ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Եռաբլուր պանթեոնում նշվեց Հայ ազատագրական գաղտնի բանակի նահատակների ու Զոհրապ Սարգսյանի մահվան տարելիցը

08 օգոստոսի, 2013 | 01:14

ASALA 1ԵՐԵՎԱՆ- Ամեն տարի “Ուխտ Արարատի” հասարակական կազմակերպությունը Եռաբլուր պանթեոնում, նահատակների հուշակոթողի մոտ ոգեկոչման միջոցառում է կազմակերպում` ի հիշատակ նահատակ տղաների ու հայորդիների,ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ “Վան գործողության” հրամանատար,”ՈՒԽՏ ԱՐԱՐԱՏԻ” կազմակերպության խորհրդի անդամ Վազգեն Սիսլյանը,նա հակիրճ բոլորին ներկայացրեց հավաքույթի բուն նպատակը`հույս հայտնելով,որ դեռևս պայքարը շարունակվում է,ու շարունակվելու է այնքան,մինչև Հայաստանը վերջնականապես չազատագրվի թուրք յաթաղանից:

Հայրենասիրության ու ԱՍԱԼԱ-ի անցած ուղու մասին խոսեց հայտնի ներկայացուցիչներից Ալեք Ենիգոմշյանը:

Վերջում ներկաները շարժվեցին դեպի Զորավար Անդրանիկի շիրիմը, որտեղ պատմաբան Գևորգ Յազըճյանը խոսեց նրա սխրանքների ու քաջագործությունների մասին:

ՀԱՀԳԲ-ն(ԱՍԱԼԱ) տեղծվել է 1975-ին` նպատակ ունենալով ռազմական գործողություններով համաշխարհային հասարակության ուշադրությունը հրավիրել Հայկական Հարցի վրա, թուրքական պետությանը ստիպել ճանաչելու 1915-23-ի ցեղասպանությունը և բռնագրավված Արևմտյան Հայաստանը վերադարձնել նրա իսկական տիրոջը` հայ ժողովրդին։ ՀԱՀԳԲ-ի ռազմական գործողությունները գլխավորապես ուղղված էին թուրքական դիվանագետների, պետական պաշտոնատար անձանց, դեսպանատների, հյուպատոսարանների, «Թուրքական Օդային Գծեր» ընկերության գրասենյակների, ինչպես նաև օտարերկրյա այն բոլոր հաստատությունների դեմ, որոնք դրամական կամ ռազմական օժանդակություն են ցույց տալիս թուրքական պետությանը։

ASALA 2Կազմակերպությունը ռազմական գործողությամբ առաջին անգամ հանդես է եկել 1975-ի հունվարի 20-ին` ռմբակոծելով «Եկեղեցիների համաշխարհային միության» կենտրոնատեղին Բեյրութում` նրան ամբաստանելով իբրև Անհայրենիք հայերի ամերիկյան ազգային կոմիտեի (ԱՆՉԱ) գործակցի։ ՀԱՀԳԲ ասպարեզ գալը ժողովրդի զայրույթի պոռթկում էր ոչ միայն Մեծ եղեռնի և Հայկական հարցում օտար պետությունների հանցավոր լռության դեմ, այլև ըմբոստության հայ քաղաքական կազմակերպությունները անզորության հանդեպ։ Այդ պատճառով հայ քաղաքական կազմակերպությունները վերապահությամբ ընդունեցին ՀԱՀԳԲ-ին։

1975-79-ին կազմակերպությունը ռազմական գործողություններ է կատարել Թուրքիայի Անկարա, Ստամբուլ, Իզմիր քաղաքներում, Փարիզի Օռլի օդանավակայանում, Բեյրութի թուրքական դեսապանատանը։ Դրանք իրականացրել կամ փորձել են իրականացնել Հակոբ Տարագճյանը(մահացել է քաղցկեղից), Ալեք Ենիգոմշյանն ու Սյուզի Մահսերեջյանը (վիրավորվել են Ժնևի հյուրանոցներից մեկում` ռումբ փորձարկելիս), Մարտիրոս Ժամկոչյանը (Ժնևում թուրքական դեսպանին սպանելու մեղադրանքով 1981-ին դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, ազատ է արձակվել 1991-ին), Վազգեն Սիսլյանը, Գևորգ Գյուզելյանը, Արամ Բասմաջյանը, Հակոբ Ջուլֆայանը (1981-ին իրացործել են «Վան» գործողությունը` Փարիզում 16 ժամ գրաված պահելով թուրքական հյուպատոսարանը, դատապարտվել են 7 տարվա ազատազրկման, Արամ Բասմաջյանը բանտում ինքնասպան է եղել անհայտ պայմաններում, մյուսները ազատվել են 1986-ին)։

1980-ական թթ. սկզբին իսրայելական բանակի` Լիբանան ներխուժելու, Պաղեստինի ազատագրության կազմակերպության ղեկավարներից Աբու Այադի (Սալահ Խալաք) կողմից ՀԱՀԳԲ բազմաթիվ գաղտնիքները ֆրանսիական և արևմտաեվրոպական այլ գաղտնի ծառայություններին մատնելու, ԱՄՆ-ի Հետախուզությունների ֆեդերալ բյուրոյի ջանքերի, մատնությունների, թուրքական պետական մարմինների պատասխան քայլերի հետևանքով ՀԱՀԳԲ կրել է ծանր կորուստներ. զոհվել են ՀԱՀԳԲ անդամներ և համակիրներ Նուբար Յալիմյանը (Հոլանդիայում), Գառնիկ Վահրադյանը (Աթենքում), Մինաս Սիմոնյանը (Բեյրութում), Վիգեն Այվազյանը և Խաչիկ Հավարյանը (Լիբանանում), Հայկական Ժողովրդային Շարժման (ՀԺՇ) հիմնադիրներից Կարապետ Փաշապեզյանը և ուրիշներ։

1991-ին ՀԱՀԳԲ հրապարակել է իր վերամշակված ծրագիրը, որտեղ զորակցություն է հայտնում Հայաստանի Հանրապետությանը` առանց փոփոխության ենթարկելու իր ռազմավարական նպատակները։ ՀԱՀԳԲ պաշտոնաթերթ «Հայաստանը» (1980-87,1991-ից) հրապարակվել է հինգ լեզուներով` հայերեն, արաբերեն, անգլերեն, ֆրանսերեն և թուրքերեն։ 1991-ից միայն հայերեն` «Կեցցե իրավազրկված ժողովուրդների հեղափոխական միասնությունը» և «Զինյալ պայքարը ու քաղաքական ճիշտ գիծը ուղին են Հայաստանի» նշանաբաններով։

ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը1982թ. օգոստոսի 7-ին ժամը 3-ին մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա, ու այն պայթեցրեց: Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպաներ և շարքայիններ, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:

Օդանավակայանը գրավողների դեմ մարտական գործողություններն անձամբ ղեկավարում էր Անկարայի զորքերի հրամանատար գեներալ Ռ. Էրգանը:

Իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել: Պատասխանը եղավ.

«Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին: Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքն սպառվեց՝ ինքնասպան եղավ, վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները: Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ:

Լևոն Էքմեկչյանը կախաղան հանվեց թուրքիայում…

Այսպիսով‚ այդ օրը նշվում է որպես ՀԱՀԳԲ նահատակների օր:

Գարիկ Ավետիսյան

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հարգանքի տուրք` ԱՍԱԼԱ-ի զոհված ազատամարտիկների հիշատակին
2. Թուրքիան ԱՍԱԼԱ-Ի դեմ հուշատախտակներ է տեղադրում իր դեսպանատների պատերին
3. Վստահ եմ, որ մի օր վերադարձնելու ենք մեր հայրենիքը. ԱՍԱԼԱ-ի մարտիկ
4. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ԻՄ ԶԱՐՄԻԿԸ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է ASALA-Ի ԿՈՂՄԻՑ
5. ԱՍԱԼԱ-ի հայտարարությունը Բերձորի դեպքերի կապակցությամբ
6. Լույս է տեսել Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ)-ի 40 ամյակին ու գործունեության վերաբերյալ գիրք
7. «Եթե Ադրբեջանը չհրաժարվի Արցախից՝ դա իր վերջն է». ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Վազգեն Սիսլյան
8. «Ուխտ Արարատի»ի հերթական միջոցառումը. Այցելություն «Սարդարապատ» Հուշահամալիր
9. «Ուխտ Արարատի» հայրենասիրական հասարակական նախաձեռնության հայտարարությունը
10. Վանաձորում բացվեց ԱՍԱԼԱ-ի հուշակոթողը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: