ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵՎՐՈՊԱՅԻ ՍՓՅՈՒՌՔՆԵՐԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕՐԱԿԱՐԳ

10 փետրվարի, 2016 | 08:24

agbu diaspora 2016Հունվարի 15-17-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ «Կրթություն և հզորացում» թեմայով սեմինարը: Սա երրորդն էր «Սփյուռքների Եվրոպա ծրագրի շրջանակներում կազմակերպվող սեմինարներից: Ծրագիրը նպատակ ունի Եվրոպայում աճող լարվածության և նախապաշարմունքների պայամաններում նպաստել փոխանակման, համերաշխության և միասնական աջակցության ամրապնդմանը:

Եվրոպայի տարբեր երկրներից հրեա, գնչու, հայ և ասորի մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կրթությունը կարող է առավել լավ նպաստել սփյուռքների խնդիրների լուծմանը: Մի շարք գաղափարների շարքում սեմինարի մասնակիցները համաձայնեցին, որ դպրոցները պետք է սփյուռքների երեխաներին հնարավորություն տան սովորելու իրենց ժառանգությունը, ներառյալ` լեզուն: Նրանք նաև համաձայնեցին աջակցել ներառական կրթությանը, որը նաև արտացոլում է սփյուռքների ներդրումը Եվրոպական հասարակություններում, ինչպես նաև համակարծիք էին, որ երտասարդական շարժումներն ու ոչ ֆորմալ կրթությունը պետք է զարգացվեն:

Սոֆիայի համալսարանում անցկացված «Միավորված բազմազանության մեջ. կրթելով Եվրոպայի սփյուռքները» համաժողովի ընթացքում Բուլղարիայի Կրթության նախարարի խորհրդական Ռոբերտ Ջերասին և գնչուական «Ամալիպ կենտրոն» կրթական կազմակերպության ղեկավար Դեյան Կոլևը բացահայտեցին սփյուքռներին պատկանող երեխաներին և երիտասարդներին կրթությամբ ապահովելու Բուլղարական փորձառությունը:

«Միջմշակութային կրթությունը, հանդուրժողականությանը միտված կրթությունը կարևոր են ոչ միայն փոքրամասնությունների համար, այլև ողջ հասարակությունների համար: Եթե դու ներդրում չես անում հանդուրժողականություն ձևավորելու գործում, դու չես կարող ունենալ կայուն զարգացում Բուլղարիայի տնտեսության ու հանրության համար, նաև եվրոպական հանրության համար», – ասաց Դեյան Կոլևը:

Սեմինարի շրջանակներում մասնակիցները այցելեցին Սոֆիայում ՀԲԸՄ մասնաճյուղ, հայկական համայնքային կենտրոն և եկեղեցի, ինչպես նաև հրեական համայնքային կենտրոն:

«Սփյուռքների Եվրոպա» ծրագրի հաջորդ հանգրվանը մայիսին Եվրոպական խորհրդարանում անցկացվելիք համաժողովն է, որտեղ կներկայացվեն ծրագրի ընթացքում մշակված առաջարկները և կամփոփվեն արդյունքները:

Ծրագրի մասին. «Սփյուռքների Եվրոպա»-ն եվրոպական ծրագիր է և առաջին քայլն է Եվրոպայում բնակվող սփյուռքյան համայնքների ցանց ձևավորելու ուղղությամբ: Այս ցանցը նպատակ ունի հաստատելու այն գաղափարը, որ սփյուռքները դարեր շարունակ եղել են Եվրոպայի պատմության մի մասը և  կարևոր արժեք են ներկայացնում: Ծրագիրը նպաստում է այն գաղափարի տարածմանը, որ սփյուռքյան ինքնությունները իրավասու և արժեքավոր լինելու համար անհրաժեշտություն չունեն կապված լինելու որևէ տարածքի կամ ազդեցության աղբյուրի հետ:

«Պիրեն Ամենցա»-ն գնչու և ոչ գնչու կամավորների և կամավորական ծառայություն իրականացնող կազմակերպությունների ցանց է, որը ստեղծում է ոչ ֆորմալ կրթության, երկխոսության և շփման հնարավորություններ` մարտահրավեր նետելով կարծրատիպերին ու այլատյացությանը:

Հրեա Ուսանողների Եվրոպական Միությունը բազմակարծիք, ներառական և ոչ կուսակցական կազմակերպություն է, որը աջակցում է Եվրոպայում հրեա ուսանողների միություններին և ներկայացնում նրանց միջազգային ինստիտուտներում և կազմակերպություններում:

ՀԲԸՄ Եվրոպան համակարգում և զարգացնում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության համաեվրոպական ծրագրերը: Ստեղծված 1906 թվականին` ՀԲԸՄ-ն աշխարհի ամենախոշոր հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է: ՀԲԸՄ Եվրոպան իրականացնում է մի շարք ծրագրեր գիտական հետազոտությունների, ժառանգության պահպանման և տարածման, կրթության և մշակույթի ոլորտներում, ինչպես նաև իրազեկման բարձրացման, շահերի պաշտպանության և առաջնորդության ուսուցման բնագավառներում:


Առնչվող նյութեր
1. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
2. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
3. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
6. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
7. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
8. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
9. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը
10. Մահացել է ամերիկահայ նախկին նահանգապետ Ջորջ Դեքմեջյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: