ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դեսպան Կարինե Ղազինյանի հիշատակին նվիրված երեկո Լոնդոնում

10 փետրվարի, 2013 | 15:59

ԼՈՆԴՈՆ-Մեծ Բրիտանայի եւ Իռլանդիայի Հայ Առաքելական եկեղեցու հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ փետրվարի 7-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում հարգել են Մեծ Բրիտանիայում եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան տիկին Կարինե Ղազինյանի հիշատակը։ Երեկոն սկսվել է մեկ րոպե լռությամբ եւ թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի հիշատակի խոսքով, որում նա անդրադարձել է վաղամեռիկ դեսպանի հիանալի դիվանագիտական գործունեությանն ու խարիզմա ունեցող անձին։ Այնուհետեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը շնորհակալություն հայտնեց երեկոն կազմակերպելու եւ Հայաստանի դեսպանի հիշատակը վառ պահելու համար։ Ելույթներ ունեցան նաեւ պարոն Բրայն Ֆոլը արտաքին գործերի նախարարությունից, Բարոնուհի Քերոլայն Քոկսը Լորրդերի պալատից, Խորհրդարանի անդամ Ջոն Վիթինգդալը, Քուվեյթի դեսպան Խալեդ Ալ-Դուվայսիան եւ հայ համայնքի ներկայացուցիչներ դոկտոր Հրաչ Գույումջյանը եւ պարոն Չարլզ Մարասը։ Երաժշտական մասում ելույթ է ունեցել Լեւոն Չիլինկիրյանի քառյակը։ Հիշատակի ձեռնարկի վերջում իր սրտի խոսքն է ասել դեսպան Ղազինյանի վաղեմի բարեկամ, Մեծ Բրիտանիայում ՀՀ առաջին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը։

Հիշեցնենք, որ տիկին Կարինե Ղազինյանի հուղարկավորության եւ հրաժեշտի արարողությունը տեղի է ունեցել 2012-ի դեկտեմբերի 16-ին Երեւանում։ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը դեկտեմբերի 6-ի վաղ առավոտյան Միացյալ Նահանգներում կնքել էր իր մահկանացուն՝ հետվիրահատական բարդությունների պատճառով:

Կարինե Ղազինյանը բացառիկ լուսավոր, կիրթ ու բանիմաց դիվանագետ էր, մարդ, որ իր դիվանագիտական ծառայության ողջ ընթացքում կարողացավ ոչ միայն բարձր պահել Հայաստան պետության անունը, այլեւ ջերմ հարաբերություններ հաստատեց թե օտարների, եւ թե մեր հայրենակիցների հետ։

Դեսպան Ղազինյանը նաեւ Եվրոպայում հավատարմագրված Հայաստանի այն բացառիկ դեսպաններից մեկն էր, որ մեծ ուշարություն էր դաձնում հայ մամուլին, եւ թե Ռումինիայում, Գերմանիայում, թե Մեծ Բրիտանիայում ծառայության տարիներին հավատարիմ մնաց ՕՐԵՐ ամսագրին` լինելով նրա ակտիվ ընթերցողներից մեկը։

Օրեր եվրոպական ամսագիր

Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: