ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի հայտնի հայ պրոֆեսիոնալների ցանցի ստեղծման հիմքը դրվեց Վարշավայում

09 սեպտեմբերի, 2013 | 12:32

warsaw 17ՎԱՐՇԱՎԱ-ՊՐԱՀԱ- Սեպտեմբերի 6-7-ը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցավ ‚‚ՀԲԸՄ Եվրոպա‚‚-ի սեմինարը, որի նպատակն էր Եվրոպական սփյուռքի հայտնի պրոֆեսիոնալների ցանցի ստեղծումը։ Սեմինար ժողովը հյուրընկալեց Լեհաստանի սենատի անդամ Լուկաշ Աբգարովիչը։

Սեմինար ժողովը նախագահում էին ‚‚ՀԲԸՄ Եվրոպա‚‚-ի ատենապետ Ալեքսի Գովսյանը եւ սենատոր Լուկաշ Աբգարովիչը։

Ժողովականները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին Սիրիայում զոհված մեր հայրենակիցների հիշատակը։

warsaw 12Եվրոպական տարբեր երկրներից ժամանած 23 պրոֆեսիոնալներ երկօրյա ժողովի ընթացքում քննարկվեցին ոչ միայն վերջին տասնամյակների եվրոպական տարբեր երկրներում հայերի տեղաշարժի եւ միգրացիոն խնդիրները, այլեւ նախանշվեցին մոտակա եւ հեռահար նպատակները։ ‚‚ՀԲԸՄ Եվրոպա‚‚-ի նախագահ Ալեքսի Գովսյանը նշեց, որ ցանկություն չկա որեւէ նոր կազմակերպություն ստեղծել, այլ տարբեր բնագավառներում հաջողության հասած մարդկանց միջեւ ցանցային կապ ապահովել։

warsaw1Հոլանդիայից պրոֆեսոր եւ ներգաղթի մասնագետ Չեան Չոյնին եւ Լեհաստանից քաղաքագիտության դոկտոր Լուկաշ Լոտոցկին ներկայացրին Նիդեռլանդների եւ Լեհաստանի հայկական համայնքներում կատարված փոփոխությունները, հայերի արտագաղթի եւ ինտեգրացիայի հետ կապված խնդիրները, հղումներ անելով նաեւ այդ թեմաներով իրենց գիտական աշխատանքներին եւ գրքերին։

Այնուհետեւ լուրջ բանավեճ ծավալվեց եվրոպահայության ինքնության պահպանման, warsaw 9 (2)քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում աչքի ընկած եւ հաջողության հասած անհատների փորձի փոխանցման եւ նոր սերնդին համայնքային կյանքի մեջ ներգրավման խնդիրները։

ՀԲԸՄ Եվրոպայի գործադիր տնօրեն Նիկոլաս Դավիթյանը ներկայացրեց արդեն կատարված ծրագրերը‚ մասնավորապես ՀԲԸՄ ‚‚Կորիզ‚‚ ծրագիրը‚ որի շրջանակներում եվրոպական տարբեր հայկական համայնքների երիտասարդ առաջնորդներ արդեն բազմաթիվ հանդիպումներ են ունեցել եւ նրանց համար մասնագիտական դասընթացներ են անցկացվել։ Ներկաները կարեւորեցին նոր սերնդի կրթված լինելու անհրաժեշտությունը եւ համաձայնեցին համագործակցել ե՜ւ կայացած մասնագետների‚ եւ իրենց ավելի երիտասարդ գործընկերների հետ։

warsaw 7Ինչպես նշեց Նիկոլաս Դավիթյանը, ‚‚ ուղղակի հրաշալի է‚ որ այսքան կայացած մասնագետներ կարեւոր են համարում իրենց ժամանակն ու վարպետությունը տրամադրել հայության տարբեր գործառույթներին։ Այս սեմինարի ընթացքում հիմնական խնդիրը‚ որի շուրջ կենտրոնացանք ‚ Եվրոպայի հայերի ներգաղթն էր‚ ինչը անդրադառնում է մարդկանց առօրյային եւ նոր մտածելակերպ է պահանջում‚ որը հիմնված կլինի առանձնահատուկ հետազոտության վրա‚‚։

warsaw 5Այդ ուղղությամբ քննարկումներ կլինեն նաեւ Ռումինիայում, Շվեդիայում եւ Ֆրանսիայում։

Ներկաները համաձայնեցին, որ եվրոպահայության համար պետք է ապահովել նաեւ տեղեկատվական դաշտ, ինչը թույլ կտա իրար ավելի լավ ճանաչելու եւ համագործակցելու։

Ժողովին մասնակցում էին նաեւ Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար, Ռումինահայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը, Բուլղարիայի Սոֆիա քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Հրիստո Անգելեցինը, ‚ Շվեդիայի խորհրդարանի անդամ Իզաբել Դինգիզյանը, Ուկրաինայի խորհրդարանի անդամ Արսեն Ավակովը, warsaw 13Բելգիայի Զավենթամ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ‚ խորհրդական‚ ‚‚ՀԲԸՄ Եվրոպա‚‚-ի գործադիր տնօրեն Նիկոլաս Դավիթյանը, ինչպես նաեւ Լեհաստանի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամի փոխնախագահ, ,,Ավետիս,, թերթի գլխավոր խմբագիր Արմեն Արտվիչը, Ռումինիայի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արսեն Արզումանյանը, Չեխիայից ,,Օրեր,, եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը եւ Կարլի համալսարանի նվագախմբի եւ երգչախմբի գլխավոր դիրիժոր Հայկ Ութիջյանը, Ուկրաինայից քաղաքական խորհրդական Տիգրան Ավագյանը, լեհ սենատոր Աբգարովիչի խորհրդական Էդգար Բրոյանը, ՀԲԸՄ Պլովդիվի նախագահ Ռուբեն Warsaw 4Չաուշյանը, Բելառուսի ,,Անիվ,, ամսագրի հրատարակիչ եւ հայագիտական կենտրոնի ղեկավար Արմեն Խեչոյանը, ուկրաինական հայկական հեռուստաալիքի տնօրեն Արտյոմ Քարաջյանը, Գերմանիայից ՀԲԸՄ Եվրոպայի անդամ, խորհրդական Կարեն Նավոյանը, լեհական Վրոցլավի Տեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արա Սայեղը, Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Մերի Հակոբյանը, Ուկրաինայի հայկական լրատուի խմբագիր Մեդեա Աթայանը։

warsaw 15Երկօրյա ժողով- սեմինարի ավարտին կազմակերպվեց էքսկուրսիա ,,Հայկական Վաշավան,, թեմայով, որի ընթացքում ներկայացվեց նաեւ համանուն գիրք-ալբոմը, ուր վարշավահայության պատմությունն է։ Վերջում մասնակիցները այցելեցին նաեւ Լեհաստանի հայերի մշակույթի եւ ժառանգության հիմնադրամ, ուր ծանթացան այնտեղ պահպանվող հսկայական արխիվին, ցուցանմուշներին եւ բացառիկ արժեք ներկայացնող արվեստի գործերին‚ ինչպես նաեւ ,,Ավետիս,, հայ-լեհական ամսաթերթի աշխատանքներին։

Օրեր

Պրահա

Մանրամասները` ՕՐԵՐ եվրոպական ամսագրում

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
2. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
3. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
4. ՀԲԸՄ-ի հայտարարությունն ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի
5. Բակո Սահակյանը Բելգիայում հանդիպել է ՀԲԸՄ եւ Հայաստանի եվրոպական բարեկամների ղեկավարներին
6. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում
7. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ
8. ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԵՎՐՈՊԱՆ ԱՐՑԱԽՈՒՄ,, ՀԲԸՄ արշավը շարունակվում է
9. Յասնա Գուրայում օծվել է Լեհաստանի հայ համայնքի խորհրդանշական դրոշը
10. Վարշավայում կայացավ Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: