ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանի եւ Կարլի համալսարանները կհամագործակցեն

23 փետրվարի, 2015 | 14:34

charles-universityՊՐԱՀԱ-ՕՐԵՐ . ORER.EU-2015-ին Երեւանի համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը եւ Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման ստորագրել են համագործակցության մասին պայմանագիր։ Չեխ գործընկերոջն ուղարկված նամակում Երեւանի համալսարանի ռեկտորը ընդգծել է, որ այս պայմանագիրը կնպաստի Հայաստանի ու Չեխիայի միջեւ կրթական, գիտական եւ մշակութային կապերի զարգացմանը։ Պայմանագիրը նախատեսում է դասախոսական կազմի, հետազոտողների ու ուսանողների փոխանակում, փոխայցեր, ինչպես նաեւ համագործակցության այլ ոլորտներ։

Հիշեցնենք, որ դեռեւս 2014 թվականի սեպտեմբերի 16-ին Պրահայի Կարլի համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Տոմաշ Զիման եւ Չեխիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը ստորագրեցին մի պայմանագիր, որը հնարավորություն էր տալիս 2014-2015 ուսումնական տարվանից Պրահայի համալսարանում սկսել հայոց լեզվի, պատմության եւ մշակույթի դասավանդում։ Արդեն առաջին կիսամյակի ընթացքում երեք առարկաներ են դասավանդվել, իսկ փետրվարից սկսվել են  այս  կիսամյակի դասընթացները, որոնց մեջ մտնում են հայոց լեզու, հայ ժողովրդի պատմություն եւ գրաբար։

ՕՐԵՐ

ORER.EU


Առնչվող նյութեր
1. Մաեստրո Ութիջյանը ղեկավարեց Կառլոս 4-րդի 700-ամյակին նվիրված համերգը
2. Թուրքիայի դեսպանի տկար ելույթը եւ դոկտոր Լեւինի ջախջախիչ պատասխանը
3. Պրահայի Կարլի համալսարանը հերքում է Թուրքիայում իր ներկայացուցչության գոյության մասին լուրը
4. Հայկական ուսումնասիրության դասընթացի բացում Պրահայի Կարլի համալսարանում
5. Ադրբեջանցիները վախենում են հայերի ստվերներից
6. Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը ներկա գտնվեց Կարլի համալսարանի գրադարանի հայկական գրականության հավաքածուի ներկայացմանը
7. ԵՊՀ եւ Բուխարեստի համալսարանի միջեւ ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: