ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ

27 օգոստոսի, 2016 | 21:26

IMG_3418Այսօր Պրահայում ավարտված շախմատի  Եվրոպայի պատանեկան առաջնությունում մինչեւ 12 տարեկանների մրցույթում առաջին տեղը գրավեց Մամիկոն Ղարիբյանը, իսկ մինչեւ 18 տարեկանների մրցույթում՝ Մանուել Պետրոսյանը։ Նրանց պատվին երկու անգամ հնչեց  Հայաստանի օրհներգը։ Հայաստանի եւս երեք ներկայացուցիչներ գրավեցին մրցանակային տեղեր եւ արժանացան մեդալների ու գավաթների։ Հայկ Մարտիրոսյանը, ով 4 տարի առաջ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Պրահայում, այս անգամ 18 տարեկանների մրցույթում գրավեց 5-րդ տեղը։ Մինչեւ 12 տարեկան աղջիկների մրցույթում  Մարիամ Մկրտչյանը գրավեց 4-րդ տեղը, իսկ Արամ Հակոբյանը 16 տարեկանների մրցույթում զբաղեցրեց 5-րդ տեղը։ Եւս մեկ հայուհի՝ 12 տարեկան Եվա Ստեփանյանը Ռուսաստանից գրավեց 3-րդ տեղը։

Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով գրավեց 2-րդ տեղը, զիջելով միայն Ռուսաստանի հավաքականին։ Ռուսները ստացան մրցանակային 20 տեղ, այդ թվում՝ 5 ոսկե մեդալ։

Շնորհավորում ենք մեր հավաքականի մարզիկներին ու մարզիչներին հաղթանակի համար, իսկ նրանց  հետ հարցազրույցները կարող եք կարդալ այստեղ։

Հ.Ա.

ՕՐԵՐ

orer.eu

Լուսանկարները ՝ ՕՐԵՐ-ի

IMG_3349 IMG_3352 IMG_3382 IMG_3392 IMG_3368 IMG_3375 IMG_3370 IMG_3384 IMG_3395 IMG_3406


Առնչվող նյութեր
1. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին ընդունել է Հայաստանի նախագահը
2. Վիեննայում եվրոպական երկրների Հայաստանի դեսպանները խորհրդակցություն են հրավիրել Շառլ Ազնավուրի մասնակցությամբ
3. Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի 4-րդ “Գրան Պրի”-ի հաղթողն է, բայց թայ-բրեյքում զիջեց առաջատարի դիրքը
4. Մանուել Պետրոսյանը՝ շախմատի Մ 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն
5. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
6. Հայաստանի եվրոպական հյուպատոսների հավաք Վիեննայում
7. Լևոն Արոնյանն ու Արիանա Կաոլին պսակվեցին Սաղմոսավանքում
8. Լևոն Արոնյանն աշխարհի գավաթի կրկնակի հաղթող
9. Սոնա Ասատրյանը` շախմատի Եվրոպայի չեմպիոն
10. 7-ամյա Արեն Էմրիկյանը դարձել է մինչև 8 տարեկանների շախմատի աշխարհի չեմպիոն

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: