ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ. ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ

07 մարտի, 2016 | 07:24

 

20160304_170227Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում 2016 թ-ի  փետրվարի 4-ին կայացավ Եվրոպայի Հայերի Համագումարի գիտահետազոտական խորհրդաժողովը, նվիրված հայության հիմանահարցերին: Քննարկվող հարցերն էին.

 

– Ցեղասպանությունը և պահանջատիրությունը,

-Հայաստան – Սփուռք հարաբերութունը

– Տարածաշրջանային զարգացումները և մեր անելիքները

։  Խորհրդաժողովին մասնակցելու համար պատվիրակներ էին  ժամանել Ռուսաստանից, Ֆրանսիայից, Հոլանդիայից, Չեխիայից, Ավստրիայից,Շվեդիայից, Հունաստանից, Հայաստանից, Ջավախքից, Լատվիայից, Լիբանանից, Սիրիայից, Դուբայից, Իսրայելից, Պարսկաստանից, Թուրքիայից և որպես  ընդունող երկիր՝ Գերմանիայի տարբեր մարզերից ու քաղաքներից:

20160304_173028Խորհրդաժողովին բացման խոսքով  հանդես եկավ ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը

Առաջին նիստին Ոուսաստանը ներկայացնող Աննա Գիվարգիզյանը Մոսկվայի ,,Ժամ,, հանդեսի գլխավոր խմբագիրը, մանրամասն  ներկայացրեց Ռուսաստանում հայկական համայնքների ներկա վիճակն ու  գործունեությունը:

Միջին Արևելքի գաղութների  գործունեության և ցեղասպանության հարցի  մասին խոսեց  փորձառու հասարակական գործիչ, Գեղարդ էլեկտրոնային թերթի խմբագիր Դր. Մինաս Գոճայանը – Իսրայել:

Ջավախքահայության խնդիրների և Լատվիայի հայ համայնքի մասին ներկաներին ծանոթացրեց Ջավախքի Հայոց միության նախագահ Աղասի Արաբյանի կողմից վստահված անձ, Լատվիայի ,, Հավատք,, հայկական միության նախագահ Սպարտակ Տեր-Ավետիսյանը:

Ելույթներով հանդես եկան Ժիրայր Չոլաքյանը – Փարիզ,  Զավեն Խաջաբյանը – Շվեդիա, Երվանդ Խոսրովյանը – Գերմանիա:

Ելույթների քննարկումներից  և ամփոփումից հետո, Սփյուռքի վերաբերյալ սահմանումների, խնդիրների ու հեռանկարների մասին խոսեց  ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը:

20160304_192327Երկրորդ նիստն ամբողջովին նվիրված էր Սփուռք – Հայաստան համագործակցությանը.

-Հայաստանի Հանրապետության  քաղաքական, տնտեսական, հասարակական և ժողովրդավարական իրավիճակը ներկա փուլում և զարգացման հեռանկարները:

Արբանյակային կապի միջոցով հայաստանյան ներկա վիճակը ներկայացրեց Հարություն Մեսրոպյանը – Երևան:

Արցախի ներկա վիճակի և ապագայի հեռանկարների մասին խոսեց Մանվել Սարգսյանը Հայաստան, որից հետո տեղի ունեցավ բուռն քննարկումներ, որտեղ մեջբերումներով հանդես եկավ Հայկական բանակի հիմնադիրներից, պահեստային Գեներալ-լեյտենանտ , Արևմտահայոց Ազգային Համագումարի փոխնախագահ Նորատ Տեր- Գրիգորյանը,և ՄԱԿ ի գրասենյակի նախկին աշխատակից, Արևմտահայոց Ազգային Համագումարի փոխնախագահ Կարեն Միքայելյանը:

Քննարկումներց հետո Չեխիան ներկայացնող, ,, ՈՒՐԱՐՏՈՒ,,  Հայ – Չեխական միության նախագահ Ալեքսանդր  Սարգսյանի կողմից եղան կոնկրետ առաջարկներ:

20160304_203106Երրորդ նիստի թեման էր –Թուրքիա և տարածաշրջանային զարգացումներ։

Այս թեմայով հանգամանալից ելույթ ունեցավ Էդուարդ Փիջիջյանը Բեռլինից: Պարոն Փեջիջյանը մեկնաբանեց  նաև Անգելա Մերկելի վերաբերմունքը Գերմանա-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:

Չորորդ նիստը վերաբերում էր ցեղասպանության և պահանջատիրության, քաղաքաիրավական դաշտում պահանջատիրության հարցի պարզաբանումներին, որի վերլուծության համար հրավիրվել էին մարդու իրավունքների միջազգային  F.I.D.H. ֆեդերացիայի նախկին նախագահ Րաֆֆի Գալֆայանը և փաստաբանների և իրավաբանների AFAJA միության համանախագահուհի Վերժինե Դյուսեն: Մասնագետների 20160305_141525բացատրությունները անչափ հետաքրքիր էին և ուսուցողական, իսկ քննարկումներն անցան բուռն ու հարցաշատ:

Հինգերորդ նիստը նվիրված էր Սփուռք-Հայաստան փոխհարաբերություններին, համատեղ լրատվական ցանցերի ստեղծման մեխանիզմներին և նիստերի ընթացքում բարձրացված  հացերի քննարկմանը, որում հանդես եկան Ժիրայր Չոլաքյանը ,,Նոր Յառաջ,, թերթի խմբագիր- Փարիզ, իսկ համաժողովը եզրափակեց ԵՀՀ նախագահ Կարո Հակոբյանը: Այնուհետև ընդունվեցին մի շարք որոշումներ և բանաձևեր։

Ուրարտու Չեխ-հայկական ընկերություն

orer.eu

 

20160305_180313


Առնչվող նյութեր
1. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
2. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
3. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
4. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
5. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը
6. Բեռլին. Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևանի 2800-ամյակին նվիրված համերգ
7. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
8. Գերմանիայի կանցլերն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
9. Մերկելը վստահեցրեց, որ Գերմանիան Հայաստանին կաջակցի Արցախի խնդրում եւ ԵՄ վիզաների ազատականացման հարցում
10. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիկոլ Փաշինյանը և Սաադ Հարիրին քննարկել են Հայաստանի և Լիբանանի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները
2.ԱՐԱ ԿԻՒԼԷՐ ՅԱՒԵՐԺՈՒԹԵԱՆ Կ՚ՈՒՂԵՒՈՐՈՒԻ ԲԻՒՐ ՅԱՐԳԱՆՔՈՎ
3.Լիբանանը միակ երկիրն է տարածաշրջանում, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը.Նիկոլ Փաշինյան
4.Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
5.,,Ֆինանսական խնդիրները չպետք է արվեստի զարգացման համար խոչընդոտ դառնան». Արման Ղուկասյան
6.350 ԱՄԵԱԿ. ՀԱՅԵՐԷՆ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒՆՉԻ Ա. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ ԱՄՍԹԵՐՏԱՄԻ ՄԷՋ
7.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
9.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
10.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: