ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.

21 սեպտեմբերի, 2018 | 18:42

Սեպտեմբերի 23-ին ՀՀ քաղաքացու ընտրությամբ, ո’չ թե որոշվում է Երեւանի քաղաքապետը, այլ  դրանով որոշվում է « Նոր Հայաստանի» ճակատագիրը:

 

Սիրելի հայրենակիցներ, Սփյուռքը եւս ուշի ուշով հետեւում է սեպտեմբերի 23-ի ընտրություններին: Մեզ եւս խորությամբ հուզում է մեր հայրենիքի ու մեր ժողովրդի այսօրն ու ապագան: Երեւանը եւ մեր երեւանաբնակ հայրենակիցների ընտրությունը առանցքային նշանալություն ունեն հետագա ողջ ընթացքի վրա, ուստի հարկ ենք համարում այսպիսով ձեզ մասնակից դարձնելու մեր մտորումներին, մոտեցումներին եւ Հայաստանի Հանրապետության ապագայի նկատմամբ մեր տեսլականին:

 

Դժվար չէ պնդել եւ ապացուցել, որ բոլոր այն ուժերը որոնք անցյալում բացահայտ ու թաքուն աջակցել, կոալիցիա են կազմել  եւ ծառայել են Հայաստանը թալանած հին իշխանություններին, պոտենցյալ ուժեր են, որոնք սպասում են իրենց համար հարմար պահի, մեջքից հարվածելու հեղափոխությանը: Նրանք եթե բացահայտ հայտարարեն, որ դատապարտում են քոչարյանա-սերժական հակահեղափոխական դավադրությունները, այն ժամանակ հնարավոր է հավատալ նրանց անկեղծությանը, ապա թե ոչ, նրանց արածը լոկ  լարախաղացություն պիտի համարել  եւ Հայաստանի հզորացմանն ու զարգացմանը արգելակող քայլ:

Մեր համոզմամբ  ճակատագրական սխալ կլինի, եթե Երեւանաբնակ մեր հայրենակիցները ենթարկվելով հին ռեժիմի եւ տարբեր ուժերի շանտաժներին ու մանիպուլիացիներին՝ անտարբեր անցնեն այս բոլորին եւ թույլ տան նրանց՝ ջլատել հեղափոխությունը եւ վտանգել Նոր Հայաստանի հաղթարշավը… Այս ուժերի նպատակն է տապալել Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունները եւ Նոր Հայաստանի կերտումը: Հարկավոր է լինել սթափ եւ ամենայն գիտակցությամբ  ձայն տալ հեղափոխությանը:

 

Ահա այս կոնտեկստում պիտի փնտրել այսպես կոչված «սեւի ու սպիտակի» բնութագրումը եւ չպիտի դրանից վախենալ, քանի որ հակառակ հակահեղափոխական պրոպականդայի, հասարակությանը երբեք հնարավոր չի բաժանել սեւերի եւ սպիտակների, ընդհակառակը այդ միշտ էլ սեւ ուժերն են, որոնք իրենց սեւ գործերը ձգտում են վերագրել հասարակությանը:

Անցյալի կեղծված, անարդար ու անազատ ընտրություններում ԵՀՀ-ն միշտ էլ  քննադատել ու դատապարտել է հին իշխանություններին,  սակայն այս անգամ հավատացած ենք, որ ընտրությունները լինելու են արդար, թափանցիկ եւ անկաշառ ու  մենք պարտավոր ենք մասնակից լինել եւ  կոչ անել մեր հայրենակիցներին, որ հոծ բազմությամբ մասնակցեն Երեւանի ավագանու ընտրություններին եւ իրենց ձայնը տան հեղափոխությանը:

 

Սփյուռքահայությունը անվերապահորեն սատարեց եւ մասնակցեց թավշյա հեղափոխությանը եւ այժմ էլ պատրաստ է անվերապահ պաշտպանելու հեղափոխության հերթական շարունակությունը մինչեւ վերջնական հաղթանակ:

 

Եվրոպայի Հայերի Համագումարը նկատի ունենալով Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում բազմաթիվ Եվրոպական երկրների հայկական կառույցների ներկայացուցիչների եւ հասարակական ու քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի ունեցած «Նոր Հայաստան, Նոր Սփյուռք» կարգախոսով խորհրդաժողովի մտայնությունն ու տրամադրությունը, հայտարարում է իր անվերապահ աջակցությունը թավշյա հեղափոխությանը:

Հավատացած ենք, որ Երեւանի առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներն ու հարցերը հնարավոր է լավագույն կերպով լուծել միայն Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ համաժողովրդային շարժման հաղթանակով:

 

Եվրոպայի Հայերի Համագումարը մեր Երեւանաբնակ հայրենակիցներին հորդորում է.  «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ  ԳԱՅԼԵՐԻ ԿԵՐ ՉԴԱՐՁՆԵԼ», այլ հաստատակամ գնալ եւ ձայն տալ Նոր Հայաստանի օգտին:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

18 սեպտեմբեր 2018

Շվեդիա, Ուփսալա

contact@aaeurop.com

garo.hakopian@comhem.se


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացմանը
2.Մենք պետք է կարողանանք կայուն և կանխատեսելի երկիր կառուցել. ասել է նախագահ Սարգսյանը ,,Ֆրանկ Մյուլեր»ում
3.Արմեն Սարգսյանը Ժնևում մասնակցել է Համաշխարհային ներդրումային համաժողովի բացմանը
4.Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
5.«ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6.Իտալիա. Հայրապետական Սուրբ Պատարագ Միլանի Սուրբ Քառասուն մանկանց եկեղեցում
7.Գիտության զարգացում համակարգչային տեխնոլոգիաներով
8.Լիար­ժեք կրթութ­յուն լսողության խանգարում ունեցող ե­րե­խա­նե­րին
9.Բարեկարգվում է Ախթալայի վանքի շրջակայքը
10.11 երիտասարդ արժանացել են «Ավրորա» երախտագիտության կրթաթոշակների՝ ստանալով UWC քոլեջներում ուսանելու հնարավորություն
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: