ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանում այսօր հիշում են Պեռնո-Ռիկար-ի հիմնադիր Պոլ Ռիկարին

11 ապրիլի, 2014 | 09:05

Երեւանում այսօր հիշում են Պեռնո-Ռիկար-ի հիմնադիր Պոլ Ռիկարին

Երեւան: Մեդիամաքս: Երեւանում այսօր հիշում են Պեռնո-Ռիկար ընկերության հիմնադիր Պոլ Ռիկարին:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում այսօր կկայանա Պոլ Ռիկարի կյանքի եւ գործունեության վերաբերյալ կլոր սեղան, որին կմասնակցեն նրա դուստրը`Միշել Ռիկարը եւ թոռը` Ֆրանսուա Գզավյե Դիազը, ով Պեռնո Ռիկար Խմբի անդամ հանդիսացող Ռիկար ընկերության գլխավոր տնօրենն է:

Ֆրանսիական ամենախոշոր ձեռնարկություններից մեկի` Պեռնո-Ռիկար ընկերության հիմնադիր Պալը հայտնի Ռիկար պաստիսի ստեղծողն է: Նրա հիմնադրած Պեռնա Ռիկար ընկերության 96 արտադրական հիմնարկներում, այդ թվում նաեւ Երեւանի կոնյակի գործարանը, աշխատում է շուրջ 19.000 մարդ:

«Ֆրանսիայի արդյունաբերական ձեռնարկության պատմության մեջ կարելի է առանձնացնել մի քանի նշանավոր անուններ, որոնցից մեկը Պոլ Ռիկարն է: Արդյունաբերության մեջ ունեցած մեծ վաստակից բացի նա նաեւ մեծ մեկենաս է եղել»,-ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:

Դեսպանն առանձնահատուկ ուշադրության է արժանացրել Երեւանի կոնյակի գործարանը, որը ղեկավարում է Պեռնո-Ռիկար Հայաստանը` նշելով, որ յուրահատուկ կապով են կապված ԵԿԳ-ի հետ:

Պոլ Ռիկարի դուստրը շնորհակալություն է հայտնել հորը նվիրված միջոցառման համար եւ նշել, որ «նա եղել է մեծ մարդասեր, որի մեծագույն ցանկությունը մարդկանց երջանկացնելն էր»:

Խոսելով հայկական արտադրության կոնյակի եւ գինու մասին՝ ֆրանսիացի հյուրերը հիացմունքով նշել են, որ արդեն փորձել են դրանք, եւ նկատել. «Հյաստանում եւս խմիչքը պատրաստվում է մեծ սիրով ու կրքով»:

Հարցին, թե ինչո՞ւ հայկական կոնյակը չի արտահանվում Ֆրանսիա, Ֆրանսուա Գզավյե Դիազը կատակել է. «Եթե ժամանակին Իոսիֆ Ստալինը երկու շիշ հայկական կոնյակ նվիրեր ոչ թե Ուինսթոն Չերչիլին, այլ Շառլ դե Գոլին, այսօր այլ պատկեր կունենայինք»:

Խոսելով հայկական եւ ֆրանսիական կոնյակների տարբերության մասին` նա նշել է, որ դրանք միանգամայն տարբեր, բայց առանձնահատուկ յուրահատկություններով օժտված պրոդուկտներ են. «Ֆրանսիական կոնյակը մեծ մասսայականություն է վայելում ասիական երկրներում, իսկ հայկականը` Ռուսաստանում»,- ասել է Ֆրանսուա Գզավյե Դիազը:

Պոլ Ռիկարի կյանքին եւ գործունեությանը նվիրված կլոր սեղանին կհաջորդի Ժակլին Օդրի «Շիկահեր նավը» ֆիլմի ցուցադրությունը, որի պրոդյուսերն է եղել Պոլ Ռիկարը:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Առնչվող նյութեր
1. Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը
2. Երեւանի 2800-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցահանդես
3. Նշվեց Երևանի 2800 ամյակը
4. Արթուր Մեսչյանը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում
7. Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
8. «Երեւանը երեւանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես քաղաքապետարանում
9. Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին
10. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց կոնյակի փառատոնը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: