ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպահայության չորրորդ համագումարը Բրյուսելում՝ հոկտեմբերի 18-19-ը

01 սեպտեմբերի, 2017 | 16:52

Բրյուսել.- Ինչպես ՕՐԵՐ-ին հայտնում են ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի  գրասենյակից, հոկտեմբերի 18-19-ը Բրյուսլեում տեղի կունենեա Եվրոպահայության չորրորդ համագումարը։ 

Համագումարին կմասնակցեն ինչպես  Եվրոպայում գործող Հայ Դատի հանձնախմբերի  եւ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ  հասարակական գործիչներ, քաղաքագետներ, գիտնականներ եւ հոգեւորականներ՝ քննարկելու հայ ժողովրդին հուզող հիմնահարցերն ու նոր զարգացումները։

Ողջույնի խոսքերով հանդես կգան Հայաստանի եւ Արցախի բարձրագույն ներկայացուցիչները, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսությունների բարձրագույն ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի  Եվրամիություն – Հայաստան եւ Եվրամիություն – Արցախ բարեկամության խմբերի նախագահները եւ Եվրոխորհրդարանի  անդամներ:

Ավանդույթի համաձայն համագումարի առաջին օրվա՝ հոկտեմբերի 18-ի նիստերը տեղի կունենեան Բրյուսելի Հայ տանը, ուր կլոր սեղան-քննարկումներ կանցկացվեն երեք հիմնական թեմաների շուրջ՝  «Ցեղասպանության Ճանաչում եւ Հատուցումներ»
«Թրքական եւ Ադրբեջանական  Լոբբին  Եվրոպայում» եւ  «Հայապահպանում՝ Գոյատեւման Հիմնական Ազդակ»։

Հոկտեմբերի 19-ի նիեստը տեղի կունենան Եվրախորհրդարանում՝ հետեւյալ թեմաներով.
Հայոց ցեղասպանության ճանաչում. հանգրվաններ եւ մարտահրավերներ/ “Armenian Genocide Recognition: Milestones and Challenges”/
Հարավային Կովկաս. մարգինալացում եւ նոր հեռանկարներ /”South Caucasus: Marginalization and New Perspectives”/։

Եվրոպահայ կազմակերպությունների ներկայացուցիչներից զատ , համագումարին կարող են մասնակցել եվրոպահայ անհատները։

Մասնակցելու համար խնդրվում է արձանագրվել մինչեւ սեպտեմբեր 29, 2017, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի Գրասենյակի կայքէջի միջոցով՝ հետեւեալ հղումի պահանջված տեղեկությունները լրացնելով.- http://www.eafjd.eu/4th-EU-AM-Convention.html
ՕՐԵՐ

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Կարո Փալյան. Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
2. «Խոստումը» Ֆիլմին բեմադրիչ Թերի Ճորճը պիտի մեծարուի Հայ Դատին կողմէ
3. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ
4. Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողով՝ Պրիւքսէլի մէջ
5. ԱՄՆ Տեխաս նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
6. Թուրքիայի դեսպանին պետք է դուրս շպրտել Միացյալ Նահանգներից. Մաք Քեյնի հայտարարությունը
7. Ոսկե մեդալ` շվեդահայ ճանաչված կինոռեժիսոր Սյուզան Խարդալյանին
8. Ալմելոյում նշվեց ցեղասպանության 102-րդ տարելիցը
9. Գասպար Կարապետյան. ,,Ամեն կերպ Թուրքիայի վրա ճնշում պետք է բանեցնենք, որպեսզի ճանաչի ցեղասպանությունը եւ կատարի իր պատասխանատվության հատուցումները,,
10. Կիպրոսի խորհրդարանի նախագահը Հայոց ցեղասպանութիւնը ճանչնալու կոչ ըրած է միջազգային հանրութեան

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: