ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 հուլիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին

12 հուլիսի, 2018 | 21:59

Հուլիսի 11-ին Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում կայացավ ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի հերթական ծրագիրը՝ ընդունելություն հռչակավոր ռեժիսորի կամարների տակ:

Թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը ջերմորեն ընդունեց հյուրերին ու ողջունի խոսք ասաց: Փառատոնի հիմնադիր կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը ներկայացրեց ու գնահատանքի խոսքեր ասաց կինոաշխարհի լավագույն գիտակ Արմեն Մեդվեդևի հասցեին և հայտարարեց, որ այս տարվա ,,Եղիցի լույս,, մրցանակին է արժանացել փառատոնի լավագույն բարեկամ Արմեն Մեդվեդևը՝ հայ կինոյի զարգացմանը նվիրված անգնահատելի գործունեության համար:

Զավեն Սարգսյանն էլ իր խոսքում գնահատեց, այն հանգամանքը,որ մեծ կինոռեժիսորի թանգարանում է տեղի ունենում Վեհափառ հայրապետի կողմից սահմանված ,,Եղիցի լույս,, մրցանակը և մրցանակակրին նվիրեց բոլորովին վերջերս հրատարակված ,,Իզալացյա,, գիրքը, որում զետեղված են Փարաջանովին գրված 240 նամակներ, բազմաթիվ գաղտնազերծված նյութեր և այլ փաստաթղթեր:
Այնուհետև,Գևորգ եպիսկոպես Սարոյանը դիմելով ներկաներին ու մրցանակակրին, շնորհավորեց բոլորին Փարաջանովի թանգարանում և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ կաթողիկոսի անունից օրհնության խոսք փոխանցեց ասելով.-,,Ես այսօր պատիվ ունեմ հանձնելու Մայր Աթոռի սահմանած ,,Եղիցի լույս,, մրցանակը, որը 2011թվականին փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանի առաջարկով, արդեն 6-րդ անգամ հանձնում ենք կինեմատոգրաֆիայում մեծ ներդրում ունեցող անձերին, ովքեր նպաստել են հայ կինոյի զարգացմանը,,:
Արմեն Մեդվեդևը շնորհակալական խոսքում ասաց.-,, Ինձ համար մեծ պատիվ է նման բարձր հոգևոր մրցանակի արժանանալը: Ես կիսովչափ հայ եմ և կյանքիս ընթացքում մշտապես շփվել ու աշխատել եմ հայ կինոգործիչների հետ ու ամեն կերպ ջանացել եմ իմ լուման բերել հայ կինոյի զարգացմանը: Մեծ երջանկություն է Փարաջանովի տանը ստանալ այս մրցանակը, որը կրկնակի ջերմացնում է իմ հոգին,,:
Շնորհավորելով մրցանակակրին խնդրեցի պատասխանել թե ինչ՞ է զգում մրցանակ ստանալուց հետո և սպասում էր նման բարձր պարգևի, ասաց ,,Անչափ ուրախություն, երջանկություն, անսպառ հաճույք և երախտագիտություն, որին չէի սպասում, ընդհանրապես, ես ոչ մի մրցանակի չեմ սպասել և միշտ անակնկալի եմ եկել…,,:
Քիչ անց, Հարություն Խաչատրյանը ներկայացրեց նշանավոր օպերատոր Լարի Սմիթին, օպերատոր, ով աշխատել է մեծագույն ու շատ նշանավոր կինոռեժիսորների հետ, սկսած Ստենլի Կուպրիկ և այլն,ու տեղեկացրեց որ Լարի Սմիթը արժանացել է ,,Ոսկե ծիրան,, կինոփառատոնի ,,Պատվո մրցանակ,,-ին:
Լարի Սմիթը շնորհակալություն հայտնեց փառատոնի կազմակերպիչներին ու ոգևորված ասաց,- ,,Ես տարիների ընթացքում տարբեր երկրներում շատ փառատոներով եմ անցել, բայց այս մեկը՝ յուրահատուկ է: Ես ձեր երկրում 4-5 օր եմ անցկացրել ու հաճույք զգացել, ես պիտի ջեզ մրցանակ տամ…,,:
Նշեմ, որ ծանաչված օպերատոր Լարի Սմիթի նկարահանած ,,Թմրավաճառը,, ֆիլմը ցուցադրվեց փառատոնի օրերին և արժանացավ հանդիսատեսի բուռն ծափերին ու ջերմ ընդունելության:

Մարիետա Մակարյան


Առնչվող նյութեր
1. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը
2. ,,Ոսկե ծիրան,, Պատվո մրցանակ մեծանուն երգչուհի Հասմիկ Պապյանին
3. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
4. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
5. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
6. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
7. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
8. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է
9. Հայաստանում զգում եմ ինչպես տանը. ,,Ոսկե Ծիրան,, մրցանակներ Բեքի Փրոբստին եւ Արսինե Խանջյանին
10. ,,Ոսկե ծիրանը,, ողողեցին Հասմիկ Պապյանն իր անզուգական ձայնով, իսկ Դարեն Արոնոֆսկին՝ ջրով

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
3.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
4.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
5.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
6.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
7.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.Օրեր 5-8/ 77/ 2016
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: