ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Դվին»ը ՝ պարողների ինքնաակտուալիզացիայի ամենաբաղձալի հարթակը Հայաստանում

07 օգոստոսի, 2018 | 13:18

Օգոստոսի 4-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ «Դվին» 2018 պարային մրցանակաբաշխությունը: Հովհաննես Գասպարյանի անվան Պարի Ակադեմիայի նախագիծը իրականացվեց մոսկովյան Դվին արտադրական կազմակերպության՝ ի դեմս Գեղամ Առաքելյանի, մշտական աջակցության շնորհիվ: Այն Երևանում անցկացվում էր երկրորդ անգամ և ամենամյա սկզբունքով անցկացվելու է միշտ օգոստոս ամսին:

Հաշվի առնելով տաղանդավոր պարողների խիտ կազմը այս տարվա մրցույթում՝ վստահ կարելի է ասել, որ «Դվին»-ը դառնում է անհատ կատարողների ինքնաակտուալիզացիայի և ինքնադրսևորման ամենաբաղձալի հարթակը Հայաստանում:

Այս տարի հիմնական մրցույթին 17 վառ անհատականություններ էին,որոնցից յուրաքանչյուրն իր հստակ խոսքն ուղղեց արվեստասեր հասարակությանը՝ պարի նրբագույն լեզվով: Նախագծի և մտահաղացման հեղինակը՝ Հովհաննես Գասպարյանի անվան պարի ակադեմիայի գեղարվեստական ղեկավար Իշխան Գասպարյանը համարում է, որ պարի նկատմամբ հետաքրքրությունը հայ հասարակության կողմից թե Հայաստանում, և թե սփյուռքում սրընթաց վերելք է ապրում՝ հատկապես հայկական ժողովրդական և դասական ժանրերում:

Հենց այս պարաոճերում էլ «Դվին 2018»ը բացահայտեց նոր անուններ: Համերգի բացումը մասնակիցների ներկայացրած «Ծնունդ» խորեոգրաֆիկ պատկերն էր:

Ակադեմիայի գլխավոր բալետմաստեր Գագիկ Հայրապետյանը ոչ միայն բեմադրության հեղինակն էր, այլ բոլոր մասնակիցների հետ 3 օր շարունակ նախամրցութային աշխատանքներ իրականացնողը, նրան օգնականն էր պարուսույց Գրիշա Մարկոսյանը և ակադեմիայի փորձավարական ողջ խումբը:

Ժյուրիի կազմում ինչպես միշտ գեղեցիկի վարպետներն էին՝ Պարարվեստի պետական քոլեջի վաստակաշատ դասախոսական կազմը՝ Պետրոս Կարապետյանը, Սրբուհի Բաբայանը, Անդրանիկ Սարգսյանը, մոսկովյան «Հայորդիք» երգի ու պարի անսամբլի գեղ. ղեկավար Անահիտ Սարգսյանը, էսթետիկայի վարպետներ ՝ Հեղնար Համբարձումյանը և Նարինե Բադալյանը, ինչպես նաև Ակադեմիայի տնօրեն ՝ Արմինե Գասպարյանը:

Իմպրովիզացիոն և կատարողական տեխնիկան ներկայացնող փուլերից բացի, մասնակիցները փայլեցին նաև ինտելեկտուալ փուլում՝ պատասխանելով Իշխան Գասպարյանի՝ խոսքի վարպետությունը բացահայտող հարցերին: Դժվարին ընտրության պայմաններում բացահայտվեց հաղթող եռյակը՝ Նինա Հայրապետյանը առաջին, Միլենա Ումրիկյանը երկրորդ և Վոլոդյա Հախումյանը երրորդ տեղերով, որոնց համար սահմանվել էին նաև սիմվոլիկ դրամական պարգևներ:

Ակադեմիայի գործընկերները նույնպես հանձնեցին նվերներ իրենց կողմից հավանության արժանացած ՝ Անահիտ Ենոքյանին, Յուլյա Վայներին և Էդուարդ Ղևոնդյանին:

Խրախուսական նվերներ, պատվոգրեր և մրցույթը խորհրդանշող արձանիկներ ստացան բոլորը: Արժանի ելույթները շատ էին, որի արդյունքում հանդիսատեսին հիացրեց յուրաքանչյուր մասնակցի առանձնակի շարմը և տարբերվող տեսակը: Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ է անցնել պարարվեստի դժվարին, բայց կախարդական ճանապարհով: Դե ինչ, սպասենք հաջորդ տարվա մրցանակաբաշխությանը, որտեղ այսուհետ միանշանակ տեսնելու ենք ու լսելու անուններ, որոնք դեռ շատ կարծարծվեն պարարվեստի երկնակամարում:

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Գեղեցիկը կփրկի աշխարհը, իսկ պարը կփրկի գեղեցիկը. Իշխան Գասպարյան
2. Պարարվեստին սիրահարված
3. Քոչարին Պրահայի կենտրոնական հրապարակում. /տեսահոլովակ եւ լուսանկարներ/
4. Ամենապահանջված պարային հաստատության հաջողության հետքերով
5. «Քոչարի. ավանդական խմբապար»ը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
6. Պարարվեստի ամենամեծ ակադեմիայի ընդունելության ղողանջները
7. Հայկական պարը կանչում է Արմավիր. Ամալյա Խումարյանի ՚՚Կոմիտասը՚՚ ոգեւորում է բոլորին
8. 14-ամյա Մարիտա Մարդոյանը՝ համառուսական արվեստի մրցույթի հաղթող
9. Չեխահայ երիտասարդ պարուհիները մասնակցել են Չեխիայի Սենատի միջազգային փառատոնին
10. Ահա թե ինչպես են զվարճանում Պրահայի հրապարակներում- տեսանյութ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: