ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավորել է Հայաստանի անկախության օրը

22 սեպտեմբերի, 2017 | 18:01

Եվրոպայի պալատում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Հայաստանի անկախության օրվան նվիրված միջոցառում, որը կազմակերվել էր ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից:

Միջոցառմանը ներկա էին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գիդո Ռայմոնդին, ՄԻԵԴ դատավորներ, ԵԽ անդամ և դիտորդ պետությունների դեսպաններ և դիվանագետներ, Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին, ԵԽ քարտուղարության և այլ մարմինների ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան, մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը, ով իր խոսքում անդրադարձավ անկախությունից ի վեր Հայաստանի որդեգրած ուղուն` միտված խորքային բարեփոխումների միջոցով երկարաժամկետ զարգացման տեսլականի կյանքի կոչմանը:

Անդրադառնալով անդամակցությունից ի վեր ԵԽ կառույցներորւմ ՀՀ ներգրավվածությանը` Հայաստանի դեսպանն ընդգծեց. «Հայաստան-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցությունն արդյունավետ և հանձնառու երկխոսության արգասիք է: Եվրոպայի խորհուրդը մշտապես հանդիսացել է և շարունակում է արժեքավոր հենարան լինել Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդման համար: Պատահական չէ, որ հենց Եվրոպայի խորհրդի փորձագիտական օժանդակությամբ է ապահովվել ՀՀ Սահմանադրական բարեփոխումների կայացումը, որի արդյունքում հաջողությամբ շարունակվում են իրագործվել նաև ներկայիս լայնածավալ օրենսդրական փոփոխությունները»:

orer.eu

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, շնորհավորելով Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, անդրադարձ կատարեց Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև հաստատված սերտ համագործակցությանը և դրա արդյունքում արձանագրված արդյունքներին: Իր շնորհավորական ուղերձում Թորբյորն Յագլանդն անդրադարձավ նաև ուշագրավ մի դրվագի` կապված Նանսենյան անձնագրերի և դրանց միջոցով բազմաթիվ հայերի փրկության հետ: Գլխավոր քարտուղարը, մասնավորապես, նշեց. «Եթե մենք մտածենք ժողովուրդների մասին, նման գործեր կկատարվեն նորից: Դա արվեց ողբերգությունից հետո, ինչը հնարավորություն տվեց փրկելու կես միլիոն մարդկանց: Անձնագրերը ճանաչվում էին ավելի քան 50 պետության կողմից, և բոլոր այս մարդիկ հնարավորություն ստացան հատելու սահմաններ և փրկվելու»:

Միջոցառմանը պարային կատարումներով հանդես եկավ մի շարք մրցանակների արժանացած` Ստրասբուրգի Վերածնունդ հայկական պարային համույթը:


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
6. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
7. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
8. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
9. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան
10. Խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ՝ սահմանադրական փոփոխություններ եւ անցումային արդարադատության մարմիններ. ասել է Ն. Փաշինյանը հանրահավաքում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: