ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպայի երեք հայ չեմպիոն ծանրամարտում. Կարուշ Ղուկասյան, Սոնա Պողոսյան, Անդրանիկ Կարապետյան

20 հոկտեմբերի, 2017 | 21:55

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հայ ծանրամարտիկները գրանցել են հաղթանակենր։ Արդեն ունենք 4 չեմպիոն եւ 2 փոխչեմպիոն։

 

Ծանրամարտի Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 94 կգ քաշային կարգում Կարուշ Ղուկասյանը նվաճեց չեմպիոնի կոչումը:

Հայ ծանրորդը երկամարտում գրանցեց 359 կգ արդյունքը: Ղուկասյանն անգերազանցելի էր երկու վարժություններում էլ: Պոկումում նա բարձրացրեց 162 կգ, իսկ հրումում՝ 197 կգ:

Ալբանիայի Դուրես քաղաքում շարունակվում է ծանրամարտի Մ 20 եւ Մ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:

85 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը (Մ 23) երկամարտի 360 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Պոկում վաժություններում հայ ծանրորդը անգերազանցելի էր՝ 170 կգ: Հրումում Կարապետյանը կարողացավ ֆիքսել 190 կգ՝ զբաղեցնելով երկրորդ տեղը:

Այսպիսով, Անդրանիկ Կարապետյանը նվաճեց մեծ ոսկե եւ մեկական փոքր ոսկե ու արծաթե մեդալներ:

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Մ 20 տարեկանների Եվրոպայի առաջնության 75 կգ քաշային կարգում Սոնա Պողոսյանը նվաճեց չեմպիոնի կոչումը։

Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 227 կգ արդյունքը։ Պողոսյանը փոքր ոսկե մեդալների արժանացավ նաեւ պոկում (97 կգ) ու հրում (130 կգ) վարժություններում։

Հայաստանցի 23-ամյա ծանրորդ Տաթեւ Հակոբյանը, Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնությունում հանդես գալով աղջիկների 90 կգ քաշային կարգում, երկամարտի 228 կիլոգրամ արդյունքով նվաճեց փոխչեմպիոնի կոչումը:

Նա երկրորդն էր նաեւ պոկում (105 կգ) եւ հրում (123 կգ) վարժություններում:

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության մինչեւ 20 տարեկանների պայքարում 85 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 343 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Կարեն Ավագյանը երկամարտի 339 կգ-ով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Դավիթ Հովհաննիսյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց նաեւ պոկում վարժությունում՝ բարձրացնելով 158 կգ, Կարեն Ավագյանն արժանացավ բրոնզե մեդալի՝ 156 կգ:

Հրում վարժությունում Հովհաննիսյանը 185 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ, իսկ Ավագյանը 183 կգ-ով՝ 6-րդ տեղը:

Մ 23 տարիքային խմբում Իզաբելլա Յայլյանը (58 կգ քաշային կարգ) երկամարտի 195 կգ արդյունքով բրոնզե մեդալ նվաճեց:

Մեր մարզուհին պատվանդանի երրորդ աստիճան բարձրացավ նաեւ պոկում վարժությունում (85 կգ), իսկ հրում վարժությունում (110 կգ) նվաճեց փոքր արծաթե մեդալ:


Առնչվող նյութեր
1. Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
2. Սարգիս Մարտիրոսյանը՝ Ավստրիայի ծանրամարտի թիմային առաջնության հաղթող
3. Հայերը լավագույնն են Եվրոպայում՝ 18 ոսկե, 8 արծաթե, 6 բրոնզե մեդալներ ծանրամարտում
4. Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն՝ նոր ռեկորդով. 5-րդը Հայաստանից
5. Արա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Մոնթե Մխիթարյանը՝ արծաթե մեդալակիր
6. Սիմոն Մարտիրոսյանը՝ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն
7. Գոռ Մինասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Ռուբեն Ալեքսանյանը՝ բրոնզե մեդալակիր
8. Սիմոն Մարտիրոսյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն
9. Գոռ Մինասյան. Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը
10. Ծանրամարտիկ Գոռ Մինասյանը՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: