ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպահայ կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ. «ՀԱՑ ԲԵՐՈՂ» ԱՐԹՈՒՐ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԱԿԱՆ ԻՆՔՆԱԿՈՉ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ՈՉ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԵՆ ԻՐԵՆՑ ԼՌՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
16 մարտի, 2017 | 19:38

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է ՆՐԱ ՄԱՀՎԱՆ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ

hac-berox-472x265

Այսպիսով, «հաց բերողը» մահացել է այս հինգշաբթի, մարտի 16-ին Երևանի ժամանակով 15-ին:

Այս մարդը, վտանգելով իր կյանքը, 2016թ. հուլիսի 26-ին սնունդ էր հասցրել «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ովքեր հարձակվել և հուլիսի 17-ից 31-ը գրավել էին Երևանի կենտրոնում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը:

Արթուր Սարգսյանը որոշել էր մնալ խմբի անդամների հետ մինչև նրանց՝ հուլիսի 31-ի հանձնվելը: Հենց այդ օրը ձերբակալվելով՝ նրան ևս մեղադրանք առաջադրվեց զինված խմբին օժանդակելու համար: Սակայն իր փաստաբանների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին միջնորդություն ներկայացնելուց հետո, նա ազատ էր արձակվել 2016թ. դեկտեմբերի 30-ին: Դատարանը որոշում էր կայացրել անհապաղ ազատ արձակել Արթուր Սարգսյանին, քանի որ նրա կյանքին վտանգ էր սպառնում:

Սակայն 2017թ. փետրվարի 9-ին Արթուր Սարգսյանին կրկին ձերբակալեցին երկու ամսով քննչական բաժին ներկայանալուց խուսափելու պատճառաբանությամբ: Կալանավորման օրվանից սկսած՝ նա հայտարարեց հացադուլ մինչև իր ազատ արձակվելը՝ մարտի 6-ը: Խորհրդարանի քաղաքական բոլոր կուսակցությունների (բացառությամբ Խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական կուսակցության) համախմբման, ինչպես նաև պատգամավորների պատվիրակության կողմից գրավի վճարման արդյունքում է, որ նրան ազատ արձակեցին:

Այս մահը արյունարբու և վիճարկելի գործադիր մարմնի կամայական գործողության ողբերգական հետևանքն է, մի իշխանության, որը շարունակում է ղեկավարել երկիրը՝ արհամարհելով իր քաղաքացիների կարծիքը, իրավունքներն ու ազատությունները, ժողովրդին օրեցօր դարձնելով ավելի աղքատ և անկարող արտահայտելու իր քաղաքական տեսակետները միջազգային հարթակում:

«Սասնա ծռեր» խմբավորման գործողություններն թեկուզ եւ հայաստանյան իշխանությունների կողմից որակավորվեցին անօրինական, սակայն դրանք հայ ժողովրդի, մասնավորապես 1990-ական թվականների Ղարաբաղի պատերազմի մասնակիցների հուսահատության պոռթկումն էր: Նրանք ցանկանում էին, որ իրենց ձայնը լսելի լինի բանակցությունների արդյունքում: Ժողովուրդը մեծ համակրանք տածեց այդ մարդկանց հանդեպ: Արթուրն էլ որոշեց իր համակրանքն արտահայտել խիզախության այդ քայլով: Մարդասիրական այդ քայլի հետևանքով Արթուրը ժողովրդի համար դարձավ խորհրդանիշ:

Հայաստանի Հանրապետության քաղաքական և դատական մարմիններն են նրա մահվան անմիջական պատասխանատուն: Ղարաբաղի պատերազմի մասնակցի առողջական ծանր վիճակը պետք է նրանց ստիպեր նախքան նրան կալանավորելը ձեռնարկել անհրաժեշտ նախազգուշական միջոցներ: Բայց նրանք խախտեցին այս պահանջները:

Գլխավոր դատախազը և Արդարադատության նախարարը պետք է հրաժարական տան:

Վտանգի տակ է ոչ միայն «Սասնա ծռեր» խմբավորման որոշ անդամների, այլև մոտ 30 քաղբանտարկյալների առողջությունը, որոնք անհիմն ենթարկվել են երկարաժամկետ կալանավորման:

Արդյո՞ք համակարգը կշարունակի բանտ գցել բոլոր այն մարդկանց, ովքեր կհամարձակվեն իրենց ձայնը բարձրացնել այդ կազմակերպված ինքնասպանությանը վերջ տալու համար:

Սփյուռքի ներկայացուցչական ինքնակոչ կազմակերպություններն էլ Արթուրի մահվան ոչ անմիջական պատասխանատուն են, և պատճառն իրենց լռությունն է: Միակ պայքարը, որ պետք է մղվի, հետևյալն է՝ պաշտպանել և պահպանել հայ ազգի ամենաարժեքավոր կարողությունը՝ իր ազգային օջախը և իր բնակիչներին: Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ապագան հնարավոր են միայն այդ պայմանի իրագործման դեպքում:

Եթե ինքնահռչակված այդ մարմինները դա չեն հասկանում, ապա պետք է լքեն քաղաքական դաշտը:

Հարկ չենք համարում խոսել մեր եկեղեցական բարձր պաշտոնյաների բարոյական և մարդասիրական կողմերի բացակայության մասին: Արթուր Սարգսյանին մահվանից փրկելու համար չլսվեց ո´չ Էջմիածնի, ո´չ Անթիլիասի ձայնը:

Այս տխուր և խորը հուզական օրով մենք՝ սույն հաղորդագրության տակ ստորագրողներս, պահանջում ենք ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին և կոչ անում ժողովրդին, որ չվաճառեն իրենց ձայնը գալիք ընտրությունների ժամանակ:

Փարիզ, 17 մարտի 2017

Ստորագրողներ՝

 

Եվրոպայի հայերի համագումար «ԵՀՀ»

Հայկական վերածնունդ, Ֆրանսիա

Հայկական վերածնունդ, Բելգիա

Շարժում

Հարյուրների խումբ

Համագործակցություն, Հայաստան

Հայասա

Ազատ ձայն

Հայ Ակադեմիականների Միություն -1860 (Գերմանիա)

Nor Zartonk Yevroba (Turkia)

Policy Forum Armenia (Myatsal Nahangner)

«Հայաստան» հասարակական մշակութային կենտրոն (Հունաստան)

Justice in Armenia (London, UK)

Հայկական վերածնունդ (New-York/New Jersey)

 


Առնչվող նյութեր
1. Հրաժեշտ «Հաց բերող» Արթուր Սարգսյանին
2. ՊՐԱՀԱ.Աղոթք ու հոգեհանգստյան պաշտոն Արթուր Սարգսյանի հիշատակին
3. Աղօթք՝ «հաց բերող» Արթուր Սարգսեանի հոգիին համար Ժընեւի Սուրբ Յակոբ եկեղեցւոյ մէջ
4. Հոգեհանգստյան պաշտոն Արթուր Սարգսյանի հոգու հանգստյան համար
5. Խստորեն դատապարտում ենք Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից «Հաց բերող» Արթուր Սարգսյանի սպանությունը. գերմանահայ երեք կազմակերպությունների հայտարարությունը
6. Հաց բերող Արթուր Սարգսյանը մահացել է . երթ եւ նստացույց Երեւանում
7. Արթուր Սարգսյանը` ՚՚Հաց բերողը՚՚ ազատ է արձակվել եւ տեղափոխվել հիվանդանոց
8. Դատապարտում են բռնությունները եւ պահանջում հաց բերող Արթուր Սարգսյանի ազատությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: