ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին

15 նոյեմբերի, 2018 | 21:45

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանում ընտրական աջակցության ծրագրի պաշտոնական մեկնարկն ազդարարող փաստաթղթի ստորագրությունը։

Ծրագիրը նպատակ ունի աջակցել Հայաստանում վստահելի, ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացմանը և Հայաստանի ընտրական մարմինների կարողությունների ամրապնդմանը։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության, Շվեդիայի Թագավորության և Հայաստանի Հանրապետության կողմից։

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ ընդամենը մի քանի ամսվա ընթացքում բավականին մեծ աշխատանք է արվել ծրագրի նախապատրաստման ուղղությամբ։ Պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին իրենց ներդրած ջանքերի համար և հավելել է, որ այդ ջանքերը լավագույնս արտահայտում են միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնելու բոլոր մասնակիցների անկեղծ ցանկությունը։ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նաև նշել է, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ծրագիրն ամենայն հավանականությամբ ավելի ընդգրկուն և երկարատև կդառնա և միտված կլինի Հայաստանի ընտրական ինստիտուտների զարգացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պ. Սվիտալսկին նշել է, որ Նոր Հայաստանում իսկապես նոր քաղաքական մթնոլորտ գոյություն ունի, և որ կառավարությունը անհրաժեշտ քաղաքական կամք ունի ժողովրդավարական ընտրությունների անցկացումն ապահովելու համար: Պյոտր Սվիտալսկին մասնավորապես հույս է հայտնել, որ գալիք խորհրդարանական ընտրությունները դառնալու են Հայաստանի պատմության ընթացքում տեղի ունեցած լավագույն ընտրությունները և օրինակ են լինելու այլ ազգերի համար։ Պարոն Սվիտալսկին նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը և մասնավորապես Արարատ Միրզոյանին ծրագիրն իրականություն դարձնելու ուղղությամբ գործադրված ջանքերի համար։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը ևս շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և միջազգային գործընկերներին։ Պարոն Շարփը համոզմունք է հայտնել, որ Հայաստանը պատմական իրադարձության առջև է կանգնած, քանզի բոլորի ջանքերն ուղղված են ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ունենալուն:

Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո պարոն Միրզոյանը և դեսպանները պատասխանել են լրագրողների հարցերին։


Առնչվող նյութեր
1. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
2. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
3. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
4. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
5. ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին
6. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը
7. Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման. Եվրոպայի Հայերի Համագումար
8. Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ
9. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Ազգային ժողովի ընտրությունների առթիվ
10. Նոր խորհրդարանում կլինեն ,,Իմ քայլը,, դաշինքը, ԲՀԿ-ն եւ ,,Լուսավոր Հայաստանը,,

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: