ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵԱՀԿ գործող նախագահին մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունը

27 հունվարի, 2015 | 23:46

dachich-620x300ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի Արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչն այսօր իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում վերջին զարգացումների առնչությամբ։ «Ես կցանկանայի կոչ անել կողմերին հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմին և դադարեցնել ռազմական գործողությունները, ինչպես նախատեսված է 1994 թվականի մայիսին կնքված պայմանագրով»,- ասել է նա և ավելացրել.

«Անմիջական շփումը ոչ միայն նախագահների, այլեւ այլ մակարդակներում, շարունակում է մնալ առանցքային առաջընթացի համար և պետք է ամրապնդվի հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանմամբ և ռազմական գործողությունների դադարեցմամբ. 2014 թվականի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները Սոչիում, Նյու Պորտում և Փարիզում դրական քայլեր էին կատարված ճիշտ ուղղությամբ։ ԵԱՀԿ-ը շարունակում է հեշտացնել անմիջական շփումները, բայց միայն կողմերը կարող են և պետք է ապահովեն հրադադրի պահպանման ռեժիմը։ Ես վերահաստատում եմ իմ աջակցությունը իմ անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, ում վստահված է խթանել անմիջական շփումը և օգնել կողմերին նոր միջոցներ մշակել և կիրառել վստահության ամրապնդման նպատակով։ Ես մեծապես աջակցում եմ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը ուղղված հրադադարի ռեժիմի պահպանման ամրապնդմանը և բանակցությունների համար ընդհանուր հիմքերի ստեղծմանը։ Ես կողմերին կոչ եմ անում քայլեր ձեռնարկել խնդրի խաղաղ եւ տեւական կարգավորուման համար»,-ասել է Դաչիչը։

www.armradio.am/hy


Առնչվող նյութեր
1. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
2. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
3. ԵԱՀԿ ԽՎ–ն ողջունում է Հայաստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ կառուցողական ջանքերը
4. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները. Էդ. Նալբանդյան, Վիեննա
5. Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման կապակցությամբ
6. Ընտրությունները լավ էին կազմակերպված, բայց դրանց վրա ազդել է ընտրակաշառքը:-ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, ԵՄ
7. Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատարին եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին
8. Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ Մամեդյարովին
9. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի շուրջ քննարկումներ ԵԱՀԿ Մշտական խորհրդում. Ադրբեջանն ընդդեմ ԵԱՀԿ-ի
10. Վիեննա. Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: