ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրից հրաժարումը չի ազդել հայ-չեխական տնտեսական կապերի վրա,- վստահեցնում են պաշտոնյաները

Ներուժը մեծ է, իրականությունն՝ աղքատիկ
11 սեպտեմբերի, 2014 | 15:20

ԵArm-Czech IC 11.09.2014.ՐԵՎԱՆ. – Երևանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում այսօր տեղի ունեցավ հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որն ավարտվեց ձեռք բերված համաձայնությունների արձանագրության ստորագրմամբ։ Քննարկվեց քաղաքական ու տնտեսական երկկողմ համագործակցության հարցերի բավական լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, էներգետիկայի ու բնական ռեսուրսների, արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, կրկության ու գիտության, մշակույթի, ինֆորմատիկայի, առողջապահության, սպորտի  և այլ բնագավառներին առնչվող խնդիրներ։

Ավելի շոշափելի արդյունք ապահովելու նպատակով զուգահեռ կազմակերպվել էր հայ-չեխական գործարար համաժողով, որը կազմակերպել էր Զարգացման հայկական գործակալությունը. վերջինիս փոխանցմամբ ներկայումս Հայաստանում գործում են չեխական կապիտալով մոտ 20-25 ընկերություն։ Չեխական կապտալ ներդրումների ծավալը Հայաստանում 1մլն. ԱՄՆ դոլարից մի փոքր է ավել։ Այսօրվա գործարար համաժողովին մասնակցելու համար Չեխիայից Հայաստան են ժամանել 11 Arm-czech B-Forum 2գործարարներ, որոնց ուղեկցում է Չեխիայի հանրապետության ԱՊՀ երկրների հետ համագործակցության Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Ֆրանտիշեկ Մասուպուստը։

Հայաստանը Չեխիա է արտահանում ալկոհոլ, որոշ սարքավորումներ ու ալյումինե փայլաթիթեղ, իսկ Չեխիայից ներմուծվում են հիմնականում համակարգիչներ, խոհանոցային պարագաներ ու ապակեղեն, շարժիչներ, ավտոմեքենաներ։

Հայաստանի և Չեխիայի միջև ապրանքաշրջանառությունը նախորդ տարի կազմել է ընդամենը մոտ 30 մլն. ԱՄՆ դոլար, և այս տարի էլ զգալիորեն նվազել։  ՕՐԵՐ-ը՝ նշելով,  որ այս գումարը պարզապես լուրջ չէ, երբ խոսքը երկու պետությունների մասին է, ու   տարիներ շարունակվող բանակցություններն ընդամենը բարի նպատակների արձանագրում են միArm-Czech Protocol  9.11.2014.այն դառնում,  հարց ուղղեց հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներին, թե արդյոք սա վստահության պակաս չէ՞, կամ գուցե կան այլ խոչընդոտներ։  Հայաստանի կողմից համանախագահող ՀՀ էկոնոմիկայի առաջին փոխնախագահ Գարեգին Մելքոնյանը համաձայնեց, որ անշուշտ ապրանքաշրջանառությունն անհամեմատ փոքր է հնարավորություններից,  բայց և նշեց, որ  վստահության պակաս չկա։ Նույն վստահությունը հայտնեց Չեխիայի կողմից համանախագահող Չեխիայի Հանրապետության արդյունաբերության ու առևտրի փոխնախարար Վլադիմիր Բարթլը։ Մեր այն հարցին, թե արդյոք Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարումը խոչընդոտ չէ երկկողմ տնտեսական կապերի զարգացման համար, Վլադիմիր Բարթլը ժխտական պատասխան տվեց, իսկ հայ փոխնախարարը հատուկ շեշտեց, որ դա Չեխիայի և ընդհանրապես Եվրամիության անդամ պետությունների հետ Հայաստանի տնտեսական կապերի վրա չի ազդել, և որ Հայաստանը 10 այն պետությունների ցանկում է, որոնք 0% մաքսատուրքով են իրենց 6000 անուն տեղական արտադրանքը Եվրամիություն արտահանում։

Հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի համանախագահող Հայաստանի էկոնոմիկայի առաջին փոխնախարար Գարեգին Մելքոնյանը նիստը վարելիս հույս հայտնեց, որ Չեխական ավիաուղիները հոկտեմբերից Երևան-Պրահա ուղիղ չվերթները կասեցնելուց հետո, հաջորդ տարի զբոսաշրջության ակտիվ շրջանի ժամանակ՝ կվերաբացեն։  Իսկ Չեխիայի կողմից համանախագահող Չեխիայի արդյունաբրեության ու առևտրի նախարարի տեղակալ Վլադիմիր Բարթլը նշեց, որ Չեխիան Հայաստան կարող է արտահանել 3-5 տեղանոց փոքր  սավառնակներ։ Անշուշտ հնարավոր նման զարգացումն  ուղիղ չվերթին չի փոխարինի, սակայն կարող է  հետաքրքրել Հայաստանի մի քանի Arm-Czech IC 2նախարարությունների ու ամենայն հավանականությամբ մի խումբ ֆիզիկական անձանց։

Չեխիայի գյուղատնտեսության նախարարության ԱՊՀ երկրների, Աֆրիկայի ու զարգացման քաղաքականության բաժնի ղեկավար Լուկաշ Հերցիկը նշեց, որ Չեխիան Հայաստանին ագրարային սեկտորում շատ բան ունի առաջարկելու։ Զբոսաշրջության հարցերով փորձագետները շեշտեցին, որ Չեխիան ունի զբոսաշրջության մեծ փորձ, իսկ Հայաստանը՝ մեծ ներուժ, բնականաբար համագործակցությունը՝ հատկապես էկոտուրիզմի ու լեռնագնացության տուրիզմի բնագավառներում, կարող է մեծ արդյունք ապահովել։

Հատկանշական է, որ քննարկվող բոլոր 17 բնագավառներում էլ առայժմ միայն հպանցիկ հնարավոր համագործակցության մասին է խոսքը։ Գործարարների հանդիպումներից միայն մի քանիսում լուրջ բանակցություն նկատվեց՝ հատկապես էներգետիկայի ոլորտում։

Չեխիայում Հայաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը նշեց, որ Հայաստանի ու Չեխիայի միջև 20 միջկառավարական պայմանագիր է ստորագրվել, ըստ որում 13ն այս տարի ՀՀ նախագահի Պրահա կատարած այցի շրջանակներում, սակայն համաձայնագրերի մի մասը դեռևս վավերացված չէ, ըստ որում նաև Հայաստանում։ Բարեբախտաբար երկուստեք վավերացված է  Չեխիայի և Հայաստանի միջև տնտեսական ու արդյունաբերական համագործակցության համաձայնագիրը։ Շուտով չեխական կողմը ներկայացնելու է ներդրումների խրախուսման ու փոխադարձ պաշտպանության նոր համաձայնագիր։ Չեխական կողմի առաջարկին է սպասում նաև ավտոմոբիլային տրանսպորտի մասին համաձայնագիրը։  Դեսպանը նշեց, որ թեև տարածաշրջանային համագործակությունը զարգացման միտումներ ունի, տարակուսանք է առաջացնում Երևանի և Պրահայի միջև համագործակցության համաձայնագրից չեխական կողմի հրաժարումը։ Երկու մայրաքաղաքների համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումից Պրահայի քաղաքապետարանը խուսափում է՝ պատճառաբանելով, որ արդեն աշխարհի 90 մայրաքաղաքների հետ նման փաստաթղթեր ստորագրվել են ու մնացել թղթի վրա։  Հավանաբար Պրահայում քաղաքապետարանի հոկտեմբերին անցկացվելիք ընտրություններից հետո ավելի աշխատանքային մթնոլորտ կտիրի ու հարցին ավելի լուրջ մոտեցում կցուցաբերվի։

Երկկողմ  հարաբերությունների զարգացման ուղղությամբ մեկ իրական արդյունքի մասին հայտարարեց դեսպան  Սեյրանյանը։ Նա ներկաներին հայտնեց, որ սեպտեմբերի 16ին Պրահայում Հայաստանի դեսպանության ու Կարլի համալսարանի միջև կստորագրվի համաձայնագիր Եվրոպայի այս հին ու ազդեցիկ բուհում հայագիտության բաժինը վերաբացելու մասին։  Նշվեց, որ արդեն 20 ուսանողներ հետաքրքություն են հայտնել ուսանել այս բաժնում։  Իսկ նոյեմբերին Չեխիա կժամանի Հայաստանի մշակույթի նախարար տիկ.Հասմիկ Պողոսյանը։ Այս այցի ընթացքում կքննարկվի 2015 թվականը Չեխիայում Հայաստանի, իսկ 2016ը՝ Հայաստանում Չեխիայի տարի հայտարարելու հնարավորությունը։

Ա.Կ.

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
2. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
3. Զեմանը Սարգսյանին ու Ալիեւին համեմատել է դը Գոլի ու Ադենաուերի հետ՝ հրավիրելով Պրահա բանակցությունների
4. Չեխիայի նախագահը սպասում է, որ Թուրքիան Պրահայից էլ հետ կանչի իր դեսպանին
5. Զեմանը Երևանում կրկին հանդես եկավ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունելու օգտին
6. ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարին
7. Յան Մլադեկ. Երևան-Պրահա-Երևան չվերթները նախատեսվում է շաբաթական իրականացնել երեք անգամ
8. Չեխ պատգամավորները հանդիպել են Հայաստանի ԱԺ նախագահի տեղակալին
9. Երեւանում սկսվել են բանակցությունները՝ «Չեխական Ավիաուղիների» թռիչքները վերսկսելու վերաբերյալ
10. Չեխիայի եւ Հայաստանի վարչապետները խոսեցին ներդրումների, ,,օրենքով գող,, Անդրանիկ Սողոյանի ու Պրահա-Երեւան փակված չվերթի մասին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: