ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի Հայերի Համագումար. Հայոց Ցեղասպանության 99-ամյակի առիթով Միջազգային հաստատություններին եւ միջազգային հանրությանը, Եվրամիության ղեկավարներին

27 ապրիլի, 2014 | 10:40

AAE logoՄիջազգային հանրության համար մեծագույն հանցանքը եւ կարեւորագույն խնդիրը համարվել ու համարվում է մարդկության դեմ կատարված ոճռագործությունները, որոնք դրսեւորվում են ցեղասպանությունների տեսքով: Աշխարհում կան չլուծված բազմաթիվ մեծ ու փոքր խնդիրներ, դեռեւս չլուծված այդ խնդիրներից է քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը, որը 1915 -1921 թվականներին Օսմանյան թուրքերի կողմից կատարվեց հայության դեմ եւ որին զոհ գնաց ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավորներ տեղահանվեցին դեպի Սիրիայի անապատները, նույնքան էլ բռնի դավանափոխ եղան եւ ստիպված ընդունեցին իսլամ:

Թուրքերը թալանեցին ու տիրացան հազարամյակների ընթացքում հայ ժողովրդի ստեղծած նյութական եւ մշակութային հարստությանը եւ մինչեւ այսօր հայերի պապենական հայրենիքը բռնազավթված է մնում Օսմանյան թուրքերի իրավահաջորդը դարձած Թուրքիայի կողմից:

Ցեղասպանության նույն քաղաքականությունը մինչեւ այսօր էլ դեռ տարբեր մեթոդներով եւ շահարկումներով տեսանելի ու անտեսանելի եղանակներով շարունակվում է Թուրքիայի հանրապետության կողմից:

Օսմանյան կայսրութան փլուզումից հետո բազմաթիվ ժողովուրդներ ու ազգեր վերականգնեցին իրենց հայրենիքը եւ ստեղծեցին իրենց ազգային պետությունները, իսկ հայերին՝ աշխարհի քաղաքակրթության մեջ բերած իրենց հսկայական ներդրումներին հակառակ բաժին ընկավ ջարդերը, կոտորածները եւ ցեղասպանությունը: Կայսրության ենթակա բոլոր ժողովուրդները հույս ունեին որ կստեղծվի բոլոր ազգերից կազմված համազգային մի պետություն, որը կվերացնի անցյալի անարդարությունները եւ երկիրը կտանի դեպի առաջադիմություն եւ զարգացում, սակայն «Երիտթուրքերը» շարունակելով նույն օսմանյան կայսրության ոճրագործ քաղաքականությունը զենքի ու ցեղասպանությունների ուժով այդ իրավունքը վերապահեցին միայն իրենց եւ երկիրը ներառյալ Արեւմտահայաստանը հայտարարեցին Թուրքիա եւ նրա բնակչությունն էլ թուրքեր, միայն թուրքեր…

Թուրքիայի ներկայիս իշխանությունները այս բոլոր ճշմարտություններն ու պատմական իրողությունները անտեսելով վարում են ժխտողական քաղաքականություն՝ դրանով իսկ ապացուցելով որ նպատակները չեն փոխվել եւ որ ցեղասպանությունը շարունակվում է: Չմոռանանք որ ցեղասպանությունը ժխտելը ինքնըստինքյան համարվում է ցեղասպանության շարունակություն:

Մարդկության պատմության զարգացման զուգընթաց նաեւ զարգացել եւ առավել առարկայական եւ անհրաժեշտ են դարձել միջազգային օրենքների ու չափանիշների գիտակցությունը, ամրագրումը եւ կիրառումը: Աշխարհի զարգացած եւ հզոր տերությունները այսօր հաճախ եւ գրեթե ամեն օր են շեշտում միջազգային օրենքների անհապաղ կիրառման ու համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը: Նշված արժեքները ներկա դարում այնքան համընդանուր, համամարդկային եւ համաշխարհային բնույթ եւ ընդունելություն են ստացել որ այս անժխտելի արժեքների եւ նպատակների իրագործման համար կամ նույն պատրվագով նույնիսկ հնարավոր է դառնում, որ միջազգային ուժային կենտրոններում երկրների եւ վարչակարգերի դեմ պատերազմի որոշումներ կայացվեն, ռեժիմներ տապալվեն… եւ նոր երկրներ կյանքի կոչվեն:

Հայոց ցեղասպանությունը դեռեւս համառորեն ժխտվում է Թուրքիայի կողմից եւ հսկայական միջոցներ են ծախսվում, քաղաքական անբարո որոշումներ են կայացվում, որպեսզի խուսափեն պատասխանատվությունից: Թուրքերը չգտնվեցին նույն բարձրության վրա ինչ գերմանացիները, -այդ ուղղությամբ նրանք նույնիսկ ամենափոքր քայլը չվերցրին: Հրեական հոլոքոստը գտավ իր լուծումը, Գերմանիան եւ աշխարհը ճանաչեց եւ հատուցում տվեց դրան, Հրեա ազգը ստացավ իր երկիրն ու հայրենիքը, իսկ հայության հազարամյակների հայրենիքը այսօր բռնագրավված է եւ դատարկ իր բնիկ ժողովրդից եւ դեռ ավելին պատմական Հայաստանից մնացած այսօրվա մի բուռ Հայաստանի Հանրապետությունը սեղմված է նույն թրքական երկու ցեղասպան պետությունների՝ Թուրքիայի եւ Ազրբեջանի միջեւ, որոնք սպառնում են կուլ տալ այդ փոքրիկ մնացորդը եւս:

Որն է միջազգային կենտրոնների եւ հասարակության պարտականությունը.

Հայոց գեղասպանությունը կատարվեց քաղաքակիրթ աշխարհի այսինքն Եվրոպայի աչքերի առջեւ, ցավոք նրանց թույլտվությամբ եւ մեղսակցությամբ: Հիտլերը այդպիսով իրավասու էր երբ Լեհաստանը բռնագրավելու նախաշեմին հայտարարում էր թե « ով է այսօր հիշում հայերի ցեղասպանությունը… »

Միջազգային հանրությունը եւ հաստատությունները հարկ է որ հավատարիմ մնան իրենց իսկ հռչակած արժեքներին ու հավատամքին: Հայոց ցեղասպանությունը ունի միայն ու միայմ միջազգային լուծում հիմնված անցյալի եւ գործող միջազգային օրենքների վրա: Տեղին է այստեղ կրկին անգամ հիշեցնել համաշխարհային առումով մեծագույն պայմանագրերից մեկի այսինքն ՍԵՎՐ-ի դաշնագրի մասին ուր հստակորեն նշված է հայերի նկատմամբ Թուրքիայի եւ միջազգային հանրության պարտավորությունները եւ փոխհատուցման հիմքերը:

Եվրոպայի Հայերի Համագումարը որպես եվրոպական ընտանիքում գործող հայկական համաեւրոպական կազմակերպություն հայոց ցեղասպանության 99-ամյակի առիթով հետամուտ է միջազգային հանրության ուշադրությունը սեւեռելու հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման խնդրին:

Վստահ ենք, որ աշխարհի բոլոր երկրներում կան միլիոնավոր մարդիկ, ովքեր արդարության եւ մարդու իրավունքների համար պայքարելու են մինչեւ վերջնական հաղթանակ: Միջազգային հանրությունից պահանջում ենք որ լսեն միլիոնավոր մարդկանց այդ արդարության կանչը:

Ականատես ենք, թե ինչպես Թուրքիայում եւս օր ըստ օրե աճում ու զարգանում են դեմոկրատ եւ ազատասեր ուժերը, ովքեր ցանկանում են սրբագրել իրենց անցյալի պատմությունը, վերացնել անցյալում առաջացրած վերքերը եւ հաշտ ու խաղաղ ապրել բոլորի հետ:

Մեր ակնկալիքն է, որ 99 երկար տարիներից հետո ցեղասպանության 100-ամյակի շեմին հայ ժողովրդի անսպառ ջանքերի եւ առաջադեմ մարդկության անմիջական աջակցության շնորհիվ՝ վերջապես միջազգային օրենքի եւ իրավունքի կիրառումը կդառնա իրականություն, կվերանան ցեղասպանության առաջացրած բոլոր հետեւանքները եւ հայ ժողովուրդը կստանա արդարացի համապատասխան փոխհատուցում:

Այսպիսով կվերականգնվի 100 երկար տարիների սպասված արդարությունը:

Դա կլինի մարդկության համար մեծագույն հաղթանակ:

Եվրոպայի Հայերի Համագումարի գրասենյակ

նախագահ Կարո Հակոբյան

24 ապրիլ 2014

Ուփսալա – Շվեդիա


Առնչվող նյութեր
1. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
2. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը
3. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
4. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ
5. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը
6. Հունահայությունը զորակցում է հայրենի ժողովրդին
7. Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների շտապ հայտարարությունը
8. Եվրոպահայերի համագումարի կոչը սփյուռքահայությանը. Շվեդիա
9. Կոչ ՍՓՅՈՒՌՔԻՑ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը
10. Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: