ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Դոն ժուան Avia»-ն Եվրոպայում

03 փետրվարի, 2015 | 17:14

narek1Փարիզի «Լա բոհեմա» թատերական միության հիմնադիր, գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի մտահաղացումները կյանքի կոչվելուց հետո մեծ հետաքրքրություն են առաջ բերում թատերասեր հանրության կողմից: Հայաստանում և արտերկրում հաջողությամբ է ընդունվել նրա 2009 թվականին բեմադրած «Դոն Ժուան Ավիա» ներկայացումը, որի հիմքում ընկած է 20-րդ դարի ֆրանսիացի գրող Մարկ Կամոլետտիի «Բոինգ-բոինգ» դասական ֆարսը: Այն միշտ էլ ապահովել է լեփ լեցուն դահլիճներ: Դերերում բոլորի կողմից սիրված արտիստներն են` Հրանտ Թոխատյան, Նարեկ Դուրյան, Լուիզա Ներսիսյան, Թամարա Պետրոսյան, Նաիրա Մովսիսյան: Այժմ կոլեկտիվը’ հիշյալ բեմադրությամբ շրջագայություններով հանդես է գալիս Եվրոպայի հայ հանդիսատեսի առջև: Թեև ի սկզբանե  թատերական  ներկայացումը  ծրագրավորված էր Շվեցարիայում, Ֆրանսիայում և Բելգիայում,  այնուամենայնիվ «Match made in Heaven» Նիդերլանդական միջոցառումների կազմակերպման գործակալության տնօրեն Կարինե Կլյանին հաջողվեց թատերական կոլեկտիվին  հրավիրել նաև Նիդերլանդներ: «Հյուրախաղերի մասին,-Նիդերլանդական Օրագրի թղթ. պատմում է Կարինե  Կլյանը, իմացա 3 շաբաթ առաջ, այդ narekպատճառով հեռուստատեսային գովազդային տեսահոլովակում ոչ  մի խոսք չի ասվում Նիդերլանդներում բեմադրության կայացման մասին: Ամեն ինչ որոշվեց վերջին րոպեին    պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի հետ ունեցած համաձայնությունից հետո: Գիտակցել եմ, որ սա ճիշտ քայլ չէ ֆինանսական առումով և վնաս`կազմակերպության համար: Սակայն առաջնորդվել եմ հայկական մշակույթը հայ հանդիսատեսին օտար ափերում հասցնելու սկզբունքով ու նշանաբանով:  ՈՒրախ եմ, որ  ներկայացումը  նաև մեզ մոտ կայացավ , այդ առթիվ  շնորհակալական նամակներ եմ ստանում մեր հայրենակիցներից»:

Հունվարի 30-ին Լերդամ քաղաքում 200-ից ավելի հայ հանդիսականներ հնարավորություն ունեցան  լիաթոք ծիծաղով ու բարձր տրամադրությամբ  հետևելու հումորային այս ուրախ ներկայացմանը:
«Դոն ժուան ավիա» ներկայացման հյուրախաղերը  Եվրոպայում շարունակվում են:
Լուսանկարում. Նիդերլանդների ներկայացման գովազդը , հատված ներկայացումից (youtube-ում տեղադրված):

______
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Առնչվող նյութեր
1. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
2. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
3. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
4. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
5. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
6. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
7. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
8. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
9. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
10. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: