ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպահայերի համագումարի կոչը սփյուռքահայությանը. Շվեդիա

20 ապրիլի, 2018 | 15:30

 

ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅՈՒԹՅԱՆԸ

Սփյուռքի սիրելի հայրենակիցներ,

Այսօր մայրաքաղաք Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում և գյուղերում մեր ժողովրդի ապագան է որոշվում:
Ժողովրդի և հատկապես պայքարի ելած աննման երիտասարդության հուժկու քայլերի տակ, ոտքից գլուխ կոռումպացված և ժողովրդից կտրված իշխանությունները սարսափահար թաքնվել են ոստիկանության վահանակների ու փշալարերի ետևում:

Այս պայքարը արդարացի, ազատատենչ խաղաղ պայքար է հանուն մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների:

Ժամանակն է մենք էլ Սփյուռքում միահամուռ բոլոր միջոցներով առավել հուժկու սատարենք հայրենաբնակ մեր պայքարող ժողովրդին:

Ժողովրդի հաղթանակին մնացել է լոկ մեկ քայլ, դա ոստիկանների և պայքարի ելած ժողովրդի միջև ընկած տարածությունն է, որը պիտի վերացնել եղբայրական գրկախառնումներով և հաղթական ծափերով:

Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին, հատկապես այն հայրենակիցներին ովքեր ունեն ոստիկան հարազատներ ու ծանոթներ, կամ պետական բաժիններում աշխատող հարազատներ ու բարեկամներ, խնդրում և հորդորում ենք կապվել նրանց հետ ու քաջալերել միանալ ժողովրդին:

Զանգահարել բոլորին, խնդրելով հետևել պայքարի ղեկավարության կոչերին և հորդորներին: Քաջալերեք գործադուլը, դասադուլը, որպեսզի պայքարի նոր ալիքներ ստեղծվեն ամենուրեք:

Առաջարկում ենք գործադուլավորների համար Սփյուռքում ստեղծել գործադուլական զանազան ֆոնդեր եւ աջակցող կոմիտեներ, փակելու համար գործադուլավորների նյութական վնասները:

 

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

20 ապրիլ 2018 թ


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
4. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
5. Ինչպե՞ս ընտրել դատարանների անկախացման լավագույն մեխանիզմը. հանդիպում-քննարկում
6. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
7. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
8. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը
9. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
10. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: