ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Եղիցի լույս» մրցանակ` Տիգրան Մանսուրյանին

13 հուլիսի, 2017 | 16:41

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ  «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հանդիսությունը

Հուլիսի 13-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» միջազգային ամենամյա կինոփառատոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից սահմանված «Եղիցի լույս» մրցանակի հանձնման հադիսավոր արարողությունը:

Պատվավոր մրցանակն այս տարի շնորհվեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայ Եկեղեցու շքանշանակիր Տիգրան Մանսուրյանին:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մասնակիցներին և հյուրերին ողջունեց կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը: Վերջինս հաստատեց, որ կինոփառատոնի պատմության մեջ առաջին անգամ է, որ «Եղիցի լույս» մրցանակբաշխության միասնական գեղարվեստական խորհուրդը միաձայն ընտրել է Տիգրան Մանսուրյանին: Շնորհավորելով մաեստրոյին` նա նշեց, որ կարևոր և պատվավոր այս մրցանակը հանձնվում է մի մարդու, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը:

Այնուհետև ներկաներին ողջունեց ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Մշակույթի նախարարն անդրադարձ կատարեց այն փաստին, որ հայ մշակույթը իր պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ վերազարթոնքի և վերածնման առիթներ է ունեցել: Հիշելով մաեստրո Մասուրյանի ասած խոսքը, թե «Մենք այդպես էլ չկարողացանք մոտենալ և վերցնել Կոմիտասի նետած ձեռնոցը: Ես շատ անհանգիստ եմ, երանի եկող սերունդները նույն քան անհագիստ լինեն»` պրն. Արմեն Ամիրյանը նշեց. «Այսօր ճիշտ նույն պատասխանատվությամբ, սիրելի մաեստրո, ինչպես դուք եք վերաբերվում հայ երաժշտությանը, նույն պատասխանատվությամբ մենք ուզում ենք փաստել, որ դուք արժանի եք այս մրցանակին և ընդհանրապես հայ ժողովրդի սիրուն և խոնարհմանը: Թույլ տվեք Ձեզ ասել շնորհակալություն և խոնարհվել ձեր տեսակի և ձեր ստեղծած արվեստի առջև»:

Ապա Մայր Աթոռի Հոգևոր-կրթական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանն ընթերցեց Հայրապետական վկայագիրը, որում ի մասնավորի ասված է. «Հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում մեծ վաստակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանած «Եղիցի լույս» մրցանակը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի առիթով շնորհում ենք հայ ժողովրդի տաղանդաշատ զավակ, կոմպոզիտոր տիար Տիգրան Մանսուրյանին»: Ապա ներկաների ծափողջույնների ներքո պատվավոր մրցանակը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հանձնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանին:

Ցերեկույթի ընթացքում հոգևոր և ազգային երգերի կատարումներով հանդես եկավ Գևորգյան հոգևոր ճեմարանի «Էջմիածին» երգչախումբը:

Իր սրտի խոսքը ներկաներին փոխանցեց պրն. Մանսուրյանը:  «Ես խորապես զգացված եմ այս ուշադրության համար, որ, ահավասիկ, այս բարձր պարգևի ձևով ինձ է տրվում գոյացած երկու աղբյուրներից՝ մեկը` իմ պաշտելի Էջմիածնից` Եկեղեցուց, Վեհափառի կողմից, որի ուշադրությունը ես մշտապես տարիներ շարունակ վայելել և վայելում եմ, մյուսը` «Ոսկե ծիրան» փառատոնի կողմից», – ասաց մաեստրո Մանսուրյանը` իր խոսքում մասնավորապես անդրադառնալով Կոմիտասի կերպարին Էջմիածնական դպրոցում և նրա կարևոր դերակատարությանը հայ մշակույթում:  «Ինձ համար Էջմիածինը, որի ժառանգն եմ համարում ինքս ինձ իմ հոգևոր հայրեր Արամ Խաչատուրյանի, Փարաջանովի, Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի կողքին, ինձ համար առանձնահատուկ է Կոմիտասը, որը Էջմիածնական դպրոցի մեծագույն հիմքերից մեկն է իմ կյանքում: Եվ քանի որ Կոմիտաս, ուրեմն նախևառաջ` ճիշտ հիմնավորումը. նա եղավ նորագույն շրջանի կոմպոզիտորական հիմքը: Եվ եթե այսօր մենք կանք մեր Կոնսերվատորիայով, մեր երգչախմբերով ու նվագախմբերով, կանք Կոմիտասի կողմից հիմնած դպրոցի արդյունքում» ,- ընդգծեց հռչակավոր կոմպոզիտորը:

Հանդիսության ավարտին ներկաներին իր օրհնությունը բերեց Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Անդրադառնալով մեծարյալի կերպարին` Նաթան Սրբազանն ընդգծեց, որ իր սերնդի համար Տիգրան Մանսուրյանը եղել է օրհնություն և ամենկարևորը՝ հույսի և ազատախոհության հիմք և սատարող:

«Տիգրան Մանսուրյանն իր արվեստով ապացուցեց, որ ոչ միայն բարձրագույն արվեստ, այլ ժողովրդի հոգուն խոսող երաժշտություն կարող է ստեղծել, որ ժամանակների մեջ երբեք չի մաշվում և հոգիներից դուրս չի գալիս:  …Տիգրան Մանսուրյանը ոչ միայն մեծ կոմպոզիտոր է, այլև քաջ անձնավորություն և շատ սերունդների համար նմանվելու խորհուրդ», – ասաց Նաթան արքեպիսկոպոսը` նշելով, որ  Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի այս պատվական մրցանակը տրվում է մի անձնավորության, ով հայկականության ժամանակակից մտածելակերպի և նոր հայրենասիրության խորհրդանիշ է:

Սրբազանը երկար արևշատ կյանքի օրեր և բեղուն տարիներ մաղթեց վարպետին, որպեսզի իր հոգու երաժշտության արդյունքը նորանոր սերունդներին հասցնի:


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը
2. ,,Ոսկե ծիրան,,ում ցուցադրվում է Կաննի միջազգային կինոփառատոնի հաղթանակած ֆիլմը՝ ,,Քառակուսին,,
3. ,,Ոսկե ծիրան,,ում շարունակվում են կինոբացահայտումները
4. «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները խոստանում են «աչքի և հոգու խրախճանք»
5. Տիգրան Մանսուրյանին՝ Ոսկե մեդալ
6. «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԸ» ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ Է ԱՆԿԱՐԱՅՈՒՄ
7. Հասմիկ Պապյանը կազդուրվում է, իսկ Գյումրիի համերգն անցել է աննախադեպ հաջողությամբ
8. Հասմիկ Պապյանը հանդես կգա Գյումրիում՝ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոյին
9. Երեւանում բացվեց ՙՙՈսկե Ծիրան՚՚ 13-րդ միջազգային կինոփառատոնը
10. «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի 13-րդ մեկնարկը տրված է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: