ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
30 ապրիլի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի հայերը մեկ գրքում. ,,Հայերը հետխորհրդային Եվրոպայում,, ժողովածուն ընթերցողի սեղանին է

31 դեկտեմբերի, 2016 | 17:28

 

armenians-in-post-europe-book2016 թվականին  WBD Wissenschafltlicher Bücherdienst, Köln գերմանական հրատարակչությունը լույս է ընծայել  ,, Հայերը հետխորհրդային Եվրոպայում ,, ժողովածուն։ Այն կազմել եւ խմբագրել են Կոնրադ Սիկիերսկին եւ Շտեֆան  Թրոեբստը։

Կոնրադ Սիկիերսկին գրել է խմբագրականը, Վիկտոր Դյատլովը, Ուլղիքե  Ցիման եւ Անեթ  Ֆլայշեն անդրադարձել են Ռուսաստանի հայ համայնքի տարբեր հատվածներին, Թիմոթի Բլովելդը եւ Քրիստոֆեր Բերգլունդը գրել են Վրաստանի հայության, Դավիթ Դավթյանը՝Ուկրաինայի, Լիդիա Փրիսակը եւ Իոն Քսենոֆոնտովը՝ Մոլդովայի հայերի մշակութային եւ կրոնական ասպեկտների, Անդրեյ Տիխոմիրովը՝ Բելառուսի  հայերի մասին, Աղասի Թադեւոսյանը եւ Ալինա Պողոսյանն անդրադարձել են Լատվիայի հայ  համայնքի խնդիրներին։

Բրիջիտա Դավիդյանցի հոդվածը նվիրված է Էստոնիայի հայկական համայնքին, Լուկաշ Լոտոցկու հոդվածը՝ Լեհաստանի հայերի միգրացիոն խնդիրներին, Հակոբ Ասատրյանի հոդվածը՝ Չեխիայի հայության ներկա վիճակին, Հակոբ Մաթեւոսյանինը՝ հունգարահայության խնդիրներին, Իշտվան Հորվաթի եւ Իլկա Վերեսինը՝ ռումինահայությանը, Սիրանույշ Փափազյան-Տանիելյանինը՝ բուլղարահայությանը։

Կոնրադ Սիկիերսկին մեկ հոդվածում ամփոփել է Եվրոպայի այլ երկրների հայության, այդ թվում՝ Ալբանիայի, Մակեդոնիայի, Սերբիայի եւ Սլովակիայի հայ համայնքների մասին տեղեկությունները։

 Գրքի շապիկին տպագրվել են Չեխիայի ,,ՕՐԵՐ,, եվրոպական ամսագրի, Բելառուսի ,,ԱՆԻՎ,, ամսագրի եւ Ռումինիայի ,,Արարատ,,  ամսագրի շապիկները։  

 

ՕՐԵՐ

Orer.eu

armenians-book3


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Չեխական Թերեզինում կբացվի ցեղասպանությունների ուսումնասիրության կենտրոն
2.Երեւանում կանցկացվի «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոն
3.Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված համերգ Բեյրութում
4.Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ ԱՄԷ-ում
5.Ֆրանսուա Օլանդը մասնակցեց Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված ձեռնարկին, իսկ Մարսելում բացվեց Սողոմոն Թեհլերյանի անվան հրապարակ
6.Արցախում զոհվել է Արտակ Էդիկի Ռաֆայելյանը
7.Չեխ բժիշկները Հայաստանի վարչապետի մոտ. ՉՀ առողջապահության փոխնախարարները հետաքրքրված են ներդրումներով եւ էլեկտրոնային բժշկությամբ
8.Հայոց ցեղասպանությունը ճանաչելը ճիշտ որոշում էր. Չեխիայի հրեական համայնքի ղեկավար
9.Ժնև. Հայաստանի զեկույցը ներկայացվեց Ռասայական խտրականության դեմ պայքարի կոմիտեում
10.Ուկրաինա. Հայկական խաչքարի բացման արարողություն Կիևում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
8.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
9.Բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն
10.Արամ Խաչատրյանի 110- ամյակը նշվեց Պրահայի ,,Լիխտենշտեյնյան պալատում,,՝ ,,Խաչատրյան Տրիո,, եռյակի մասնակցությամբ
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: