ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵԱՀԿ-ում ՀՀ դեսպան Կիրակոսյանը մտահոգություն է հայտնել. ԺՀՄԻԳ տնօրենը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք

13 հոկտեմբերի, 2016 | 22:22

ԵԱՀԿ-ում Հայաստանի  առաքելության ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տնօրենին վերագրվող հայտարարությունների առնչությամբ

Arman-Kirakosyan 2

Հոկտեմբերի 13-ին ԵԱՀԿ Մշտական Խորհրդի հերթական հանդիպմանը Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) գործունեության մասին ելույթով հանդես եկավ ԺՀՄԻԳ տնօրեն Միխայել Գեորգ Լինկը:

Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Արման Կիրակոսյանն իր պատասխան հայտարարության մեջ ուշադրություն հրավիրեց ԺՀՄԻԳ տնօրեն Լինկի Բաքու կատարած այցի և նրան վերագրվող հայտարարությունների ու գնահատականների մասին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկատվության վրա:

Նա նշեց, որ նման գնահատականների թվում է Ադրբեջանը՝ որպես միջկրոնական հարաբերությունների գերազանց օրինակ ներկայացնելը, ինչպես նաև այդ երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին դրական լույսի ներքո անդրադարձը: Այդ առնչությամբ դեսպան Կիրակոսյանը մտահոգություն հայտնեց, որ ԺՀՄԻԳ տնօրենը դարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք:

Հայաստանի առաքելության ղեկավարն ընդգծեց, որ հանդուրժողականության և ոչ խտրականության թեմայով Բաքվում ԺՀՄԻԳ-ի միջոցառման անցկացումը կառույցի տնօրենի մակարդակով և Ադրբեջանում գոյություն չունեցող դրական օրինակների գովաբանումը բացասաբար կանդրադառնա ԺՀՄԻԳ հեղինակության և վարկանիշի վրա՝ որպես մի հաստատություն, որը կոչված է նպաստել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Այդ համատեքստում Արման Կիրակոսյանը շեշտեց, որ Ադրբեջանը պաշտոնապես վարում է այլատյացության հողի վրա հանցանքների և անհանդուրժողականության քաղաքականություն:


Առնչվող նյութեր
1. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
2. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
3. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
4. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
5. ԵԱՀԿ ԽՎ–ն ողջունում է Հայաստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ կառուցողական ջանքերը
6. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
7. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2
8. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները. Էդ. Նալբանդյան, Վիեննա
9. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
10. Ավստրիա. Դեսպան Կիրակոսյանի ելույթն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: