ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում

10 սեպտեմբերի, 2018 | 17:51

Սեպտեմբերի 10-ին Վարշավայում մեկնարկեց ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը: Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերին նվիրված տարածաշրջանային ամենախոշոր միջոցառմանը մասնակցում են ԵԱՀԿ մասնակից և գործընկեր պետությունների, ԵԱՀԿ կառույցների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Ելույթ ունենալով Վարշավայի տարեկան հանդիպման բացման նիստին՝ ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝  ընդգծելով, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները ձևավորել են մարդու իրավունքների, արդյունավետ կառավարման և ժողովրդավարության վերաբերյալ հասարակական կոնսենսուս։

Հակամարտությունների համատեքստում ՀՀ ներկայացուցիչը կարևորվեց ուժի կիրառման բացառումը, խաղաղ երկխոսությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, այդ թվում՝ հակամարտությունից տուժած բնակչության իրավունքների հասցեագրամբ:

Վահե Գևորգյանը մտահոգություն հայտնեց տարեկան հանդիպմանը քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության սահմանափակմանն ուղղված փորձերի կապակցությամբ և կարևորեց մարդու իրավունքների ոլորտում իրական երկխոսության կայացումը:


Առնչվող նյութեր
1. ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
4. Հայկական Քոչարի են պարել նաեւ Վարշավայի կենտրոնական հրապարակում
5. Դեսպան Ղազարյանի հանդիպումը Վարշավայի քաղաքապետի հետ
6. ԵԱՀԿ ԽՎ–ն ողջունում է Հայաստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ կառուցողական ջանքերը
7. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները. Էդ. Նալբանդյան, Վիեննա
8. Վարշավայում կայացավ Լեհաստանի հայերի երկրորդ համաժողովը
9. Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ
10. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգը Վարշավայում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: