ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպեց ԵԽ նորանշանակ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին

19 ապրիլի, 2018 | 12:09

Ապրիլի 18-ին Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը քաղաքավարական հանդիպում ունեցավ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի հետ, ով այդ պաշտոնը ստանձնել է ապրիլի 1-ին։

Շնորհավորելով տիկին Միյատովիչին մարդու իրավունքների հանձնակատար ընտրվելու կապակցությամբ՝ ՀՀ դեսպանը նրան ամենայն հաջողություն մաղթեց իր պատասխանատու պաշտոնում և վստահեցրեց, որ հանձնակատարը վայելում է Հայաստանի իշխանությունների վստահությունն ու համակողմանի աջակցությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Հայաստանի արձանագրած ձեռքբերումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, ինչպես նաև ուրվագծեցին հետագա համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։

Կողմերը պայմանավորվեցին առավել ամրապնդել ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և հանձնակատարի գրասենյակի միջև առկա կանոնավոր աշխատանքային կապերը։


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում Ստրասբուրգում
2. Չեխիայի նախագահը վերահաստատեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայտնի դիրքորոշումը. մեկնաբանում է Հայաստանի դեսպան Պարույր Հովհաննիսյանը
3. ՊԱՐՈՒՅՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին
4. Դեսպան Հովհաննիսյանը իր աջակցությունն է հայտնել ԵԽԽՎ «ոչ ատելությանը, ոչ վախին (#nohatenofear)» նախաձեռնությանը
5. ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառում Ստրասբուրգում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: