ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը

14 ապրիլի, 2018 | 18:33

Զորակցության հայտարարություն

 

Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը և այդ ուղղությամբ նրա օրինական պայքարը։

Հայաստանի Հանրապետության քաղաքական դիմագծի մեջ իշխանության լիակատար յուրացման եւ իշխանական բոլոր լծակների գրավման ընթացքը կյանքի  է կոչել այնպիսի օրենքներ եւ որոշումներ, որոնք, ըստ էության, գալիս են ոչ թե հաստատելու եւ ամրապնդելու  Խորհրդարանական  համակարգը, այլ անհեթեթ աճպարարությամբ եւ խեղաթյուրումներով դյուրացնելու եւ հաստատելու առկա իշխանության վերարտադրումը:

Իշխանության գործունեության արդյունքում, ցավոք, ոչ թե ապահովվել է երկրի լիարժեք անվտանգությունը, զարգացումը, ընկերային արդարությունը և քաղաքացիների բարեկեցությունը, այլ իրենք իրենց առանձնաշնորյալներ համարող փոքրաթիվ մի խմբի շահերի ու քմահաճույքի հաշվին աղքատացել են Հայաստանի բնակչության ստվար զանգվածներ և հարյուր հազարավորներ լքել են երկիրը: Գաղթ, որ պաշտոնական տվյալների համաձայն շարունակվում է՝ ամեն տարի ստանալով ավելի լայն մասշտապներ։

Հայաստանի Հանրապետությունում քաղաքական հալածանքը, քաղաքական բանտարկյալների առկայությունը, դատական վրեժխնդրությունը, երկարաժամկետ անհեթեթ պատիժներն ու ազատազրկումներն օր օրի մեծ ծավալներ են ստանում, ինչն ավելի է խորացնում երկրում առանց այդ էլ առկա լարվածությունների բեւեռացումը, որի արդյունքում մի կողմից կացնահարվում է պատերազմի մեջ գտնվող ժողովրդի համերաշխությունն ու միասնությունը, իսկ մյուս կողմից՝ խայտառակում հայկական պետականության անունն ու համբավը միջազգային հարթակներում։

Ժողովրդի անվիճելի իրավունքն է ազատորեն ընդիմանալ ցանկացած անօրինության եւ կամայականության՝ հաստատելով իր կամքն ու ցանկությունը, անկախ կիրառված օրինախախտումների բնույթից և ժամանակից։

Եվրոպայի Հայերի Համագումարը պաշտպանում եւ աջակցում է իր իրավունքների համար պայքարող Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին եւ կոչ է անում աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին անտարբեր չմնալ, քանզի կշեռքին դրված է մեր պետականության ճակատագիրը: Սփյուռքն իր հայրենիքի նկատմամբ ունի իրավունքներ եւ պատասխանատվություններ, ուստի պետք  է ունենա մասնակցություն եւ ներկայություն:

Յուրաքանչյուր պայքար վերջնական հաջողության է հասնում միմիայն ժողովրդի մասսայական առկայության, հետևողականության և հեռատես ու ողջամիտ ղեկավարության շնորհիվ, որի առկայության դեպքում ցանկացած խոչընդոտ դառնում է հաղթահարելի:

Ազատ, ինքնիշխան եւ ժողովրդավարական հայրենիքի ստեղծումը գերագույն նպատակ է:

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

13 ապրիլ 2018 թ.

contact@aaeurop.com

www.aaeurop.com


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: