ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրատեսիլում առաջին տեղը գրավեց Ավստրիան ներկայացնող մորուքավոր Կոնչիտան, իսկ Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը զբաղեցրեց չորրորդ տեղը

10 մայիսի, 2014 | 23:55

aram eluit 10 05 2014Ժամեր առաջ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց Եվրատեսիլ մրցույթի եզրափակիչ փուլը, որի արդյունքում Ավստրիան ներկայացնող մորուքավոր Կոնչիտա Վյուրստը՝ Rise Like a Phoenix երգով գրավեց առաջին տեղը։

Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը Not Alone երգով գրավեց չորրորդ տեղը, որը նույնպես փայլուն արդյունք է։

Նա 12- ական միավոր ստացավ չորս երկրներիցˋ Ֆրանսիայից, Ավստրիայից, Վրաստանից եւ Մոնտենեգրոյից։

Ի դեպ, հայ մասնակիցներից միայն Սիրուշոն է նման արդյունք գրանցել «Եվրատեսիլ – 2008»-ում իր «Քելե, քելե» երգով։

Վերջին տարիներին Չեխիան այս մրցույթին չի մասնակցում։

Զարմանալի է, որ Բելգիայի կամ Լեհաստանի նման երկրներից, ուր ունենք կազմակերպված հայկական համայնքներ, Արամը ոչ մի միավոր չստացավ։

( Ավելի ուշ հրապարակված արդյունքներից պարզ դարձավ, որ Բելգիայում Արամը քվերակությունից ստացել է 1-ին տեղ, այսինքն 12 միավոր, ժյուրին նրան տվել է նախավերջին տեղ, եւ այդպիսով ոչ մի միավոր չի շահել։ Նույնը Լեհաստանի պարագայում , Արամը ստացել է 7-րդ տեղ, իսկ ժյուրին տվել է 15-րդ, այդպիսով Արամը ստացել է 1  միավոր)։

Ընդհանրապես կամ միայն ժյուրին պետք է գնահատի կամ միայն հեռուստադիտողը, այլապես նման ձեւով քվեարկությունը իրական պատկերը չի արտահայտում։

Շնորհավորում ենք Արամին փայլուն ելույթի համար  եւ մաղթում ավելի կարեւոր հաղթանակներ։

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Մանկական Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնելու է 9-ամյա Միշան. պատմում է Լիրա Քոչարյանը
2. Այսօր քվեարկեք Արծվիկի օգտին
3. «Եվրատեսիլ-2017»-ին Հայաստանը կներկայանա մայիսի 9-ին՝ առաջին կիսաեզրափակչում. Արծվիկը կկատարի “Fly with me” երգը
4. Իվետա Մուկուչյանը եւ Արամ Սարգսյանը (Արամ Mp3) ներկայացրել են ՙՙԴաշտերով՚՚ երգի տեսահոլովակը
5. Ստոկհոլմի երկնքում ինքնաթիռ է պտտվել Ղարաբաղ-Սեր-Իվետա պաստառով
6. Շվեդիայում Հայաստանի դեսպանը հակադարձել է Եվրատեսիլի կազմակերպիչներին
7. Մայիսի 14-ին եվրոպահայությունը կքվեարկի Իվետա Մուկուչյանի օգտին.նա հանդես կգա վերջինը
8. Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին
9. Էստոնաբնակ նկարիչ Արսեն Քլյանը կոլաժներ է նվիրել Իվետա Մուկուչյանի ելույթին
10. Իվետա Մուկուչյանը փայլուն ելույթով անցավ եզրափակիչ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: