ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը

08 նոյեմբերի, 2018 | 14:12

Նոյեմբերի 7-ին Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն ԵԽ կենտրոնակայանում բացեցին Երևանի 2800-ամյակին նվիրված ցուցահանդեսը։

Ողջունելով ներկաներին՝ դեսպան Հովհաննիսյանը նշեց. «Անհնար է չսիրել Երևանը, նրա արտասովոր մթնոլորտը և այն ստեղծող մարդկանց, նրա դասական երաժշտության ու ջազ երեկոները՝ հայկական ճարտարապետության ժառանգության մոդեռն լուծումներով կառուցված ժամանակակից շինությունների հետ լիակատար ներդաշնակության մեջ։ Այսօրվա մեր փոքրիկ ցուցահանդեսն էլ Երևանի հանդեպ այդ սիրո դրսևորումներից մեկն է»։ Ամփոփելով խոսքը՝ Պարույր Հովհաննիսյանն աջակցություն հայտնեց ԵԽ կոնգրեսի նախաձեռնած բարեփոխումներին և շեշտեց, որ դա պետք է օրինակ ծառայի ԵԽ մյուս մարմինների համար։

Կոնգրեսի նախագահ Անդերս Կնապեն իր խոսքում նշեց, որ թեև Երևանը նշում է 2800-ամյակը, բայց հանդիսանում է երիտասարդ և աշխույժ քաղաք: Կոնգրեսի նախագահը հավելեց, որ մեծ հետաքրքրությամբ են հետևել Հայաստանում թավշյա հեղափոխությանը և միտված են զարգացնելու ՀՀ հետ սերտ համագործակցությունը:

Ցուցահանդեսի բացմանը հաջորդեց պաշտոնական ընդունելություն:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության, Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու ԵԽ տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության կողմից։ Ներկա էին Եվրոպայի խորհրդում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության պաշտոնյաներ, կոնգրեսի անդամներ։


Առնչվող նյութեր
1. Երեւանի 2800-ամյակին նվիրված արխիվային փաստաթղթերի ցուցահանդես
2. Նշվեց Երևանի 2800 ամյակը
3. Արթուր Մեսչյանը՝ Երեւանի գլխավոր ճարտարապետ
4. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
5. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում
6. Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
7. «Երեւանը երեւանցիների աչքերով» խորագրով լուսանկարչական ցուցահանդես քաղաքապետարանում
8. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
9. Հայկական Գամփռի հուշարձան Ամստերդամից Երևանին
10. Հայաստանի կողմից հակակոռուպցիոն առաջարկությունների իրականացման հարցերին առնչվող համաժողովը` նոյեմբերի 29-ին Երևանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: