ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵԽ. Հայաստանը պետք է լրացնի օրենսդրական բացերը, պայքարի ատելություն սերմանող խոսքի և բռնության դեմ

04 հոկտեմբերի, 2016 | 09:32

eu shenkՀայաստանը պետք է լրացնի օրենսդրական բացերը, պայքարի ատելություն սերմանող խոսքի և բռնության դեմ, նշում է Եվրոպայի խորհրդի՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը։

Ստրասբուրգ, 04.10.2016թ. – Հայաստանը ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարելու, փախստականներին ինտեգրելու և էթնիկական փոքրամասնություններին աջակցելու հաստատակամություն է դրսևորել։

Այնուամենայնիվ, օրենսդրական բազմաթիվ բացերը, ատելություն սերմանող խոսքի և բռնությունների աճը և ինստիտուցիոնալ թերությունները շարունակում են մտահոգության առարկա լինել, այսօր հրապարակված իր նոր զեկույցում նշել է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը (ՌԱԵՀ)։

Զեկույցը, որը ներառում է 2010թ. դեկտեմբերից մինչև 2016թ. մարտն ընկած ժամանակահատվածը, ողջունել է Քրեական օրենսգիրքը վերանայելու և հակախտրական համապարփակ օրենսդրություն մշակելու, Սիրիայից փախստականների մեծ ներհոսքն ինտեգրելու և էթնիկական փոքրամասնություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունն ավելացնելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերը։

Այնուհանդերձ, քրեական, քաղաքացիական և վարչական օրենսդրությունը և ընթացակարգերը դեռևս տուժում են բազմաթիվ թերությունների պատճառով, որոնք ռասիզմի և խտրականության դեմ պատշաճ պայքարը դարձնում են անհնարին։

Զեկույցում նշվում է ատելություն սերմանող խոսքի աճի, որը հանգեցնում է բռնության, որի հիմնական թիրախը ԼԳԲՏ համայնքի և ոչ ավանդական կրոնական խմբերի անդամներն են, ինչպես նաև քաղաքական և հանրային դիսկուրսում այս խմբերի խարանման մասին։

«Մենք հատկապես մտահոգված ենք այս երևույթի չափերի և քրեական վարույթների սակավաթվության միջև առկա հակադրությամբ»,– ասել է ՌԱԵՀ-ի նախագահ՝ Քրիստիան Ահլունդը։

«Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011թ.-ից ի վեր հետաքննվել է ընդամենը երեք հանցագործություն, որոնցից մեկն է ավարտվել դատապարտմամբ։ Տուժողները, ըստ երևույթին, չեն ցանկանում հանցագործությունների մասին հաղորդում ներկայացնել ոստիկանությանը։ Կոչ եմ անում իշխանություններին՝ ապահովել, որպեսզի ԼԳԲՏ անձանց կամ նրանց իրավունքները պաշտպանողների նկատմամբ հանրության շրջանում հրահրված բռնությունների և ատելության, հատկապես՝ սպառնալիքների բոլոր դեպքերը քննվեն և, համապատասխանաբար, պատժվեն»։

ՌԱԵՀ-ը նաև նշել է ադրբեջանցիների և հրեաների դեմ ուղղված անհանդուրժող հայտարարությունների և «գենդերային հավասարություն» հասկացությանն ընդդիմանալու մասին, որը կրոնական ու պահպանողական առաջնորդների կողմից ընկալվում է որպես հակահայկական և ոչ ավանդական։ Դեռևս չկա ինտեգրման համապարփակ քաղաքականություն, շարունակվում են հայկական էթնիկական ծագում չունեցող միգրանտների նկատմամբ խտրականության դրսևորման վերաբերյալ պնդումները, և իրենց սոցիալական ինտեգրման համար միգրանտներին չի տրամադրվում բավարար տևողությամբ աջակցություն, նշվում է զեկույցում։

Որպես երկու տարվա ընթացքում իրականացվելիք առաջնահերթ առաջարկություններ՝ ՌԱԵՀ-ը կոչ է անում իշխանություններին կարգավորել ինտեգրման տարբեր ռազմավարությունները բոլոր խոցելի խմբերի համար և փոփոխել Հայաստանի քրեական իրավունքը։

«Արգելված հիմքերի» ցանկը պետք է բացահայտորեն ներառի մաշկի գույնը, լեզուն, ազգությունը, ազգային կամ էթնիկական ծագումը, սեռական կողմնորոշումը և գենդերային ինքնությունը։ Բացի այդ, պետք է քրեականացվեն բռնությունների և ռասայական խտրականության հրահրումը, ինչպես նաև ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների հանրային ժխտումը, պարզունակացումը, արդարացումը կամ համակերպումը։

Այլ առաջարկություններ ներառում են՝ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը որպես ծանրացուցիչ հանգամանք ամրագրելը, Մարդու իրավունքների պաշտպանին ավելի շատ լիազորություններ տրամադրելը՝ նրան մասնավոր հատվածում խտրականության հարցերով զբաղվելու հնարավորություն տալու նպատակով, ոստիկանության դեմ բողոքների քննության անկախ մեխանիզմ ստեղծելը և լրատվամիջոցների համար էթիկայի կանոնագրքի և խորհրդարանականների համար վարքի կանոնագրքի ընդունման խրախուսումը։

Զեկույցը, ներառյալ՝ Կառավարության դիտարկումները, մատչելի է այստեղ։ Այն պատրաստվել է 2015թ. սեպտեմբերին ՌԱԵՀ-ի Հայաստան կատարած այցից հետո, և դրանում հաշվի են առնվել մինչև 2016թ. մարտի 17-ը տեղի ունեցած զարգացումները։

ՌԱԵՀ-ը Եվրոպայի խորհրդի՝ մարդու իրավունքների պաշտպանության մարմին է, որը կազմված է անկախ փորձագետներից և մշտադիտարկում է ռասիզմի, այլատյացության, հակահրեականության և անհանդուրժողականության խնդիրներն այնպիսի հիմքերով, ինչպիսիք են՝ «ռասան», ազգային/էթնիկական ծագումը, մաշկի գույնը, քաղաքացիությունը, կրոնը և լեզուն (ռասայական խտրականություն)։ Այն պատրաստում է զեկույցներ և մշակում առաջարկություններ անդամ պետությունների համար։

ՌԱԵՀ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ՝ www.coe.int/ecri


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Եվրոպայի խորհրդում նշվեց Երևանի 2800-ամյակը
3. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
4. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
5. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
6. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
7. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
8. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
9. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան
10. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: