ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Դոկտորանտուրայի հեռանկարները. նոր աշխատություն ապագա գիտնականների համար

06 հոկտեմբերի, 2017 | 09:28

Բարձրագույն կրթության երրորդ աստիճանը, որին անվանում ենք նաև ասպիրանտուրա, իսկ արևմուտքում` դոկոտորանտուրա, Բոլոնիայի գործընթացի շրջանակում բարեփոխումների փուլում է գտնվում: Այս առումով մեր իրականությունում հարցադրումներ են առաջանում, թե արդյոք ի՞նչ ուղղություններով պետք է իրագործվեն հետբուհական կրթական բարեփոխումները, որպեսզի ունենանք մրցակցային ասպիրանտուրա ինչպես հայրենական, այնպես էլ միջազգային կրթական շուկայում:

Նման հարցադրումներն են ընկած Սերգո Երիցյանի, Արմեն Ճուղուրյանի և Ատոմ Մխիթարյանի համահեղինակած ՙԴոկտորանտուրա. բարձրագույն կրթության երրորդ աստիճանի կազմակերպման հիմուքներ՚ աշխատությունում, որը ՀՀ ԿԳ նախարարության կողմից երաշխավորվեց որպես ուսումնամեթոդական ձեռնարկ: Աշխատության հեղինակները ներկայացնում են հետբուհական կրթության արևմտյան փորձը, զուգահեռներ անցակցնելով ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի միջև: Ընդ որում, մշտապես շեշտադրումներ են արվում ասպիանտուրայից դոկտորանտուրային անցման անհրաժեշտության ուղղությամբ, պարզաբանելով, որ ասպիրանտական և դոկտորական կրթական համակարգերի միջև առկա են էական տարբերություններ:

Ավանդույթի ուժով, մեր երկրում ասպիրանտուրան հիմնականում ծառայել է մտավոր կապիտալի ձևավորմանը և անհատի կարիերայի աճին: Սակայն ժամանակները փոխվել են, և գիտությունը, ինչպես նաև հետբուհական կրթությունը, ձգտում են դեպի նորամուծությունների շուկա, որն էլ արմատական բարեփոխումների պահանջ է դնում հետազոտական աշխատանքների ֆինանսավորման, հետազոտող շրջանավարտի ուսումնառության վերջնարդյունքների, շուկայամետ գիտական նորույթների ձևավորման ուղղությամբ:

Հեղինակները, հիմնվելով հետբուհական կրթության Զալցբուրգյան սկզբունքների վրա, նոր մոտեցումներ են առաջադրել բարձրագույն կրթության երրորդ աստիճանում դիմորդի ընտրության, գիտական ղեկավարի նշանակման, ակադեմիական ազատությունների սահմանման, որակի ապահովման հարցերում, կարևորելով մրցակցային դոկտորական կրթության կազմակերպումը և ասպիրանտական համակարգից դոկտորականին անցման անհրաժեշտությունը:

Ձեռնարկը օգտակար է բարձրագույն մասնագիտական կրթության երրորդ աստիճանում սովորող ուսանողներին նաև հենց այն առումով, որ ուսուցանում է գիտական հոդված հրատարակելու, գիտաժողովների արդյունավետ մասնակցության, հետազոտության նորույթի ձևակերպման, ատենախոսության շարադրման հմտություններ:

Հեղինակները ասպիրանտուրայում առաջնահերթություն են համարում համակարգի ինստիտուցոինալ վերակառուցումները, առանց որոնց մասնագիտական կրթության երրորդ աստիճանում բարեփոխումները մակերեսային բնույթ կկրեն: Ըստ նրանց, չափազանց շտապողականությունը ասպիրանտուրայի և գիտական աստիճանաշնորհման համակարգի բարեփոխումների գործընթացում հարիր չէ: Սակայն, մյուս կողմից, տեղում դոփելն էր անթույլատրելի է, քանի որ ներկայումս բարձրագույն մասնագիտական կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն ու միջազգային չափանիշներին համապատասխանեցումը օրախնդիր է:

Ուստի ընդգծվում է, որ հիմք ընդունելով առաջավոր միջազգային փորձը, դանդաղ քայլերով, բայց արմատական վերակառուցումների հաստատա-կամությամբ պետք է սահուն անցում կատարել ասպիրանտուրայից` դոկտորանտուրայի: Հակառակ դեպքում, հետբուհական կրթության մասով Հայաստանը պարզապես անվերադարձ կկորցնի իր մրցակցային դիրքերը բարձրագույն կրթության եվրոպական տարածքում:

Դատողությունների հենց այս տեսակետից պետք է դիտարկել Ս. Երիցյանի, Ա. Ճուղուրյանի և Ա. Մխիթարյանի հեղինակած մեթոդական ձեռնարկը, որտեղ ներկայացված դոկտորանտուրայի կազմակերպման միջազգային փորձը արժեքավոր է համարվում մեր երկրում ասպիրանտական կրթության բարեփոխումների ուղղությունների թիրախավորման համար:

Ի դեպ, ձեռնարկի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին ժամը 15:00–ին` Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

Քրիստինե Պետրոսյան


Առնչվող նյութեր
1. Վանում մեծ ոճրագործություններ են կատարվել. Հովսեփ Թոքատ
2. Վարդավառի տոնն ավելին է, քան պարզապես միմյանց ջրելու զվարճալի արարողությունը. Ատոմ ՄԽԻԹԱՐՅԱՆ
3. ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆ ՕՁՆԵՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՇԻՐԻՄԻՆ՝ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՐԴՎԻ ԳՅՈՒՂՈՒՄ
4. Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
5. Չինական դասական պոեզիայի հարստությունը
6. Թամամշյանցների գերդաստանի պատմության փակ և բաց էջերը
7. Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
8. Նոր գիրք. «Բոլոնիայի գործընթացի ուղենիշները. Երևանից Փարիզ»
9. Արվեստանոց բաց երկնքի տակ. ավանդական փառատոնը սկսվում է Օձունում
10. Խաղողօրհնեքը և «Մշակութային կանգառը» Ջրաշենում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
2.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
3.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
4.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
5.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
6.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
7.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
8.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
9.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
10.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: