ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եռաչափ սկանավորման, թվայնացման նախագիծ Հայաստանի Վայոց ձորի մարզում

01 նոյեմբերի, 2017 | 09:05

«Իմ Հայաստան» ծրագիրը ՍայԱրք կազմակերպության հետ համատեղ նախաձեռնել է նոր ծրագիր՝ Նորավանք վանական համալիրի և Արենի-1 քարանձավի եռաչափ սկանավորման համար, ինչպես նաև օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները՝ Հայաստանի մշակութային ժառանգությունը նկարահանելու, արխիվացնելու և տարածելու նպատակով։  Նշված վայրերն առանձնահատուկ են իրենց գեղեցկությամբ, պատմությամբ և հնագիտական նշանակությամբ։

ՍայԱրքի սկանավորման աշխատանքների և նոր վիրտուալ իրականության (Virtual Reality) ականջակալների և ակնոցների շնորհիվ հնարավոր է դարձել հայտնվել հեռավոր վայրերում և զգալ այնտեղի փորձառությունները։ Շարժումների գրանցմամբ, մարդը ոչ միայն կարող է տեսնել տեղայնքը, այլ նաև ֆիզիկապես շարժվել այդ տարածքում` ստանալով տպավորություն, որ գտնվում է Հայաստանում և քայլում է տվյալ մշակութային վայրում։

Այս հնարավորությունը կարելի է կիրառել զանազան երկրներում, ճանապարհորդական տոնավաճառ-ցուցահանդեսներում, թանգարաններում և կրթական հարթակներում՝ ներկայացնելու ոլորտի մասնագետներին և տուր օպերատորներին Հայաստան այցելելու փորձառություններն ու հնարավորությունները։

«Իմ Հայաստան» ծրագիրը կաշխատի ՍայԱրքի հետ՝ տվյալներ մշակելու Հայաստանի թանգարանային ցուցանմուշների վերաբերյալ, որոնք կցուցադրվեն 2018 թվականին Վաշինգտոնում կայանալիք Սմիթսոնյան Ֆոլկլայֆ փառատոնին և այլ հանրային իրազեկման միջոցառումների ժամանակ։ Այնուհետև, ՍայԱրքն այս տվյալներով կստեղծի պատկերների վիրտուալ իրականություն, որպեսզի օգտվողները ամբողջությամբ ծանոթանան Հայաստանի մշակութային ժառանգությանը և զբոսաշրջության ուղիներին։

Սկանավորման աշխատանքներին զուգահեռ քառօրյա դասընթացներ են նաև կազմակերպվել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների և մշակութային ժառանգության, ճարտարապետության ոլորտի մասնագետների համար։ Դասընթացների ընթացքում ՍայԱրքը ներկայացրել է երեք հիմնական մեթոդներ, որոնք կիրառվելու են Նորավանքի և Արենի-1 քարանձավի թվայնացման համար՝ ֆոտոգրամետրիա, օդային պատկերներ և եռաչափ սկանավորում։ Մասնակիցներն ինքնուրույն գործարկել են սարքավորումները, նկարահանել Երևանի փողոցներն ու մշակել նկարահանածը հատուկ ծրագրով՝ ստեղծելով վիրտուալ տուրի տեսահոլովակներ։ Դասընթացի մասնակիցները հրավիրվել են նաև ներկա գտնվելու Վայոց Ձորի սկանավորման աշխատանքներին՝ ապագայում նմանատիպ աշխատանքների շարունակայնության խթանման նպատակով։

«Իմ Հայաստան» ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և իրականացվում Սմիթսոնյան Ինստիտուտի կողմից։ Ծրագիրն աջակցում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանմանը՝ խթանելով կայուն և դինամիկ տուրիզմի զարգացումը մարզերում։

orer.eu


Առնչվող նյութեր
1. Թումո կենտրոնի ղեկավարներին վարչապետը խոստացել է աջակցել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը
2. Անգելա Մերկելը ցնցված է Թումոյով. ,,Թումոն միայն Հայաստանի համար չէ,,
3. «Իմ Հայաստան» ծրագիրը ներկայացրեց Վայոց Ձորի գինու ուղին
4. Թումոն մտնում է Եվրոպա. Փարիզում կբացվի սեպտեմբերի 25-ին
5. «Թումո»ն ողջ աշխարհում կարող է դառնալ Հայաստանի գլոբալ բրենդը. Նիկոլ Փաշինյան
6. Մեկնարկեց Թումո Գյումրիի ապագա շինության վերակառուցումը
7. Թումոն՝ բանակում. 21-րդ դարի կրթությունը՝ զինվորական համազգեստով
8. Բնապահպանական ճակատի բաց նամակը
9. Հայաստանցիները կարող են մասնակցել Եվրամիության «Հորիզոն-2020»-ի գիտության և նորարարության մրցույթներին
10. ,,Հոգիս՚՚ խմբի համաշխարհային դեբյուտը եւ ֆլեշմոբը ՄԱԿ-ում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: