ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵՐԵՎԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԸ

09 հուլիսի, 2018 | 05:46

 

Վարդավառը Հայ Առաքելական Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է եւ նշվում է Սուրբ Զատիկից 99 օր հետո: «Մեր Տեր Հիսուս Քրիստոսը, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ: Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի»,- կարդում ենք qahana.am-ում:

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: «Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը:

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք:

Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք» Երևանում այս տարի Վարդավառի մեկնարկը տրվեց:

«Երևան 2800» հոբելյանական միջոցառումների շրջանակում հուլիսի 7-ին: Տոնական երթը սկսվեց Առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցուց ու ավարտվեց Երևանի մանկական զբոսայգում, որտեղ տոնը խորհրդանշող ազգային երգ ու պարով միջոցառում անցկացվեց:Իսկ հաջորդ օրը՝ հուլիսի 8-ին, Կարապի լճի հարակից տարածքում արդեն ավանդական դարձած «Վարդավառի տոնը Երևանում» գլխավոր միջոցառումն  անցկացվեց, որտեղ բոլորին սպասում են հետաքրքիր խաղեր, համերգային ծրագիր, ջրային դիսկոտեկ և բազմաթիվ անակնկալներ:Սրա հետ միաժամանակ, մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում առավոտից կմեկնարկեն տարաբնույթ միջոցառումներ:

Այսպիսով՝ այս տարի Հայ Առաքելական եկեղեցին Վարդավառը կամ Այլակերպության, Պայծառակերպության օրն այս տաչի նշվեց հուլիսի 8-ին: Վարդավառի տոնին նվիրված համաքաղաքային միջոցառումները մայրաքաղաքում մեկնարկել են վաղ առավոտից: Ջրցան մեքենաների տոնական շքերթով:

Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ: Տոնը նվիրված է Քրիստոսի այլակերպմանը, երբ նա Թաբոր լեռան վրա երեւացել է իր աշակերտներին` Հովհաննեսին, Պետրոսին եւ Հակոբոսին պայծառացած կերպարանքով:

Վարդավառին ավելի շատ սպասում են երեխաները: Հեթանոսական ժամանկներից եղող այս տոնը հին ժամանակներում համախմբել է ընտանիքի բոլոր անդամներին: Միասին ուրախանում էին, ուխտագնացություն կազմակերպում:Անզավակները սրբից զավակ էին խնդրում, պանդխտության մեջ հարազատ ունեցողները խնդրում էին, որ իրենց հարազատը շուտ վերադառնա տուն եւ այլն: Տոնի նախօրեին կանայք հաց էին թխում, մատաղի նախապատրաստություն տեսնում, հյուրեր ընդունում:

Վարդավառը հանրապետության տարբեր մարզերում տարբեր օրերի են նշում:Այս տարի մնացած տարիներից վարդավառը տարբերվեց,նրանով,որ այն կազմակերպվել էր Երևանի բոլոր համայքներում,ունենալով յուրահատուկ ու ինքնատիպ ծրագիր,զվարճացնելով ինչպես մանուկներին,այնպես էլ մեծերին։Կարծես Երևանի համայնքները մրցակցության մեջ լինեին մեկը մյուսի հետ։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Վարդավառի տոնն ավելին է, քան պարզապես միմյանց ջրելու զվարճալի արարողությունը. Ատոմ ՄԽԻԹԱՐՅԱՆ
2. Վարդավառ ամենամյա միջազգային փառատոն.Գեղարդի վանք, Գառնի
3. Վարդավառը կնշվի հուլիսի 23-ին
4. Տավուշի մարզում հուլիսի 24-ին մեծ շուքով նշվել է Վարդավառը
5. Երևանում նշվեց Վարդավառի տոնը
6. Վարդավառ: Տոն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության
7. Վարդավառ
8. Այսօր նշվում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը
9. «Վարդավառ միջազգային փառատոն»ը հուլիսի 12-ին
10. Հուլիսի 27-ին նշվում է Վարդավառը.Այսօր պատարագ նաեւ Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: