ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դոնալդ Թրամփը ստանձնեց ԱՄՆ նախագահի լիազորությունները

20 հունվարի, 2017 | 20:14

ՎԱՇԻՆԳՏՈՆ.- Դոնալդ Թրամփը պաշտոնապես դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահ։ Նրա երդմնակալությունն ընդունել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը։ 70-ամյա Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնում փոխարինեց Բարաք Օբամային, ով այդ պաշտոնում ծառայել է երկու ժամկետ։

Tramp«Ես՝ Դոնալդ Թրամփս, հանդիսավորությամբ երդվում եմ, որ բարեխղճորեն կկատարեմ ԱՄՆ նախագահի պարտականությունները և ուժերիս ներածին չափով կաջակցեմ ԱՄՆ Սահմանդրությանը, կպահպանեմ ու կպաշտպանեմ»,-ասել է Թրամփը՝ աջ ձեռքը վեր բարձրացրած, իսկ ձախը՝ երկու Աստվածաշնչի վրա դրած։

Երդմնակալությունից հետո ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ելույթով՝ հայտարարելով, որ հանցավորությունը, ավազակությունը և թմրանյութերն ամերիկացիների համար կյանքեր են արժենում և խոստացել, որ այդ «կոտորածը» կավարտվի այսօր։ ԱՄՆ 45-րդ նախագահը հայտարարել է, որ իրենք կփոխանցեն իշխանությունը Վաշինգտոնից ժողովրդին և կսկսեն երկրի վերականգնումը։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր կենսակերպը չի պարտադրի այլ երկրների, սակայն ցանկանում է օրինակ լինել նրանց համար։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը պաշտպանել է այլ երկրների, սակայն չի պաշտպանել իր սեփական սահմանները։ Թրամփը խոստացել է լիովին վերացնել արմատական իսլամական ահաբեկչությունը։

Արարողության ժամանակ Վաշինգտոնում տեղի են ունեցել Թրամփի դեմ բողոքի ցույցեր, որոնց մասնակիցներից 90-ին ոստիկանությունը ձերբակալել է։ Ոստիկանության հաղորդման համաձայն նրանք զինված են եղել երկաթե ձողերով, եւ գործել են առանձին խմբերով։ Վիրավորվել է նաեւ 2 ոստիկան։

Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը Չեխական հեռուստատեսությանը հայտարարել է, որ Չեխիան եւ Եվրոպան Թրամփի հետ նույնպես կհամագործակցեն, քանի որ ԱՄՆ-ն մնում է Եվրոպայի հիմնական ռազմավարական գործընկերը։

Աղբյուր ՝ armradio.am-ի, Չեխական հեռուստատեսության եւ gazeta.ru-ի

Նկարները՝ MailOnline-ի եւ gazeta.ru-ի

tramp2

Առնչվող նյութեր
1. ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի հանդիպումը ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում
2. Վարուժան Ներսեսյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
4. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
5. Արմեն Բայբուրդյանը՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս
6. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
7. Հայաստանի նախագահը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ
8. Մենք պետք է հաղթենք: Մենք ոչ միայն կարող ենք նոր Հայաստան կառուցել, այլեւ նոր Հայաստանը պետք է հզոր երկիր լինի. Արմեն Սարգսյան
9. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել ֆրանսիական խոշոր ձեռնարկությունների ղեկավարների հետ
10. Նախագահ Արմեն Սարգսյանին հոբելյանի առթիվ շնորհավորել են Հայաստանի վարչապետն ու Արցախի նախագահը, Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը,

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: