ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եվրախորհրդարանի պատգամավորներից մեկն առաջարկեց ճանաչել ԼՂՀ անկախությունը

Չեխ պատգամավորը հիշեցրեց, թե չպետք է մոռանալ, ով հանձնեց Ղարաբաղը Ադրբեջանին 1920 թվականին
12 ապրիլի, 2016 | 20:51

European-parliament-strasbourg-insideԵվրոպական խորհրդարանն այսօր իր լիագումար նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ  Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրադրությանը։

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ներկայացրեց տարածաշրջանում ստեղծված իրադրությունը։ Նա մասնավորապես նշեց, որ իրենց աջակցությունը գորընթացին պետք է լինի ողջախոհ։ ՙՊետք է գտնել կայուն լուծում եւ փոխզիջում՚ -ասաց նա։ Բայց դրան կօգնի միայն կողմերի քաղաքական կամքը։ Այլեւս ստատուս քվոն չի կարող բավարարել։ Նա նաեւ նշեց, որ թե Բաքվի, և թե Երևանի հայտարարությունից պարզ է դառնում, որ լուրջ վտանգներ կան, եթե իրավիճակը արագորեն չհանդարտեցվի:

ՙԱպրիլի 2-ին կոչ եմ արել դադարեցնել կրակը և պահպանել հրադադարը, զսպվածություն ցուցաբերել և զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են էսկալացիայի հանգեցնել: Վերահաստատել եմ օժանդակությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին որպես հակամարտության, կարգավորման համաձայնեցված ձևաչափին»,-ասաց նա։

Նա նաեւ նշեց, որ կառուցողական զրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, նաև իրենց  հատուկ ներկայացուցիչը հենց այս շաբաթ կայցելի տարածաշրջան:

Պատգամավորներից շատերն իրենց ելույթներում հանդես եկան Լեռնային Ղարաբաղի աջակցության օգտին։

Նրանցից մեկը նշեց, որ ինչպես 24 տարի առաջ, Ադրբեջանը եղել է եւ մնում է ագրեսոր երկիր։ Ոչ մի ստատուս քվո չի փրկի։

Հայաստանը գնում է փոխզիջման, իսկ Ադրբեջանը ոչ։ Ավելին ՝ մարդասպան Ռամիլ Սաֆարովին դարձնում են ազգային հերոս եւ մեծարում։ Միակ բանը, որ այս պայմաններում պետք է տեղի ունենա, դա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումն է։ Այս մասին ասաց նաեւ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը։

Jaromir Stetina

Jaromir Stetina

Չեխ պատգամավոր Յարոմիր Շտետինան հիշեցրեց , որ չպետք է մոռանալ, որ Ղարաբաղը  Ստալինն է 1920թ. հանձնել Ադրբեջանին, առաջնորդվելով ՝ բաժանիր, որ տիրես սկզբունքով։ Եվ որ ԵԱՀԿ կողմից առաջարկվող հրադադարի խախտումները վերահսկող  մեխանիզմներին Հայաստանը համաձայն է, իսկ Ադրբեջանը՝ ոչ։ ԵԱՀԿ-ն դեռեւս համոզում է Ադրբեջանին։ Այս պայմաններում ըստ նրա Հայաստանին ու Ղարաբաղին չաջակցելը, նշանակում է պաշտպանել սովետական դաժան ազգային քաղաքականությունը։

Մի այլ պատգամավոր նշեց, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը 150 հազար է, իսկ բյուջեն այնքան է, որ ընդամենը 2-3 հրթիռ կարելի է գնել։

Պետք է անել ամեն ինչ, որ կողմերին զենք չտրամադրվի։

Ռուսաստանը լինելով միջնորդ, իրական միջնորդի դեր պետք է կատարի, եւ ոչ թե երկու կողմերին զենք մատակարարի։ Ադրբեջանը պետք է փոխզիջման գնա։

Պետք է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, եւ աջակցել իր անկախության համար պայքարող ժողովրդին։

Կարեւորն իհարկե հրադադարի պահպանումն է, բայց հակամարտությունը պետք է լուծել մինչեւ դրա պայթյունը։

Հայաստանն առանձնահատուկ իրավունք ունի իր անկախության համար։ Դա պայմանավորված է ոչ միայն 100 տարի առաջ տեղի ունեցեծ ղեցասպանությամբ։  Ինչքան մենք շատ ներգրավվենք, այնքան կնպաստենք Հայաստանի անկախությանը։

Պատգամավորներից մեկն էլ կոչ արեց Եվրոպական միությանը՝ վերջ տալ հրադադարի խախտման հարցում  երկու կողմերին կոչեր անելուց, այն դեպքում, երբ ակնհայտ է կոնկրետ հանցագործը:

orer.eu


Առնչվող նյութեր
1. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
3. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
8. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջին այցը Հայաստան
9. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը
10. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: