ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպահայերի համագումարի կոչը՝ հայ եւ վրացի հոգեւոր եւ պետական այրերին

11 դեկտեմբերի, 2017 | 09:00

ԿՈՉ

Հայաստանի և Վրաստանի իշխանություններին,

— Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բին,

— Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք  Իլիա Բ-ին,

— Հայ և վրաց ժողովուրդներին,

 

Ջավախահայության ազգային, մշակութային, կրոնական եւ հասարակական իրավունքների իրականացման ճանապարհին երբեմն տեղի են ունենում չսպասված և անընդունելի այնպիսի երեւույթներ որոնց հետեւանքով առաջացած լարվածությունը  անհարիր է երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններին: Իսկ վերջերս, դժբախտաբար, է’լ ավելի թափ ստացան նման երեւույթները:

Եվրոպայի Հայերի Համագումարը վկայակոչելով՝ հայ եւ վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սույն կոչով դիմում է երկու երկրների իշխանություններին, հոգեւոր առաջնորդներին եւ հասարակական գործիչներին՝ ի խնդիր երկու հարեւան պետությունների և ժողովուրրդների բարօրության, համերաշխության և զարգացման, իրենց համատեղ, խոհեմ եւ ողջամիտ քաղաքականությամբ և մոտեցումներով կարևորելով ազգային, մշակութային, կրոնական և կենցաղային բնույթի բոլոր հարցերը, համատեղ քննարկումներով և բարեկամական մթնոլորտում հետապնդեն խելամիտ եւ արդար լուծումներ՝ կանխելով անխոհեմ, երբեմն սադրիչ ու անգիտակցության ֆոնի վրա զարգացող իրադարձություններին, որոնք կարող են վնասել ոչ միայն ջավախահայության, այլ նաև վրաց եւ հայ ժողովուրդների և՛ սեփական և՛ ընդհանուր շահերը:

Հարկ չկա հիշեցնելու, որ ջավախահայությունը տասնամյակներ շարունակ ենթարկվել է տարբեր բնույթի խտրականությունների: Փաստ է նաև, որ ազգային, մշակութային և կրոնական գետնի վրա ի գործ դրված խտրականությունների քաղաքականությունը ցանկացած երկրում սաղմնավորում է անհանդուրժողականության եւ ճնշումների ենթարկված կողմի հակազդեցությունը, որ հարցի տրամաբանական լուծում չստանալու դեպքում վերածվում է խոր դժգոհության և բարձրացնում անկանխատեսելի բողոքի ալիք:

Նկատի ունենալով, որ ջավախահայությունը նաև զերծ չի մնացել նման խտրականություններից և հեռու է պահվել զարգացման համաչափ ընթացքից, չի ստացել տնտեսության համար զարգացման երաշխիքներ, անտեսվել է նրա ազգային փոքրամասնություններին վերապահված կրթամշակութային, կրոնական եւ հասարակական իրավունքները, և վրացական հերթական իշխանությունները, իհարկե, որոշակի տարբերությամբ, վարել են այնպիսի խնդրահարույց քաղաքականություն, որի հետևանքով սահուն կերպով և գնացքի արագությամբ Ջավախք է ներթափանցում թուրք-ադրբեջանական տարրը, որը մոտ ապագայում կարող է կործանարար լինել հայության եւ հեռանկարում վրաց ժողովրդի համար:

Ուստիև, իրավիճակը պահանջում է մոտեցումների և ստեղծված խնդիրների ընկալման հեռանկարային փոփոխություն:

Անհրաժեշտ է կարճաժամկետ և երկարաժամկետ գործողությունների ծրագիր: Հարկավոր է բարեփոխել  ջավախահայության կրթական և եկեղեցական համակարգը: Եկեղեցական, մշակութային և պատմական հուշարձանների խնդիրը անհրաժեշտ է լուծել բացառապես բանակցությունների միջոցով և կրոնապետների անմիջական մասնակցությամբ՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության և հարաբերությունների ամրապնդման:

Ջավախահայությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ, կամ ապրել անսահման աղքատության մեջ իր զավակների ու թոռների համար անհեռանկար մի երկրում, կամ թողնել հարազատ տունն ու երկիրը եւ բռնել արտագաղթի ճամբան: Իհարկե սա կախված է նրանից թե Հայաստանի Հանրապետության իշխանությունները, կրոնական և քաղաքական ղեկավարները և սփյուռքահայությունը ընդհանրապես, որքանով հեռատես մոտեցում կցուցաբերեն ջավախահայության արդար իրավունքների նկատմամբ:

Ջավախքի հայությունը ամուր կերպով պիտի մնա ու ապրի իր հարազատ բնօրրանում, սակայն դրա համար անհրաժեշտ է Ջավախքի տնտեսության զարգացման համար հեռանկարային և իրագործելի ծրագիր և ֆինանսական ներդրումներ: Համոզված ենք, որ ՀՀ-ի եւ Վրաստանի իշխանությունների կողմից քաղաքական կամքի դրսևորման և փոխըմբռնման ու բարի դրացիական մթնոլորտի առկայության պարագայում հնարավոր կլինի, համատեղ ջանքերով, Ջավախքի համար մշակել կենսական մի ծրագիր, որին իր անմնացորդ օժանդակությունը կցուցաբերի նաև հայկական Սփյուռքը:

Վրաստանը արդեն վաղուց հայտարարել է իր եվրոպական քաղաքականության ուղեգիծը և հավաստում է, որ հանձնառու կմնա այն քաղաքակրթությանը որով առաջնորդվում է Եվրոպան: Հայաստանի Հանրապետության և Եվրամիության միջև նոյեմբերին կնքված շրջանային պայմանագիրը ևս հավաստում է այն, որ Հայաստանը նաև ունի նույն հեռանկարը, ուստի երկու երկրները այսուհետ ավելի ազատ և ձեռնբաց կարող են հետապնդել իրենց հետաքրքրող համատեղ շահերը:

Եվրոպայի Հայերի Համագումարը,  հիմք ընդունելով երկու բարեկամ և եղբայր ժողովուրդների բարօրությունն ու երջանկությունը, Վրաստանի իշխանություններին կոչ է անում Ջավախքի հայության զարգացման և ազգային ու մարդկային իրավունքների ապահովման համար ցուցաբերել ժողովրդավարական և ազատ երկրին հարիր քաղաքականություն և այդ առթիվ ձեռնարկել գործնական քայլեր:

Հայաստանի իշխանությանը կոչ է անում Ջավախքի նկատմամբ ցուցաբերել ավելի լուրջ մոտեցում և աջակցություն: Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչություն նշանակելիս հաշվի առնել տարածաշրջանի կարևորությունը, լարվածությունն ու բարդ խնդիրները և Ջավախքում ապահովել հյուպատոսական ներկայացուցչություն:

Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարք Իլիա Բ-ից ակնկալում ենք եղբայրական ոգով վերաբերվել Հայ եկեղեցու զավակներին և թույլ չտալ վրաց հասարակության սրտում բույն դնի այլատյացությունը:

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ից ակնկալում ենք Ջավախքին վերապահել թեմի կարգավիճակ, որպեսզի շեշտադրվի համայնքի կարևորությունը և ապահովի նրա ազատ, անկաշկանդ ու համակողմանի զարգացումը՝ զերծ ազգամիջյան տարաբնույթ լարվածություններից:

Համայն հայությանը, հատկապես ջավախահայությանը և վրաց ժողովրդին կոչ ենք անում լինել համերաշխ եւ աչալուրջ՝ ընթացք չտալ արտաքին ցանկացած երրորդ կողմի սադրանքներին, որոնք կարող են վտանգել հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու պետական գերիշխանությունը: 

Եվրոպայի Հայերի Համագումար

Ուփսալա, Շվեդիա

11 դեկտեմբերի 2017 թ.

contact@aaeurop.com

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
2. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
4. Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպում. առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ ԱՄՆ դոլարի մակարդակի
5. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
6. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
7. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
8. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
9. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
10. Անընդունելին եւ ընդունելին՝ քարոզչական պատերազմին մէջ. Րաֆֆի Տուտագլեան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: