ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ

19 հունիսի, 2018 | 14:29

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ եւ իր զորակցությունն է հայտնում ՀՀ ժողովրդական կառավարությանը:

Ժողովրդին տասնյակ տարիներ թալանած, երկիրը ամայացրած, իսկ այսօր ժողովրդի հեղափոխական պայքարի արդյունքում իշխանությունը կորցրած ուժերը իրենց օլիգարխիայի ու տարատեսակ բանդաների ու մաֆիոզների միջոցով, վերջին հուսահատ ճիգերն են թափում վերագտնելու կորցրած իշխանությունը:

Մանվել Գրիգորյանին եւ նրա նմաններին, ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ սփյուռքում շատ լավ են ճանաչում: Հարկ է նշել նաեւ, որ այս ստահակների  կենդանական բնազդները եւ լկտիությունները օրինականացնող նախկին բարձրագույն իշխանավորները կրում են իրենց բաժին պատասխանատվությունը եւ  բոլորը անխուսափելիորեն օրենքի ողջ խստությամբ պատասխան պիտի տան իրենց արարքների համար:

Հակաժողովրդական այս եւ նման ուժերը օգտվելով սիրո եւ համերաշխության հեղափոխության ընձեռած հնարավորություններից, այլ եւ այլ առիթներով գլուխ են բարձրացնում եւ դիմում են հուսահատ գրոհի՝ առանց գիտակցելու որ դրանով ոչ միայն հարված են հասցնում երկրին ու նրա բռնած ժողովրդական ուղուն, այլ  այդպիսով փակում են նաեւ իրենց նկատմամբ ներողամտության եւ հանդուրժողականության բոլոր դռները:

ՀՀ ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը անհաշտ պայքար   են սկսել անարդարությունների եւ հատկապես կոռուպցիայի դեմ: Վարչապետը իր կոչով դիմում է ժողովրդին պաշտպան կանգնել հեղափոխությանը եւ աջակցել կառավարությանը՝ կասեցնելու  հակազգային դավաճանական գործունեությունները:

Եվրոպայի հայերի համագումարը այսպիսով հայտնում է իր զորակցությունը, հորդորում եւ կոչ է անում բոլորին՝սփյուռքում եւ  հայրենիքում, միակամ ու հաստատ աջակցելու նոր իշխանություններին եւ վարչապետին՝ մինչեւ վերջնական հաղթանակ:

Յուրաքանչյուր ժողովրդական հեղափոխության հաղթանակի գրավականը միայն եւ միայն ժողովրդի մշտարթուն եւ աչալուրջ վերահսկողությունն է եւ ներկայությունը՝ կյանքի բոլոր ասպարեզներում:

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

19 հունիս 2018 թ.


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
3. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
6. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
7. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
8. Գանա – Հայաստան. հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
9. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
10. Հայը հային երբեք այսքան շատ չի սիրել. Նիկոլ Փաշինյանը Էջմիածնի 2703-ամյա տոնակատարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: