ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դոկտ. Կարէն Խանլարեան. «ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՕՐԻՆԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏՒԵՑ ԻՍԼ. ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹԵԱՄԲ»

21 հուլիսի, 2017 | 06:40

Իրանի խորհրդարանի երկու հայ պատգամավորները՝ Կարեն Խանլարյանը եւ Ժորժիկ Աբրահամյանը

2016 թւականի դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հրաւէրով բարձրաստիճան պատւիրակութեան ուղեկցութեամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանին Հայաստանում էր: Եւ այս այցի արդիւնքում էր, որ ստորագրւեցին բազմաթիւ փաստաթղթեր, որոնցից այսօր կարեւոր նշանակութեամբ առանձնացաւ դրանցից մէկը:

Նոյն հանդիպման համատեքստում նախագահները կարեւորութեամբ ընդգծեցին երկու պետութիւնների միջեւ առեւտրաշրջանառութեան ծաւալների աւելացման եւ ենթակառուցւածքների զարգացման էներգետիկայի, տրանսպորտի, կապի, արդիւնաբերութեան եւ տնտեսութեան այլ ոլորտներում համագործակցութեան մակարդակի բարձրացման իրագործումը:

Սա անցեալ տարի, իսկ  «Ալիք»-ին Իսլ. խորհրդարանի հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը տեղեկացրեց պատմական նշանակութեամբ մի կարեւոր օրինագծի հաստատման մասին, որը տրամաբանական շարունակութիւնը կարելի է համարել վերը նշւած հանդիպման:

Այսօր կառավարութեան կողմից Իրանի Իսլ. խորհրդարանի քննարկմանը եւ հաստատմանն է ներկայացւել  Իրան-Հայաստան երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառութեան մասին օրինագիծը:  Եւ պատգամաւորը կարեւորութեամբ մատնանշեց այն հանգամանքը, որ օրինագիծը վաւերացւել է պատգամաւորների առաւելագոյն ձայների մեծամասնութեամբ (70 տոկոս), մինչդեռ նախագծին դէմ են քւէարկել ընդամենը երկու պատգամաւոր: «Օրինագծին կողմ քւէարկեց պատգամաւորների ճնշող մեծամասնութիւնը, բացի երկու պատգամաւորներ՝ Լահութիից եւ Ղազիփուրից:

Պարոն Լահութին, բնականաբար, խօսեց հարցի առաւել մանրամասներից, իսկ Ղազիփուրը հարցին մօտեցաւ Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտի դիտանկիւնից եւ փորձեց խօսքը հիմնաւորել Հայաստանի կողմից յարձակումների արդիւնքում զոհւած մանուկի եւ այլ անհիմն օրինակներով: Այսինքն՝ փորձեց զուտ քաղաքական հիմնաւորումներով դէմ քւէարկել այս օրինագծին: Կողմ քւէարկողները եւ խորհրդարանի Տնտեսական յանձնաժողովը ինչպէս նաեւ կառավարութիւնը հիմնաւորեցին եւ կարելի է ասել՝ անտեսեցին այդ մօտեցումը, նշելով, որ սա ռազմավարական նշանակութեան օրինագիծ է եւ մեծ նշանակութիւն ունի Իրանի տնտեսութեան զարգացման համար, քանի որ խօսքը վերաբերում է ոչ միայն Իրան-Հայաստան առեւտրաշրջանառութեան սերտացմանը, այլ Հայաստանի միջոցով ԵԱՏՄ-ի անդամ պետութիւնների հետ առեւտրաշրջանառութեանը եւ ծաւալներին:

Այսպիսով օրինագիծը ընդունւել է ձայների գերակշռող մեծամասնութեամբ, որը պատմական նշանակութիւն ունի որպէս օրինագիծ՝ Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների հետ Իրանի կապերի սերտացման առումով»:

 

 

 


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
7. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
8. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
9. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում
10. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: