ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Եղի´ր ստեղծագործ, ստեղծի´ր քո կերպարը»

25 մայիսի, 2014 | 16:54

be creativeՏեղեկատվական հասարակության դարաշրջանում հաջողության հիմնական գրավականներից մեկը հանրության շրջանում կազմակերպության, անհատի դրական կերպար ձևավորելը և պահպանելն է: Երիտասարդ ձեռնարկատերերը հանրային կերպար դառնալու համար մասնագիտական գիտելիքներ և հմտություններ ձեռքբերելու կարիք ունեն:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպությունը, Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) հետ համատեղ, Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում մայիսի 25-ից հունիսի 2-ը կիրականացնի «Be a creative entrePReneur» (Եղի’ր կրեատիվ ձեռնարկատեր) միջազգային ուսուցողական դասընթացը, որին կմասնակցի Մեծ Բրիտանիայի, Հունգարիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի և Հայաստանի 42 ներկայացուցիչ:

«Be a creative entrePReneur» դասընթացի նպատակն է զարգացնել ստեղծագործական մտածողությունը և հաղորդել հաղորդակցման հմտություններ, դառնալ ներկայանալի և հրապարակային հանրության առջև:

Լինել ստեղծագործ, նշանակում է կարողանալ նորարարական գաղափարներ արարել, յուրահատուկ մոտեցում ունենալ գործի նկատմամբ, գործընկերներին հնարավորություն ընձեռել ներգրավվել որոշումների կայացման գործընթացում, ձևավորել թիմային և համագործակցային մթնոլորտ:

Երիտասարդ ձեռներեցները հաճախ ստիպված են լինում հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: ««Be a creative entrePReneur» ուսուցողական դասընթացի խնդիրն է մասակիցներին հաղորդել գիտելիքներ սեփական գործը նախաձեռնելու, լիարժեք իրականացնելու, հրապարակային դարձնելու առումով, խթանել նորարարական և ստեղծագործական մտածողությունը»:

Ուսուցանողներն են Անգլիայի «Դե Մոնտֆորտ» համալսարանի (De Montfort University) դոկտոր Մոմոդու Սալլահը (2013 թվականին ճանաչվել է Միացյալ Թագավորության տարվա լավագույն դասախոս), Երևանի պետական համալսարանի դասախոս, բ.գ.թ., «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ Աստղիկ Ավետիսյանը: Ծրագրի համակարգողն է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ, ուսուցանող Նելլի Գիշյանը:

Մասնակիցները կայցելեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, «eLSi» նորաձևության տուն, Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն, Երիտասարդական ակումբների դաշնություն` ծանոթանալու իրականացված աշխատանքներին և հետաքրքիր նախաձեռնություններին:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ
2. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
3. Պրահայի հայ երիտասարդներն ակտիվացնում են իրենց գործունեությունը. առաջին հավաքն ու սեմինարը
4. ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ
5. ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի ագրեսիան ուղեկցվել է ռազմական բազմաթիվ հանցագործություններով. Կարեն Միրզոյան
6. «Ապագա» խորագրով երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովը Երեւանում
7. «Be Active Youth». Հայաստանում կիրականացվի միջազգային ուսուցողական ծրագիր
8. ՀԵԵՄ-ի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովը Բուխարեստում
9. Ֆեդերիկա Մոգերինին նշանակվել է Եվրամիության գերագույն հանձնակատար, Դոնալդ Տուսկը՝ Եվրոպական խորհրդի նախագահ
10. Միջազգային ֆորումը Երեւանում կհյուրընկալի 200 երիտասարդների աշխարհի 30 երկրներից

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: