավիստը»):
Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական մեկնարկը խորհրդանշող ծիրանօրհնեքի ավանդական արարողությունը, որն այս տարի կամակերպվել էր Սուրբ Զորավոր եկեղեցում:
Շառլ Ազնավուրի հրապարակում, անվանի այլ հայ կինոգործիչների անունը կրող աստղերի կողքին, բացվեցին կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի, կինոռեժիսորներ Էդմոնդ Քեոսայանի և Դմիտրի Կեսայանցի հիշատակը հավերժացնող աստղերը: Արարողությանը ուղեկցվեց ՀՀ ոստիկանության փողային նվագախումբ կատարումներով:
Կինոփառատոնի պաշտոնական բացումը տեղի ունեցավ «Մոսկվա» կինոթատրոնում: Մինչ մեկնարկն անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցութային ծրագրերի մասնակիցներն անցան Շ.Ազնավուրի հրապարակում տեղադրված կարմիր գորգով: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, արդեն տասը տարի փառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետև ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը:
harur khachatryan2016Բացման արարողության  ընթացքում հայտարարվեց, որ Եվրոպական  կինոակադեմիան  մրցանակ  է  շնորհում  «Սերգեյ  Փարաջանովի թանգարանին»՝ Եվրոպական կինոմշակույթի գանձ: Համաձայն որի  որոշվեց  ստեղծել  Եվրոպական  կինոմշակույթի գանձերի  ցուցակ,  ՅՈՒՆԵՍԿՈ-ի համաշխարհային  ժառանգության  ցուցակի  նման:
Փառատոնի մեկնարկին նվիրված հանդիսությանը հաջորդեց 13-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Համո Բեկնազարյանի «Զարե»-ի ցուցադրությունը`Վահագն Հայրապետյանի և նրան ջազ բենդի հատուկ ֆիլմի համար գրված երաժշտությամբ:


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
3. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
4. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
5. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
6. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
7. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
8. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
9. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,
10. ,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: