ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Դորիանսն,, անցավ «Եվրատեսիլ-2013»ի եզրափակիչ

16 մայիսի, 2013 | 22:21

ՄԱԼՄՅՈ- Մայիսի 16-ին Շվեդական Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» համերգասրահում կայացած «Եվրատեսիլ-2013» երաժշտական մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ են անցել մասնակից 17 երկրներից  տասը, այդ թվում՝ Հայաստանի ,,Դորիանս,, խումբը։ Անցել են նաեւ Ադրբեջանը, Ֆինլանդիան, Մալթան, Իսլանդիան, Հունաստանը, Հունգարիան,Նորվեգիան,Վրաստանը, Ռումինիան:

Ինչպես գրել է  bravo.am-ը ,,Հայկական ռոք-խմբի հիանալի ելույթի կապակցությամբ միայն կարելի է BRAVO ասել: Գոռ Սուջյանը, Արման Փահլեւանյանը, Գագասը, Արման Ջալալյանը եւ Էդգար Սահակյանը մեծ վարպետությամբ, իրենց բնորոշ խարիզմայով ու առանց թերացումների ներկայացրին “Lonely Planet” երգը, որի երաժշտության հեղինակն է աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Թոնի Այոմին,,:

«Մեծ հնգյակի» երկրները (Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա եւ Իսպանիա), ինչպես նաեւ մրցույթը հյուրընկալող Շվեդիան եզրափակիչ դուրս կգան առանց նախընտրական փուլի: Եզրափակիչը կկայանա մայիսի 18-ին:

 

Tert.am-ն իր հերթին ներկայացրել է «Եվրատեսիլ» մրցույթին Հայաստանի 6-ամյա մասնակցության պատկերը.

2006-ին Անդրեն իր Without Your Love երգով ապահովեց միանգամից 8-րդ հորիզոնական, որը «պահպանեց» նաև հաջորդ մասնակիցը՝ Հայկոն՝ Anytime You Need երգով 2007-ին: Ի դեպ, Հայկոն մինչ օրս միակն էր հայաստանյան մասնակիցներից, ով կիսաեզրափակիչ հաղթահարելու խնդիր չի ունեցել՝ նախորդ տարվա արդյունքների ընձեռած հնարավորության շնորհիվ «ավտոմատ որակավորում» ստանալով:

2008-ին Qele Qele-ով Սիրուշոն գրանցեց մինչ օրս լավագույն արդյունքը՝ 4-րդ հորիզոնական: Հաջորդիվ՝ 2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները 10-րդն էին հավաքած միավորներով՝ իրենց Jan Jan երգով: 2010-ին Հայաստանը 7-րդն էր իր Եվա Ռիվասի Apricot Stone կատարումով: 2011-ին Էմմին Boom Boom-ով չհաղթահարեց կիսաեզրափակչի շեմը:

2012-ին Հայաստանը ստիպված էր հրաժարվել իր մասնակցությունից, քանի որ «Եվրատեսիլն» անց էր կացվում Բաքվում, ինչը մի շարք խնդիրներ էր հարուցում: Բացի այդ, մրցույթի կազմակերպման շրջանում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը մրցույթին չմասնակցելու հիմնական պատճառ դարձավ՝ ի նշան բողոքի:

Լուսանկարը՝ bravo.am-ի

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. ԴՈՐԻԱՆՍ ռոք խումբը հանդես կգա Կոպենհագենում մայիսի 10-ին՝ Եվրատեսիլին ընդառաջ
2. Հայկական դրոշը հայտնվել է «Եվրատեսիլ 2013»-ը խորհրդանշող տարատեսակ պարագաների վրա
3. «Եվրատեսիլում» «Դորիանսը» հանդես կգա «Lonely planet» երգով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: