ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը Երեւանում

19 ապրիլի, 2017 | 22:32

doun anahit makԱպրիլի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Դոուն Անահիտ ՄակՔինի «Հարյուրամյա ճանապարհ: Հայկական ոդիսական» գրքի շնորհանդեսը, որին մասնակցեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը, մտավորականներ, ուսանողներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորելով ցեղասպանություն վերապրածի հիշողությունների մասին թոռնուհու անգլերեն գրքի ծնունդը՝ նշել է. «Մեր սիրելի Անահիտի պապիկը դաժան ճակատագիր է ունեցել: Ճակատագրի բերումով գրքի հերոսին հաջողվում է փախչել, փրկվել, ապաստան գտնել Սիրիայում: Պետք է երախտապարտ լինենք արաբ ժողովրդին, որ օգնեց մեր հայրենակիցներին շտկել մեջքը, նաև՝ աշխարհասփյուռ դառնալ, արմատներ ձգել: Հայ ժողովրդի հիմնական նպատակը, մեր պապերի երազանքը՝ երեխաներին կրթելը, իրականություն դարձավ: Վկայությունն այսօրվա հզոր համայնքներն են Սփյուռքում, գրագետ, կրթված սերունդը: Այդ սերնդի ներկայացուցիչներից մեկը մեր այսօրվա հյուրն է, որի երակներում հայկական արյուն է հոսում:

kuiregyanԼսելով պապի պատմությունները, ընթերցելով նրա արաբական օրագրերը՝ հեղինակը հետաքրքրվել է անցյալի իրողություններով, գտել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները, համադրել է դրանք այսօր Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների հետ, յուրացրել ու շարադրել է իրեն հատուկ լրագրողական  ոճով:

Գիրքն արժեքավոր է, քանի որ գրվել է ոչ հայկական ազգանունով հեղինակի կողմից, որի մեջ արթնացել են հայկական արմատները, արժեքավոր է, քանի որ գրվել է անգլերենով և որ՝ պատմական հիշողություն է: Ուզում եմ բոլորիս շնորհավորել այս գրքի ծննդյան առթիվ»:

Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և նախարարին՝ գիրքը ներկայացնելու հիանալի առիթը ստեղծելու համար: Նա նշեց, որ գիրքը վերջերս է ընթերցել, հիացել է ու որոշել անպայման հեղինակին Հայաստան հրավիրել: «Այս օրերին նա համալսարանի հյուրն է և դասախոսություններ է կարդում ուսանողների համար: Որպես լրագրող և գրող՝ նա Չիկագոյի ամերիկյան շրջանակների կողմից պարգևների է արժանացել: Ի դեպ, հեղինակի անունը՝ Դոուն, թարգմանաբար նշանակում է Արշալույս, ինչը շատ խոհրդանշական է », – հավելեց նա:

Գրքի հեղինակը նշեց. «Ինձ համար մեծ պատիվ է գիրքս առաջին անգամ ներկայացնել Հայաստանում, կիսել տպավորություններս պապիկիս հիշողությունների մասին: Վերջին դեպքերը Սիրիայում և Իրաքում կարծես կապող օղակ էին անցյալի և ներկայի միջև: Ես նորից վերապրեցի այդ հիշողությունները»:

ՀՀ սփյուռքի նախարարը ամերիկացի լրագրող, գրող Դոուն Անահիտ ՄակՔինին պարգևատրեց նախարարության «Երախտագիտության» մեդալով:

doun anahit medal


Առնչվող նյութեր
1. Մայիսի 6, Պրահա. հանդիպում իսպանաբնակ գրող եւ լրագրող Արարատ Ղուկասյանի հետ
2. Երևանի պատմության թանգարանում տեղի ունեցավ «Հարսանեկան իրարանցում» ծրագրի շնորհանդեսը
3. Արցախին նվիրված գրքի շնորհանդես Ֆրանսիայի խորհրդարանում
4. Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
5. Գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի` «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը Երեւանում
6. Ֆրանսահայ գրող Հակոբ Պալյանի գրքերի շնորհանդեսը
7. ՚՚Հաղբատ՚՚ գրքի շնորհանդեսը Երեւանում
8. Հայերի ջարդերի մասին՝ այժմ նաեւ չեխերենով ադրբեջանցի հայտնի գրողի գրքում
9. «Մուսա լեռան 40 օրը» գրքի հունգարերեն թարգմանության վերահրատարակության շնորհանդեսը
10. Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
2.«Արմաթ» տեխնոլոգիական ճամբար Հայաստանում՝ Գուգարք ճամբարում
3.«Սևան Ստարտափ Սամմիթ 2018»ը տեղի կունենա հուլիսին Սեւանում
4.«Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
5.Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
6.Մենք կարևորում ենք Արևելյան գործընկերության 20 արդյունք մինչև 2020 թվականը. ասել է Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում
7.Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ
8.Բրյուսելում կայացավ Հայաստան – Եվրամիություն գործընկերության խորհրդի առաջին նիստը
9.Փաշինյանը չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականը. կուտակայինի շուրջ քննարկումները կշարունակվեն, նախարարը հանդես է եկել հայտարարությամբ
10.Բրյուսելում ստորագրվեց Բենիլյուքսի երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագիրը
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Կարդինալ Դուկան անտուններին ճաշ տվեց իր նստավայրում, իսկ Պրահայի քաղաքապետը ձկնապուր բաժանեց Ստարոմեստսկա հրապարակում
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: