ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանի տոնին բացվեց «Այբ» դպրոցի նոր մասնաշենքը

14 հոկտեմբերի, 2017 | 16:50

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ «Այբ» դպրոցի նոր՝ երրորդ (Գ) մասնաշենքի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, այլ բարձրաստիճան անձինք, դպրոցի բարերարներն ու աջակիցները։  Այս մասին հայտնում է aybschool կայքէջը։

Հանդիսավոր արարողությունը բացվեց «Այբ» դպրոցի երգչախմբի ելույթով, որին հաջորդեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի և «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տ. Մեսրոպ քահանա Արամյանի ելույթները, Գ մասնաշենքի օրհնության կարգը և ժապավենը կտրելու հանդիսավոր արարողությունը:

ՀՀ նախագահն ու հյուրերը շրջեցին դպրոցի նոր մասնաշենքում: «Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցի նախագծած յուրօրինակ ճարտարապետական լուծումներով քառահարկ նոր մասնաշենքի ընդհանուր մակերեսը 4200 մ2 է։ Այն ունի 11 դասասենյակ և նախատեսված է 180 աշակերտի համար։ «Այբ» դպրոցի Գ մասնաշենքը հագեցած է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ, արվեստի ստուդիաներ, սպորտդահլիճ և ավելին՝ երեխաների հագեցած, հետաքրքիր ուսումնառությանն ու նրանց ստեղծագործ ներուժի բացահայտմանը լավագույնս նպաստելու համար:

«Այբ»-ի նոր մասնաշենքի կառուցումը հնարավոր է դարձել «Այբ» համայնքի՝ կրթության գաղափարի շուրջ միավորված տասնյակ բարերարների ֆինանսական աջակցությամբ:

Տնօրեն Արամ Փախչանյանի խոսքով՝ «Այբ» դպրոցը շարունակում է իր առաքելությունը՝ ձգտելով ստեղծելու Հայաստանում օրինակելի կրթական միջավայր, և նոր մասնաշենքի բացումը հերթական քայլն է այդ ուղղությամբ:

«Մեր նպատակն է ձևավորել դպրոցաշինության մշակույթ, որտեղ կձևավորվեն մարդկային լավագույն որակները, կզարգանան երեխաների երևակայությունը, ստեղծարար ներուժը, իսկ սովորելն ու դասավանդելը կլինի ոգևորիչ և արդյունավետ»,- ասաց Արամ Փախչանյանը։

«Մեր կրթության փիլիսոփայությունը խարսխված է ազատության և ստեղծարարության վրա: Մենք փորձել ենք դա արտացոլել մեր կրթական տարածքներում, քանի որ ուզում ենք, որ մեր ապագա սերունդը լինի ազատատենչ, ստեղծարար, նորարարությունների ձգտող և ճշմարտության հետևից գնացող: Եվ այս մասնաշենքը դրա արդյունքն է»,- Տ. Մեսրոպ քահանա Արամյանը նշեց իր բացման խոսքում:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
2. Հայաստանում անցկացվեց երկրորդ Աշխարհի ամենածավալուն դասը
3. Իսպանական Վալենսիան համագործակցում է Հայաստանի համալսարանների հետ
4. Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնը անհրաժեշտ կը նկատէ արեւմտահայերէնի զարգացման կեդրոնի ստեղծումը
5. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
6. Միջազգային խորհրդատվական աջակցություն մանկավարժականի դասախոսներին
7. Հայաստանի մէջ աշակերտները քննութիւններու մասնակցելով կրնան ընդունուիլ Քեմպրիճի, Օքսֆորտի համալսարաններ
8. Աղվերանում քննարկվեցին սփյուռքի կրթական հիմնախնդիրները եւ հայոց լեզվի ուսուցման վիճակը-(Լուսանկարների շարք)
9. Մասնակցեք Համահայկական օլիմպիադային
10. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ՝ 2016 թ. 18-24 հուլիս

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: