ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դոկտոր Պավել Արսենյանը Լատվիայում մետաստազների դեմ պայքարի դեղամիջոց է ստեղծել

18 փետրվարի, 2016 | 08:09

pavel arsenyanԼատվիական օրգանական սինթեզի ինստիտուտի քիմիայի դոկտոր  Պավել Արսենյանը լուսնածնի հիմքի վրա հակաքաղցկեղային բացառիկ միացություն է մշակել. այդ նյութի նույնիսկ փոքր չափաբաժինը ծայրաստիճան թունավոր է: Այս մասին տեղեկացնում է  med.news.am-ը։

Գիտնականը քսան տարի շարունակ միջոց է փնտրել նյութի անվտանգ միացություն գտնելու համար եւ վերջապես կարողացել է երկու ճիշտ տարբերակ հայտնաբերել. տարրերի մի համադրությունը արգելակում է ուռուցքի աճը, իսկ երկրորդը դադարեցնում է  մետաստազները. թույլ չի տալիս, որ ուռուցքը տարածվի:

Ժամանակակից բժշկությունն ի վիճակի է պայքարել ուռուցքի հետ սկզբնական փուլում` վիրահատության կամ քիմիաթերապիայի միջոցով, սակայն նման բուժումը   չի ապահովագրում մետաստազների առաջացումից, բացի այդ, քիմիաթերապիան լուրջ վնաս է հասցնում օրգանիզմին: Իսկ նոր դեղամիջոցը, մշակողների  կարծիքով, ոչ մի լուրջ երկրորդական հետեւանք չունի:

med.news.am-ի փոխանցմամբ՝ նոր նյութը, որը ստեղծվել է գիտնականների կողմից, արդեն փորձարկվել է մաշկի եւ կրծքի ագրեսիվ քաղցկեղով հիվանդ մկների վրա: Գիտնականները գրեթե հարյուր տոկոսանոց արդյունք են ստացել:

Լուսնածնի (սելեն) հիմքի վրա ստեղծված նյութը պոտենցիալ ակտիվ նյութ են համարում, որն ի վիճակի է աշխարհում լրջորեն փոխել քաղցկեղի դեմ պայքարը: Սակայն որպեսզի մշակումն իսկական դեղի վերածվի, դեռեւս մոտավորապես տասը տարի կպահանջվի: Նյութը դեռեւս բազմաթիվ փորձարկումներ պիտի անցնի եւ, ինչը պակաս կարեւոր չէ, կլինիկական փորձարկումներ մարդկանց վրա:  Այդ ամենի համար գիտնականներին  300 մլն-ից մինչեւ մեկ մլրդ դոլար կպահանջվի, որը դեռեւս պիտի գտնեն:


Առնչվող նյութեր
1. ՌԻԳԱ. Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմի» պրեմիերան՝ նվիրված Սումգաիթի զոհերի հիշատակին
2. Լատվիա. դեսպան Տ. Մկրտչյան-ԱԳՆ պետքարտուղար Ա. Պիլդեգովիչ հանդիպում
3. Ախտորոշում՝ առանց «գուցե»-ների. Եզակի հետազոտություններ «Հիստոջեն»-ում
4. Լատվիա. Հայկական ինքնության վերաբերյալ բաց դասախոսություն
5. Արամ Խաչատրյանի կահույքը նվիրաբերվեց կոմպոզիտորի տուն-թանգարանին
6. Բժշկություն. Ինչպե՞ս օրգանիզմը մաքրել թունավոր նյութերից
7. Լատվիա -Հայաստան. հանդիպումներ խորհրդարանականների հետ
8. ԲԺՇԿԱԿԱՆ.- Փսորիազ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք
9. Լատվիայում բացվել է հայազգի գեղանկարիչ Բորիս Օտարովի անհատական ցուցահանդեսը
10. Hallux valgus. Ինչպե՞ս վերականգնել ոտնաթաթի էսթետիկ տեսքը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: