ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԵԱՀԿ գործող նախագահը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին

05 փետրվարի, 2013 | 23:06

ՎԻԵՆՆԱ.- ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներին ու դեսպան Անջեյ Կասպրչիկին քննարկելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի հարցեր։ Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ մամուլի կենտրոնը։

Հիմնականում քննարկվել է նախորդ ամիս Փարիզում եռանախագահների հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Այդ հանդիպման ժամանակ քննության են առնվել նախորդ տարեվերջին Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկն ու փոխվստահություն ձևավորելու խնդիրները։

Կոժարան լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբի համանախագահներին, որոնց նպատակն է  պահպանել հրադադարն ու հակամարտ կողմերի միջև բանակցություններով հասնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման։  ,,ՈՒկրաինայի նախագահության համար առաջնային է հնարավորինս առաջխաղացում ապահովել այս խնդրում, ու ես կողմերին կոչ եմ անում քաղաքական կամք ու պատրաստակամություն ցուցաբերել վերջապես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար,, , – ասել է Կոժարան։

Հունվարի 1ից ՈՒկրաինան ստանձնել է ԵԱՀԿ հերթագայության կարգով մեկամյա նախագահությունը·

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. ԵԱՀԿ Մարդկային հարթության իրականացման տարեկան հանդիպումը Վարշավայում
2. ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը Երեւանում
3. ԵԱՀԿ ԽՎ–ն ողջունում է Հայաստանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ կառուցողական ջանքերը
4. Հակամարտության կարգավորումը պետք է հարգի Արցախի ժողովրդի բոլոր անքակտելի իրավունքները. Էդ. Նալբանդյան, Վիեննա
5. «Ցանկացած բանակցային լուծում, որի մշակմանը չի մասնակցել արցախյան կողմը, չի կարող կենսունակ լինել». Կարեն Միրզոյան
6. Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարությունը
7. Զաորալեկը լիակատար աջակցություն է հայտնել Մինսկի խմբին
8. Հանդիպեցին, որոշեցին հանդիպել
9. Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Ավստրիայում
10. Մինսկի խումբը կողմերին կոչ է արել վերսկսել բանակցությունները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: