ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության ծրագրերը՝ Հայաստանի դատական համակարգի, իրավապահ մարմինների և ակադեմիայի համար

03 հոկտեմբերի, 2016 | 11:59

Council o EuropeՍտրասբուրգ/Երևան, 3-ը հոկտեմբերի 2016 թվական. ուրբաթ օրը, հոկտեմբերի 7-ին Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միությունը Երևանի լրատվամիջոցներին են ներկայացնելու Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես` Հայաստանի համար նախատեսված ծրագրերի միջնաժամկետ արդյունքները:

2015-2017 թվականների Ծրագրային համագործակցության կառուցակարգի սահմաններում Հայաստանում իրականացվում են չորս ծրագրեր. երկրում ընտրական գործընթացների բարելավում, վատ վերաբերմունքի և անպատժելիության դեմ պայքար,  հայաստանյան բանտերում առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում, ինչպես նաև Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքար:

Ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ-ի և Եվրոպայի խորհրդի կողմից և իրականացվում են Եվրոպայի խորհրդի կողմից: Այս ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն. եվրո: Ի լրումն հատուկ Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերի՝ Հայաստանը նաև մասնակցում է Արևելյան գործընկերության երկրներ ընդգրկող 14 տարածաշրջանային նախաձեռնությունների:

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան,  Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար ՀոաԲին Աճեմյանը,  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից ծրագրային համագործակցության կառուցակարգի ազգային համակարգող Արամ Հակոբյանը  և Եվրոպայի խորհրդի (Ստրասբուրգ) Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինությունից ծրագրային համագործակցության կառուցակարգի համակարգող ԼիլիաԿոլոմբեն լրատվամիջոցների ներկայացուցիչներին կներկայացնեն ծրագրերը և կպատասխանեն հարցերին:

Միջոցառումը բաց է լրատվամիջոցների համար: Ծրագրերը կներկայացվեն 2016 թվականի հոկտեմբերի 7-ին, ուրբաթ օրը, տեղական ժամանակով առավոտյան ժամը 10:00-ից 10:45-ը (հասցե`Էրեբունի կոնֆերանս դահլիճ, Էրեբունի պլազա բիզնես կենտրոն, Վ. Սարգսյան 26/1): Ներկայացման լեզուները՝   անգլերեն-հայերեն: Ընդմիջման ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան իրենց հարցերն ուղղել զեկուցողներին:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: