ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
27 հունիսի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Եզդիների կրոնական աշխարհայացքը» գիրքը նվիրված է հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին

20 ապրիլի, 2017 | 16:59

ezdiner book

Երևանի պետական համալսարանի հրատարակչությունում լույս է տեսել «Եզդիների կրոնական աշխարհայացքը» գիրքը, որտեղ ներկայացված են եզդիների հիմնական հավատալիքները, սրբավայրերն ու սրբությունները, ինչպես նաև եզդիների համար պարտադիր համարվող հիմնական կրոնական ծեսերն ու արարողությունները։

Գրքի հեղինակն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Թերեզա Ամրյանը, խմբագիրն է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանը։

Գիրքը բաղկացած է երեք գլուխներից։ Առաջին գլուխը նվիրված է աստծուն,կրոնական հավատալիքներին,երկրորդում ներկայացված են  եզդիականության կրոնի, Լալիշի կիրճում գտնվող եզդիների գլխավոր տաճարը,սրբերի մասունքներն,այստեղ հեղինակն անդրադարձել է նաև 2012 թվականին Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում  բացված եզդիական գլխավոր սրբատեղիի մասին,որը համարվում է եզդիների  առաջին  հուշակոթողն եզդի ժողովրդի  համար,մեր երկրում։

Երրորդ գլխում ներկայացված են եզդիական ծեսերը, սովորույթներն ու ավանդույթները։ Գիրքը գրված է գիտական ու ակադեմիական ոճով ու նպատակ կա այն թարգմանելու անգլերեն,պարսկերեն և այլ լեզուներով։
Թերեզա Ամրյանը վստահ է, որ մեր հայրենակիցներից շատերը կհետաքրքրվեն գրքով և կցանկանան ավելի խորը գիտելիքներ ունենալ հարուստ մշակույթ և չափազանց յուրահատուկ աշխարհայացք ունեցող եզդի ժողովրդի կրոնի ու ավանդույթների վերաբերյալ. «Եզդիների կրոնին անդրադարձել են մի շարք օտարալեզու գիտնականներ և հեղինակներ:

Հայերենով նույնպես կան գրքեր՝ նվիրված եզդիների կրոնի որոշ առանձնահատկություններին. դրանց մեծ մասը, սակայն, զուտ սիրողական բնույթ ունեն և գիտական մեթոդաբանության կիրառմամբ չեն մեկնաբանում եզդիական կրոնի իրողությունները»:
Հեղինակը պատմեց, որ օգտագործվել և վերլուծվել են եզդիական կրոնական տեքստերը, որոնք ավանդաբար, սերնդեսերունդ փոխանցվում են բանավոր ճանապարհով։
Նրա խոսքով՝ «Եզդիների կրոնական աշխարհայացքը» վերնագիրը կրող գիրքը տարիների ընթացքում կատարված հետազոտությունների արդյունքն է, որը հիմնված է թե՛ առկա գրականության մանրակրկիտ վերլուծության և թե՛ Հայաստանի եզդիական համայնքում իրականացրած դաշտային աշխատանքի վրա:
«Գիրքս նվիրել եմ մերօրյա հերոսների՝ հայ և եզդի ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքը նվիրաբերել են մեր ընդհանուր հայրենիքի ազատագրության սրբազան գործին»,- հավելեց հեղինակը:

Գիրքը նախատեսված է արևելագետների,ազգագրագետների,աստվածաբանների և մշակութաբանների,ինչպես նաև եզդիների հավատալիքներով հետաքրքրվող ընթերցող լայն շրջանակի համար։

Ապրիլի 19-ին ԵՊՀ իրանագիտության ամբիոնում հավաքվել էին հայ ու եզդի ուսանողներ, մտավորականներ , լեզվաբաններ՝ մասնակցելու «Եզդիների կրոնական աշխարհայացքը» գրքի շնորհանդեսին:

Շնորհանդեսի բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ գրքի խմբագիրը՝  ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Ոսկանյանն,ով  խոսեց Հայաստանում բնակվող եզդիական համայնքի,նրանց կրոնական հավատքի, ինչպես նաև մի քանի խոսքով ներկայացրեց գիրքը գրելու գաղափարը։ Այնուհետև ելույթ ունեցավ գրքի հեղինակ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու Թերեզա Ամրյանն, ով խոսեց գրքի ու դրա արժեքի մասին։

Ելույթներով հանդես եկան նաև եզդի հոգևորական Հասան Ամրոյանը, պարսից  լեզվի դասախոսներ Գառնիկ Գևորգյանը, Նվեր Դավթյանը և այլք։

Գրքի շնորհանդեսն ավարտվեց քննարկումով։

Հուսանք,որ նշված աշխատությունը շուտով կգտնի իր ընթերցողներին՝  ամրապնդելով հայ և եզդի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

 

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարը՝ Սիրարփի Կարապետյանի

 


Առնչվող նյութեր
1. Եզդիական նոր տարին նշվեց Ակնալճի սրբատեղիում
2. ,,Հայաստան՝ լեռների, վանքերի ու գինու երկիր,,. Շնորհանդես եւ ցուցահանդես Հրադեց Կրալովե քաղաքում
3. Լույս է տեսել ՚՚Հայաստանի սիրտը. Բանաստեղծություններ…Եվ ուրիշ ոչինչ՚՚ գերմաներեն ժողովածուն
4. Գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-վաճառքը՝ Մայրենիի շաբաթվա շրջանակում
5. Գիրք նվիրելու օրը Երևանում շրջեց «Գրաբուսը»
6. Գոհար Մարտիկյանի «Ապրելու բանաձև»ի շնորհանդեսը
7. «Արի գրքախառնվենք» «Բուկինիստ» գրախանութում
8. Փարիզում լույս է տեսել «Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա» հոդվածների ժողովածուն
9. Հայ գրքարվեստին նվիրված ցուցահանդեսը բացվեց Պրահայում
10. Լույս է տեսել Տեր Հեթում քահանա Թարվերդյանի ‹‹Հայկական Հետքերը Ռումինիայում›› աշխատությունը

Մեկնաբանություն

Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
9.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: