ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
28 ապրիլի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչում. Արծվիկը կկատարի “Fly with me” երգը

19 ապրիլի, 2017 | 07:01

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Արծվիկը եվրատեսիլյան երկրպագուներին եւ եվրոպաբնակ հանդիսականին կներկայանա “Fly with me” երգով: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում:
 artsvik 3«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում՝ 16-րդ համարի ներքո:

Մրցույթի 18 մասնակիցները ելույթ կունենան հետեւյալ հերթականությամբ՝ Շվեդիա, Վրաստան, Ավստրալիա, Ալբանիա, Բելգիա, Մոնտենեգրո, Ֆինլանդիա, Ադրբեջան, Պորտուգալիա, Հունաստան, Լեհաստան, Մոլդովա, Իսլանդիա, Չեխիա, Կիպրոս, Հայաստան, Սլովենիա, Լատվիա:

Երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին, ելույթ կունենան Գերմանիան, Ֆրանսիան, Ուկրաինան, Մակեդոնիան, Մալթան, Նիդերլանդները, Սերբիան, Դանիան, Ռուսաստանը, Ռումինիան, Հունգարիան, Ավստրիան, Իռլանդիան, Շվեյցարիան, Էստոնիան, Իսրայելը, Բուլղարիան, Սան Մարինոն, Լիտվան, Խորվաթիան, Նորվեգիան, Բելառուսը:
artsvikԸնդհանուր առմամբ, «Եվրատեսիլ-2017»-ին կմասնակցի 43 պետություն:
Մրցույթն այս տարի կանցկացվի «Տոնենք բազմազանությունը» խորագրի ներքո, որը հիմնված է նախորդ տարվա «Միավորվենք» գաղափարախոսության վրա: Կարգախոսը կոչ է եվրոպական, ինչպես նաեւ այլ երկրներին՝ միավորվելու եւ տոնելու սեփական ընդհանրություններն ու յուրօրինակ տարբերությունները, ինչպես նաեւ` վայելելու հիանալի երաժշտություն:

Հայտնի է նաեւ մրցույթի այս տարվա տարբերանշանը, որը կազմված է գեղեցկություն եւ առողջություն խորհրդանշող ուկրաինական ավանդական ուլունքների պատկերներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր առանձին, անհատական դիզայնը, սակայն արժեւորվում է միայն ամբողջության համատեքստում։

artsvik4

Fly with me” երգը շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը: Ըստ եվրատեսիլյան “Wiwibloggs” կայքի հայտարարած մրցույթի՝ Արծվիկն իր վոկալային տվյալներով այս պահին լավագույնն է կին կատարողների շրջանում, ինչպես նաեւ գլխավորում է ամենագեղեցիկ կատարողների ցուցակը:

”Fly with me” երգի երաժշտության համահեղինակները Լեւոն եւ Լիլիթ Նավասարդյաններն են:
Լիլիթ Նավասարդյանի խոսքով՝ “Fly with me” երգի ստեղծման հիմքում որոշակիորեն եվրատեսիլյան մասնակցության սեփական փորձն է ընկած: «Երբ Արամ MP3-ի համար էի երգը գրում, ամեն ինչ շատ նոր էր ինձ համար, հիմնականում հարցեր էին, հստակ պատասխան չկար: Իվետա Մուկուչյանի պարագայում շատ ավելի համարձակ ու համառ էի: Իսկ ահա Արծվիկի համար գրելիս ինձ առաջին իսկ վայրկյանից գրավեց նրա ձայնի բազմազանությունը, որի միջոցով փորձեցի էթնիկ բազմազանություն ցույց տալ՝ ոչ թե իրար հակադրելով, այլ յուրատեսակ համադրություն ցույց տալով: Ուզում էի այնպիսի երգ ստանալ, որը լավագույնս կհամապատասխանի եւ կներկայացնի Արծվիկին»,- նշում է Լիլիթ Նավասարդյանը՝ հավելելով, որ երգը գրելիս օգտագործվել են շատ տարբեր ազգային երաժշտական գործիքներ:
Երգի խոսքերի համահեղինակներն են Ավետ Բարսեղյանը եւ Դավիթ Ծերունյանը:


Ավետ Բարսեղյանի խոսքով՝ երգի խոսքերի ստեղծման հիմքում առաջին հերթին ընկած է եղել գերպատասխանատվության զգացողությունը եւ սպասումը, թե երգն ինչպես կընկալվի: «Ինչպես Լիլիթենց հետ յուրաքանչյուր աշխատանք, այս երգը եւս կարծես այլընտրանքային իրականությունից, տիեզերքից մի հատված լինի: Խոսքերը գրելիս փորձել ենք ներկայացնել այն գաղափարը, որ չնայած յուրաքանչյուրս տարբեր ենք եւ մեր անհատական առանձնահատկությունն ունենք, այնուամենայնիվ, կա ողնաշարային ընդհանրություն բոլորիս համար, որ կոչվում է սեր. այն մեկն է բոլորիս համար»,- նշեց Ավետ Բարսեղյանը:
Համահեղինակ Դավիթ Ծերունյանն էլ նշում է, որ թեեւ ցանկություն կար երգի խոսքերը գրել հեքիաթի ձեւաչափով, այնուամենայնիվ, թեմատիկան հստակեցվել է ավելի ուշ. գրվեց 4 տարբերակ, ընտրվեց լավագույնը: «Արծվիկի ձայնի ելեւէջները եւ տեմբրային առանձնահատկությունները լսողներին տեղափոխում են հեքիաթային աշխարհ: Նրա կողմից պատմվող հեքիաթի հերոսուհին հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, լույսի եւ սիրո խորհրդանիշն է, ով բոլորին հրավիրում է միանալ իր արծվային թռիչքին: Երգի խոսքերը պարզ ու հասկանալի են բոլորի համար, իսկ պատմվող հեքիաթը հետաքրքիր փիլիսոփայություն ունի իր մեջ՝ աշխարհը կազմված է բոլոր գույներից, ձայներից ու պատմություններից, որ մենք լսում ենք»,- նշեց Դավիթ Ծերունյանը:
artsvik2 Երգի հերոսուհին ներկայացնում է իր կյանքի պատմությունը, ով իր մեջ ամփոփում է ամենանվիրական զգացմունքը՝ սերը ու պատմում է մեզ, թե ովքեր ենք մենք իրականում: Նա թռչում է վեր, անցնում երկար ու դժվար ճանապարհ՝ եզրակացնելով, որ արեւը մեկն է բոլորիս  համար:
Ռեժիսոր Արթուր Մանուկյանի խոսքով՝ երգն այնքան շատ զգացմունքներ է փոխանցել իրեն եւ միաժամանակ այնքան տարբեր զգացողություններ առաջացրել, որ որոշել է տարբեր խորհրդանիշներ օգտագործել: «Սա այն բացառիկ տեսահոլովակներից է, որը լիարժեքորեն ներկայացնում է ինձ: Այն նկարահանելիս առավելագույնս ազդվել եւ ոգեշնչվել եմ երգից»,- նշեց Արթուր Մանուկյանը:
Տեսահոլովակի բեմադրող օպերատորը Մկրտիչ Մալխասյանն է, պարուսույց՝ Հովհաննես Սարգսյան, ոճաբան՝ Արամ Նիկոլյան, դիմահարդար՝ Յանա Բաբաջանյան, վարդահարդարներ՝ Կրիստինա Աբրահամյան, Հարություն Ջուլհակյան:

 

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.1tv.am, ինչպես նաեւ www.eurovision.am կայքերում:

 


Առնչվող նյութեր
1. Տիգրան Մանսուրյանին՝ Ոսկե մեդալ
2. ,,Բոհեմ,, քառյակ. ,,Սա մարտահրավեր է,,
3. Ոսկե մեդալ՝ Հասմիկ Պապյանին.արձագանքներ ներկայացումից առաջ եւ հետո
4. Հասմիկ Պապյան. Զգալ հողի ուժը
5. Բարսեղ Թումանյանը և ընկերները հիացրին երեւանյան հանդիսատեսին
6. Հայկական ,,Կարմեն,,ի շլացուցիչ փայլը Փարիզի Բաստիլում. Վարդուհի Աբրահամյան
7. Ազնավուրը Մոսկվայում խոսել է ռուսաց լեզվի եւ Հայաստանի ընտրությունների մասին
8. Հրաչուհի Բասենց. Օպերային աննախադեպ վերելք Երեւանից՝ Երուսաղեմ, Նյուրենբերգից՝ Քովենթ Գարդեն
9. Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
10. ՊՐԵՄԻԵՐԱ. Նարե Արղամանյանը կներկայացնի Էդուարդ Հայրապետյանի դաշնամուրային կոնցերտը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
8.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
9.Բռնցքամարտիկ Ալեքս Միսկիրտչյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն
10.Արամ Խաչատրյանի 110- ամյակը նշվեց Պրահայի ,,Լիխտենշտեյնյան պալատում,,՝ ,,Խաչատրյան Տրիո,, եռյակի մասնակցությամբ
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: