ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրոպական Բիզնես Ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան Առևտրաարդյունաբերական Պալատը կնքեցին փոխըմբռման հուշագիր

31 հուլիսի, 2017 | 05:36

Երևան,  2017թ – Եվրոպական բիզնես ասոցիացիան և Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատը հուլիսի 20-ին կնքեցին փոխըմբռան հուշագիր՝ զարգացնելու բիզնեսի ոլորտում երկկողմ համագործակցությունը։ Այս մասին հայտնում է eba.am-ը։

Եվրոպական բիզնես ասոցիան և Պորտուգալիա-Հայաստան առևտրարդյունաբերական պալատը համաձայնել են քաջալերել գործարար առևտրային պատվիրակությունների, փորձարարների և տնտեսական առաքելությունների փոխանակումը, ինչպես նաև աջակցել այդ այցերի հետևողականությանը; կողմերի միջև ապահովել արդյունավետ խորհրդատվություն, համագործակցություն և տեղեկատվության փոխանակում։

Կազմակերպությունները նաև պայմանավորվել են աշխատել իրենց համապատասխան անդամների հետաքրքրությունների շրջանակներում, փոխանակել տնտեսական և շուկայական տեղեկատվություն, վիճակագրական և առևտրային տվյալներ,  ինչպես նաև հնարավորության դեպքում ներդրումներ կատարել` նպատակ ունենալով նպաստել գործարար առևտրի կապերին և համատեղ ծրագրերի ակտիվացմանը։

Եվրոպական բիզնես ասոցիացիայի և Պորտուգալիա-Հայաստան առևտրաարդյունաբերական պալատի նաև ձեռք է բերվել համաձայնություն ձեռնարկությունների զարգացման միջոցով աջակցել  առևտրի և ստանդարտների ու լավագույն պրակտիկայի խթանմանը, ինչպես նաև փոխանակել բիզնեսի հետ կապված հրապարակումներ, ամսագրեր, պարբերականներ, դիրեկտորիաներ, օրենքներ և կանոնակարգեր տնտեսական և գործարար գործունեությունը կարգավորող իրենց բիզնես համայնքների համար, երբ դրանք հրապարակվեն։

Համաձայնության կետերից էր նաև աջակցությունն ուղղված կազմակերպությունների մասնակցությանը առևտրային տոնավաճառների, ցուցահանդեսների, սիմպոզիումների, կոնֆերանսների, սեմինարների և այլ նմանատիպ միջոցառումների, որոնք միտված են գործարար առևտրի և ներդրումների խթանմանը։

Կողմերը նաև պայմանավորվեցին խրախուսել տեխնիկական փորձի փոխանակումը և ուսուցանումը համապատասխան անդամների միջև, երկկողմ ներդրումների խրախուսման նպատակով ներդրումային հնարավորությունների զարգացումը և` (նաև ներգրավելով համապատասխան պետական մարմիններին) բացահայտել ու հնարավորության դեպքում նվազեցնել այնպիսի խոչնդոտները, որոնք կարող են խանգարել բիզնեսի զարգացմանը:


Առնչվող նյութեր
1. Պորտուգալիայում կդասավանդեն հայերեն. Նոր ծրագիրը ներկայացվել է Լիսաբոնի համալսարանում
2. Դելլալյանի ժառանգությանը նոր շունչ է հաղորդվել Հայաստանում
3. Ադրբեջանը բողոքել է պորտուգալացի պատգամավորի Արցախ կատարած այցի կապակացությամբ
4. Պորտուգալիայում կկազմակերպվի հայ մշակույթի շաբաթ
5. Հայոց լեզուն՝ Լիսաբոնի համալսարանում . սեմինար, համերգ եւ ցուցահանդես
6. Տեսաժողով Պորտուգալիայի հայկական համայնքի հետ
7. Դեսպան Միքայել Մինասյանն իր հավատարմագրերն է հանձնել Պորտուգալիայի նախագահին
8. Անանիա Շիրակացուն նվիրված կոնֆերանս Պորտուգալիայում. քաղաքական եւ գիտական հանդիպումներ
9. Ռազմիկ Փանոսեան.,,Ռուսիոյ մէջ ահազանգային վիճակի մէջ է ձուլումի ընթացքը,,
10. Պորտուգալիա –Հայաստան Բարեկամության միության նոր ծրագրերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: