ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Եթե բոլորը» ֆիլմը դարձավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնի կրկնակի մրցանակակիր

25 ապրիլի, 2013 | 22:14

ՊԵԿԻՆ-Ապրիլի 16-23-ը Չինաստանի մայրաքաղաքում կայացավ Պեկինի 3-րդ միջազգային կինոփառատոնը: Մրցութային ծրագրում ներկայացված շուրջ 60 երկրի ավելի քան 500 ֆիլմերից մրցանակաբաշխության վերջնական փուլ անցան 11 երկրի արտադրության 15 ժապավեններ, որոնց թվում էր նաև հայկական կինոարվեստը ներկայացնող «Եթե բոլորը» գեղարվեստական լիամետրաժ կինոնկարը: Արցախյան պատերազմի և դրա հետևանքների մասին պատմող այս ֆիլմը նկարահանվել է Հայաստանի անկախության և Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, պրոդյուսերները` Միքայել Պողոսյանը և Թերեզա Վարժապետյանը:

ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ և հովանավորությամբ կինոփառատոնին ներկայացված այս ֆիլմը ապրիլի 17-ին և 18-ին ցուցադրվեց Պեկինի երկու կինոթատրոններում՝ արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:

Ապրիլի 23-ին տեղի ունեցավ կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությունը, որին հրավիրված էր նաև ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը: «Եթե բոլորը» ֆիլմը հաղթող ճանաչվեց երկու անվանակարգերում. «Լավագույն երաժշտություն» մրցանակին արժանացավ կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանի կողմից գրված ֆիլմի երաժշտությունը, իսկ «Երկրորդ պլանի լավագույն դերակատար» մրցանակը շնորհվեց անվանի դերասան Վահագն Սիմոնյանին:


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
3. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
4. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
5. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
6. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
7. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
8. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
9. Հոկտեմբերի 1-5-ը՝ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստանում
10. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: